Posted in Մաթեմատիկա

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գտե՛ք գումարը.

ա) (–11) + (–2) + 6 + 5 + (–7)=-9

բ) 22 + (–14) + (–30) + (–15) + 19=18

գ) 8 + 14 + (–21) + (–36) + (–1)=-34

դ) (–33) + 25 + (–40) + (–25) + 80=7

2) Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք այն բոլոր կետերը, որոնց համապատասխանող թվերի բացարձակ արժեքները`

ա) փոքր են 1-ից, գ) մեծ են 0-ից և փոքր են 6-ից,=6

բ) փոքր են 5-ից, դ) մեծ են 8-ից և փոքր են 12-ից=12

3) Գնել են պարտերի և օթյակի 12-ական տոմսեր։ Բոլոր տոմսերի համար վճարել են 36000 դրամ։ Ի՞նչ արժե պարտերի տոմսը, եթե այն օթյակի տոմսից 1000 դրամով թանկ է։1000

Առաջադրանքներ (տանը)

4) Ճի՞շտ է, որ երկու հավասար ամբողջ թվերի բացարձակ արժեքները նույնպես հավասար են։

5) 12 մ երկարություն, 10 մ լայնություն և 5 մ բարձրություն ունեցող մարագը 34-ով լցրել են փայտով։ Քանի՞ անգամ են գնացել` փայտ բերելու, եթե ամեն անգամ փայտը բերվել է 2 բեռնատարներով` յուրաքանչյուրում 15 մ3 փայտ։

6) Տուփում կա 6 կարմիր և 4 սպիտակ գնդիկ: Նրանցից վերցնում են պատահական մեկը: Ինչքա՞ն է ավանականությունը, որ այն կարմիր կլինի:

7) Ճի՞շտ է, որ եթե մի ամբողջ թիվը փոքր է մյուսից, ապա նրա բացարձակ արժեքը նույնպես փոքր կլինի մյուսի բացարձակ արժեքից։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

  1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

 Հայաստանը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից օգտագործվել են որպես շինանյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծաթիվ ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձրորակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:

2․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարտի հատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենից մեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամ ունեցող մարգարիտն է: Համպարը թանկ արժեք ունեցող նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սև գույնի, քարի նման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգով հարվածված կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

3․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

4․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել-տխրել                                      

վաղորդյան-վաղ առավոտյան

մեղանչել-սխալվել

մաքառել-պայքարել

անտունի-որբ

դրվատել-գովել

երկնչել-վախենալ

. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, մի եղիր անգետին սիրելի:
Գիտունի հետ քար քաշի,  անգետի հետ փլավ մի ուտի:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն:

6․ Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Երեխաները աչքերով ուտում էին դերասանների խաղը։

Խաբեբան երեխայի խելքը կերավ և ձեռքից առավ։

Փոքրիկը լույս աշխարհ եկավ երկար մազերով։

Ջանասեր աշակերտը գիշերը ցերեկ արած սովորում է