Posted in Մայրենի

Հրաշքների այգին

Մի ագամ ես հայտնվել էի կախարդական աշխարհում: Ես անտառում զբոսնում էի, երբ իմ առջևը տեսա ծաղկապատ մի դուռ: Դուռը բացվեց ես ներս մտա և հայտնվեցի մի տարօրինակ այգում: Թեև Գարուն էր, բայց այդ այգու ծառերը չորացած էին, ծաղիկներ չորացած էին, ծիտիկներ քարացել էին ծառերի վրա: Դուռը փակվեց և ես մնացի շրջապատված չորացած ծառերով: Մեկ էլ հանկարծ մի քար այտնվեց: Վրան գրված էր,որ ով մտավ այս այգին էլ չի կարող ետ գնալ: Նա պետք է գտնի կախարդական բանալին և այգին նորից կծաղկի: Գնացի պատը շոշափեցի և պատահական տեսա մի ծառ , գնացի այդ ծառի մոտ և ծառի անցքի մեջ գտա կախարդական բանալին: Գնացի դռան մոտ, բացեցի դուռը և հայտնվեցի մի այլ պարտեզում, որտեղ շատ գեղեցիկ էր և կապույտ գետ էր հոսում: Ես այդ ջրով ջրեցի չորացած այգին և այն իսկույն ծաղկեց ու կանաչեց և թռչունները արթնացան:

Posted in Մայրենի

Կոմիտաս

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։ Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։

Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։ 1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։

Իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։

Ճանապարհի ընկեր
Կոմպոզիտոր, բանահավաք Նիկողայոս Տիգրանյանը հիշում է մի դեպք, երբ Կոմիտասի հետ Լենինականի Չլու գյուղից ոտքով վերադառնալիս տեղատարափ է սկսվում, քայլելը դժվարանում է, և Կոմիտասը իր ուրախ-զվարթ բնավորությամբ ցանկանում է վիճակը մեղմել`երգելով: Եվ հանկարծ գյուղացու երգային ձայնով սկսում է օգնության կանչել հեռվից անցնող կառապանին` խնդրելով մինչև քաղաք հասցնել: Կոմիտասի հրաշալի ձայնի համար սայլապանը համաձայնում է: Ն. Տիգրանյանն ասում է, որ այդ օրը Կոմիտասի երգած գեղջուկ ու ժողովրդական երգերը կարծես մարմին էին առնում իրենց շուրջը: եվ երբ տեղ են հասնում, սայլապանը, համբուրելով Կոմիտասի ձեռքը, ասում է.
– Հազար ափսոս, որ կյանքիս այս երջանիկ օրն այսքան շուտ անցավ:

Posted in Մայրենի

Ստեղծագործական աշխատանք Իմ շունը

Ես մի շուն ունեի գյուղում, անունը Չապի էր: Նա շատ խելացի շուն էր ու մենք նրան շատ էինք սիրում: Մենք, երեխաներով ուր որ գնում էինք նա գալիս էր մեզ հետ։ Նա շատ էր սիրում զբոսնել: Մի օր մենք մենք որոշեցինք Չապիից թաքուն գետ գնալ: Երբ արդեն գետի մոտ էինք հասել, տեսանք, որ նա վազելով մեզ մոտ է գալիս: Նա մեր հարազատ ընկերն էր և մենք հասկացանք, որ ուր էլ որ գնանք մեր ընկերոջը չպետք է մոռանանք:

Posted in Մայրենի

Իմ կարդացած գիրքը

Ամռան ընթացքում ես կարդացել եմ Բառնեթ Հադսոնի ՛՛Խորհրդավոր պարտեզ՛՛ վիպակը: այն շատ հետաքրքիր պատմություն էր մի փոքրիկ աղջկա մասին, որը կամակոր երեխայից վերափոխվում է մի բարի և հոգատար աղջկա: հասկանում է թե ինչ է ընկերությունը, կարեկցանքը և իր հոգատարությամբ ու քաջությամբ օգնում իր քեռու տղային ոտքի կանգնել, որը երկար տարիներ պառկած էր անկողնում:

