Posted in Պատմություն

ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍ

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում և Ասիայի արևմուտքում՝ Սինայի թերակղզում: Ժամանակակից Եգիպտոսի պատմությունն սկսվում է 642 թ-ից, երբ այն գրավեցին արաբները:Հին Եգիպտոսն աշխարհի հնագույն քաղաքակրթության կենտրոններից էր: Ունի մոտ 5 հզ. տարվա պատմություն: Եղել է Հին աշխարհի ամենահարուստ և ամենահզոր պետություններից մեկը: Բնիկները եղել են վայելչակազմ, թխամորթ, սևահեր ու սևաչ ղպտիները, որոնք նստակեցության են անցել դեռևս մ.թ.ա. V–IV հազարամյակներում և հիմնականում զբաղվել են երկրագործությամբ ու անասնապահությամբ: Դեռևս մ.թ.ա. IV հազարամյակում Եգիպտոսում սկսվել է պղնձի մշակումը. հայտնագործվել է բրուտագործական բոլորակը, զարգացել են խեցեգործությունն ու ջուլհակությունը, արտադրվել է հախճապակի: Ղպտիները II հազարամյակից ճանաչել են բրոնզը, ավելի ուշ՝ երկաթը: Ոսկուց և արծաթից պատրաստել են զարդեր, որոնք արվեստի գլուխգործոցներ են: Բավական զարգացած են եղել աստղագիտությունն ու մաթեմատիկան: Առաջին օրացույցները ստեղծվել են Հին Եգիպտոսում, նրանք ունեցել են նաև արեգակնային և ջրային ժամացույցներ: Հին Եգիպտոսում է հայտնագործվել պապիրուսը (որի ցողունների երկայնական շերտերից պատրաստել են գրելու նյութ): Հին Եգիպտոսում որպես շինանյութ ծառայել են կավով շրջածեփված եղեգը և Նեղոսի տիղմից ու ծղոտի համապատասխան խառնուրդից պատրաստված, ամրությամբ աչքի ընկնող հում աղյուսը: Քարից կառուցվել են միայն տաճարներն ու թագավորական բուրգերը: Վերջիններս ծառայել են որպես թագավորների՝ փարավոնների դամբարաններ: Դամբարաններում թաղված գանձերը հետագայում դրանց թալանման պատճառ են դարձել: Սակայն 1922 թ-ին հայտնաբերվել է Թութանհամոն փարավոնի դամբարանը անխաթար վիճակում, որտեղ հրաշալի պահպանված էին պապիրուսի վրա հիերոգլիֆներով գրված արձանագրությունների փաթեթներ, գանձեր, տարբեր իրեր: Այդ արձանագրություններն ու որմնապատկերները մեծապես օգնեցին գիտնականներին՝ ամբողջական պատկերացում կազմելու Հին Եգիպտոսի կյանքի մասին: Եգիպտացիները հաճախ են պատկերել իրենց արևի աստված Ռային, մեռյալների աստված Օսիրիսին և բազմաթիվ այլ աստված-աստվածուհիների:Հին եգիպտացիները հավատացել են նաև սֆինքսներին՝ փարավոնի գլխով ու առյուծի մարմնով արարածներին, որոնցից ամենահայտնին՝ Մեծ սֆինքսը, պահպանվել է Գիզեում` Քեփրեն փարավոնի բուրգի դիմաց:Հին եգիպտական պետության զարգացումը տևել է մոտ 2500 տարի, մինչև այն ժամանակ, երբ մ.թ.ա. 525 թ-ին այն գրավել են օտարները՝ երկաթե զենքերով զինված բանակով: Իսկ ավելի ուշ, երբ մ.թ.ա. 30 թ-ին մահացել է Եգիպտոսի Կլեոպատրա թագուհին, երկիրը դարձել է Հռոմեական կայսրության մաս և անկում ապրել:Եգիպտոսի վիթխարի բուրգերը մարդկանց ապշեցրել են իրենց կառուցման արվեստով ու ճարտարագիտական մտքի թռիչքով: Եվ ի զուր չէ, որ համարվում են Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Եգիպտացիները հավատացել են անդրշիրիմյան կյանքին և մահացած փարավոնի մումիայի հետ թաղել են նաև սնունդ, կահույք ու տարբեր հարստություններ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s