Posted in Uncategorized

Ամբողջ բացասական թվերի գումարը


Կանոն 1. Միեւնույն նշանն ունեցող ամբողջ թվերի գումարը գտնելու համար պետք է`

  1. գումարել գումարելիների բացարձակ արժեքները,
  2. ստացված թվից առաջ դնել գումարելիների նշանը։

Օրինակ՝ +5+(+2)= +(5+2)= +7= 7
                -5+(-2)= -(5+2)= -7

Առաջադրանքեր դասարանում

1․ Կատարե՛ք գումարում.
ա) (+7) + (+2)=9
բ) (–18) + (–3)=-21
գ) (–21) + (–4)=-25
դ) (–29) + (–41)=-70

2. Թիվը ներկայացրե՛ք երկու բացասական գումարելիների գումարի տեսքով.
 ա) –50,     բ) –38։

3. Որքա՞ն է գնացքի արագությունը, եթե այն
ա) 2 ժամում անցել է 120 կմ,
բ) 12 ժամում անցել է 1440կմ,
գ) 22ժամում անցել է 4400 կմ։

Առաջադրանքներ տանը

4. Կատարե՛ք գումարում.
ա) (+10) + (+15)=25
բ) (–17) + (–12)=-29
գ) (–45) + (–4)=-49
դ) (–2) + (–9)=-11
ե) (–8) + (–11)=-19

5․ Մի հույն ծնվել է մ. թ. ա. 48 թ. եւ վախճանվել է մ. թ. 25 թ.։ Քանի՞ տարի է ապրել այդ հույնը։

6. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
ա) (-3) + (- 8) = –11,       դ) * + (-7) = –9,          է) (-5) +(-8) = -13,
բ) –3 + (-3)= –6,            ե) * + (-4) = –10,        ը) -14 +(-6) = -20,
գ) –8 + (-2) = –10,          զ) * + 2 = 9,               թ) –6 + * = –17։

7. Թիվը ներկայացրե՛ք երկու բացասական գումարելիների գումարի տեսքով.
ա) –30, բ) –25, գ) –62:

8. Կատարե՛ք գումարում.
ա) (-3) + (–4) + (-15) + (–6)+(–18) + (-7)=53

բ) (–11) + (-5) + (–8) + (-7) + (–21) + (-8)=60

գ) (–10) + (-3) + (-31) + (–10) + (19) + (–12)=85

9. Որքա՞ն է գնացքի արագությունը, եթե այն 9 ժամում անցել է 180 կմ

Լրացուցիչ առաջադրանք

10. Էլեկտրագնացքը, կայարանից դուրս գալով, նախ մի ուղղությամբ անցել է 35 կմ, ապա հակառակ ուղղությամբ` 63 կմ։ Կայարանից ի՞նչ հեռավորության վրա է գտնվում էլեկտրագնացքը։

11. Գտնել արտհայտության արժեքը․

12. Երեք կշռաքար այնպես ընտրի՛ր, որ դրանցով և նժարավոր կշեռքով հնարավոր լինի կշռել 1 կիլոգրամից մինչև 13 կիլոգրամ զանգված:

Ամբողջական փաթեթը՝ կից հղումով