Posted in Մայրենի

Սեպտեմբերի 24

Ինչևէ, որևիցե, մյուս, դաստիարակել, անօթևան, հագնվել, ճանապարհորդ, համարյա, միլիոն, կեղտ, դրախտ բառերով նախադասություններ կազմի՛ր կամ պատմություն հորինի՛ր:

Ինչևիցե ես կպատմեմ մի պատմություն մի հետաքրքիր մարդու մասին: Նա ճանապարհորդ էր և շատ երկրներում էր եղել: Նա անօթևան էր, հագնված էր մի փոքր կեղտոտ, բայց երևում էր, որ դաստիարակված մարդ է: Նա ասում էր, որ մենք ապրում ենք դրախտում և դա մեր մոլորակն է իսկ երկնքում առկայծում են համարյա միլիոնից ավել աստղեր: Նա խոստացավ, որ մյուս անգամ որևիցե մի հետաքրքիր դեպք կպատմի իր ճամփորդություններից:

Posted in Մայրենի

Սեպտեմբերի 23

Ընտրի՛ր վերնագրերից մեկը և ստեղծագործի՛ր բլոգում․

  • Ազատություն
  • Ի՜նչ լավ կլիներ, եթե․․․
  • Իմ խենթ ու խելառ մտքերը
  • Մի բան պատմեմ մանկությունից
  • Վերնագիր՝ քո ընտրությամբ

Ինչ լավ կլիներ,եթե…

Ի՜նչ լավ կլիներ, եթե մարդիկ հասկանային կենդանիների ու թռչունների լեզուն: Մենք կկարողանայինք հասկանալ, թե օրինակ ինչի մասին են հաչում շները, ի՞նչ են երգում թռչունները, ունե՞ն արդյոք դպրոց, որտեղ սովորում են ծլվլալ, երգել: Կկարողանայինք հասկանալ սոված կենդանիների ձայները և այն կենդանիներինը, որոնք օգնության կարիք ունեն: Իսկ գազանանոցի կենդանիները մեզ կպատմեին իրենց կատարած հեռավոր ճանապարհորդությունների մասին: Այ թե զվարճալի կլիներ..

Posted in Բնագիտություն

Քայքայման և միացման ռեակցիաներ

  1. Ո՞ր ռեակցիաներն են կոչվում քայքայման ռեակցիա: Ներկայացրե՛ք օրինակներ: Այն քիմիական ռեակցիաները, որի ժամանակ նյութը քայքայվելով առաջացնում է պարզ և բարդ նյութեր կոչվում է քայքայման ռեակցիա։
  2. Ներկայացրե՛ք շատ արագ եւ շատ դանդաղ ընթացող ռեակցիաների օրինակներ: Օրինակ լույսի ազդեցությունից արծաթը քայայվումէ: Տաքացնելիս քայքայվում է նաև կրաքարը:

3. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է
ջրածնի եւ թթվածնի։ Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։ Տեղի է ունենում քայայման ռեակցիա:

Դասարանական 1

Նախագիծ՝ բնագիտական փորձեր.

Շաքարի հալում

Մագնեզիումի և թթվածնի ռեակցիան

Ամոնիումի բիքռոմատի քայքայում

Երկաթի և ծծմբի միացման ռեակցիան

Տնային 2

Փորձի՛ր պատմել նկարը:

Ի՞նչ երևույթներ ես տեսնում նկարում:

Դասարանական 2

Բերվածներից որո՞նք են միացման ,որո՞նք  քայքայման ռեակցիաներ.
ա) C + O2 =CO2

բ) CH4 =H2 + C

գ) H2 + S = H2S

դ) FeS = Fe + S

2.Ցանկում առանձնացրու՛ քիմիական երևույթները .

փորձանոթն ընկնում ու կոտրվում է

փորձանոթի խառնուրդից գազ է անջատվում

շաքարը լուծվում է ջրում

շաքարի այրվում է

Posted in Uncategorized

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Պատասխանել հարցերին

  1. 1 .Ո՞ր երեւույթներն են կոչվում ֆիզիկական: Բերե՛ք օրինակներ։
  2. Ֆիզիկական երևույթի դեպքում նյութը չի փոխակերպվում այլ նյութի։ Օրինակ ապակու կոտրվելտ, ջրի գոլորշիացումը,սառույցի հալվելը, արևի լուսավորելը։
  3. Ո՞ր երեւույթներն են կոչվում քիմիական։ Բերե՛ք օրինակներ։
  4. Քիմիակական կոչվում են այն երևույթները, որոնց դեպքում մւ նյութը փոպվում է մեկ այլ նյութի։ Օրինակ գույնի,համի, հոտի փոփոխությունները, ջերմության, գազի անջատումը և կլանումը։
  5. Հետեւյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական______մոմի այրվելը, բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, ջրի եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը։ եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը։
  6. բաժակի կոտրվելը,ջրի եռալը, եղյամի առաջացումը։
  7. Ո՞րն է ֆիզիկական երեւույթ.ա) մեթանի այրումը, բ) բենզինի թորումը բնական նավթից, գ) պողպատի ժանգոտումը խոնավ օդում:
  8. Ո՞րն է քիմիական երեւույթ.1) շոգիացման հետեւանքով աղի բյուրեղների անջատվելը լուծույթից, 2) «չոր սառույցի» առաջացումն ածխաթթու գազից, 3) բենզինի թորումը բնական նավթից, 4) պողպատի ժանգոտվելը խոնավ օդում:
  9. Պողպատի ժանգոտելը խոնավ օդում, բենզինի թորումը նավթից։
Posted in Uncategorized

Քիմիական ռեակցիաներ

Պատասխանել հարցերինՈ՞ր երեւույթն են անվանում քիմիական ռեակցիա:Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների համար անհրաժեշտ մի քանի պայման:

Քիմիական երևույթները կոչվում էն Քիմիական ռեակցիաներ կամ փոխազդեցությունն էր։ Քւմիական ռեայցիաների բնորոշ հատկանիշներ են գույնի, համի, հոտի փոփոխությունները, ջերմքւթյան անջատումը կամ կլանումը։

Քիմիական ռեակցիաների կարևոր պայմաններից է հպումը, ջերմաստիճանը,լույսի առկայությունը, ճնշումը։

Դասարանական 2

. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում՝
ա) ջերմություն է կլանվում, բ) ջերմություն է անջատվում, գ) լույս է անջատ­ վում, դ) հոտ է տարածվում:

ա) թղթի այրումը, թղթի այրումը, գ) մոմի այրումը, դ) ծծմբաջրածնային գազի հոտը։

  1. Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են.
    ա) կաղամբի թթվելը, բ) սառույցի հալվելը, գ) արեւի լուսարձակելը, դ) եր­ կաթե ձողի ժանգոտվելը, ե) ջրի եռալը, զ) շաքարի լուծվելը ջրում:
  2. ա) հոտը, բ) գույն, գ)լույսը, դ) գույնը, ե) ջերմությունը, զ) գույնը
Posted in Բնագիտություն

Նյութերի փոխակերպումը

  1. .Հարցեր : 1 .Ո՞ր երեւույթներն են կոչվում ֆիզիկական: Բերե՛ք օրինակներ։
  2. Նյութը, որը փոխակերպումների ժամանակ չի փոխվում այլ նյութի կոչվում է ֆիզիկական երևույթ։ Ֆիզիկական երևույթների օրինակներ են սառույցի հալվելը ջրի գոլորշացում ապակու կոտրվելը և այլն։
  3. Ո՞ր երեւույթներն են կոչվում քիմիական։ Բերե՛ք օրինակներ։
  4. երբ մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի կոչվում է քիմյական երևույթ։ Օրինակ փայտի այրումը վերածվում է մոխրի, երկաթը փոխվում էժանգի, խաղողը գինու։
  5. Հետեւյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական______մոմի այրվելը, բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, ջրի եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը։ եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը։
  6. Բաժակի կոտրվելը , եղյամի առաջացումը, ջրի եռալը։