Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Опубликовано  автором Արևիկ Ներսիսյան

  1. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր ական կամ ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական

Լեռն-լեռնային, քաղաք-քաղաքային, անձրև-անձրևային, բարեկամ-բարեկամային, շուն-շունային, անձ(ն)ական, զինվորային, ցամաք-ցամաքային, ծնունդ-ծնունդական, տուն-տունային, անապատ-անապատային, դև-դևային, դյուցազն-դյուցազնական, աղաչ(ել)-աղաչելական, հրեշտակ-հրեշտակային, ստրուկ-ստրուկստրկական, պետ-պետական, տոհմ-տոհմական, հանրապետ(ություն)-հանրապետություն, խորհուրդ- խորհուրդական:

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել) Սանր

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել) Սանրել

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել) Սանր

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ) կախարդ

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ) կախարդ էր

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ) կախարդ

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ) կախարդներ

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար) նկար

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար) նկարեր

3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ էական հարցեր: Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենսական աշխարհի պահպանության խնդիրը:

4. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:

Օրինակ՝

գգույշ + անալ — գգուշանալ (ույ-ը դարձել է ու):

Ա. Բազում, ամուր, բույր, կապույտ, բույս, ողջույն, որդի, ոսկի.

Բ. -պատիկ, -անալ, -ավետ, -ական, ակ, յա:

Բազում+պատիկ_բազմապատիկ,ամուր+անալ_ ամրանալ, բույր+ավետ_բուրավետ կապույտ+ակ_կապուտակ բույս+ական_բուսկան ողջույն+ել_ողջույել որդի+ակ_որդյակ ոսկի+յա_ոսկյա

 5. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ:
Posted in Մայրենի

Սպասում

Հարցեր և առաջադրանքներ

1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: 

Վնգստալ-խղճալի ձայնով կաղկանձել

գոցել-փակել

ապրուստ-ապրուստի միջոց

ճկուն- դյուրաթեք, ճարպիկ

2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների՝ հյուրանոց, լուսամուտ, հնամաշ, վիճակախաղ, ոտնաման, հուսախաբ, դժկամորեն, հայկական, անպատճառ:

հյուր-անոց, լույս-ա-մուտք, հին-ա-մաշվել, վիճակ-ա-խաղ, ոտք-ա-աման, հույս-ա-խաբել, դժկամ-որեն, հայկ-ա-կան, ան-պատճառ:

3. 10-15 նախադասությամբ գրավոր պատմի՛ր ստեղծագործությունը:

Պատմությունը Կոմիտասի մասին է, երբ նա Փարիզի փողոցներից մեկում մի դրամապանակ է գտնում՝մեջն աղքատիկ գումարով: Դա իրեն վերադարձնում է Բեռլինի ուսանողական տարիները, երբ նա շատ վատ վիճակում էր և հաց գնելու դրամ չուներ: Պատահական նա կես մարկ է գտնում և դրանով վիճակախաղի տոմս գնում և հարյուր ֆրանկ շահում: Բայց նրա սրտի մեջ ծանրացել էր այդ գումարը, որ ինքը շահեց մյուս մարդկանց փոխարեն և դրամապանակը գտնելը դա մի առիթ էր իր պարտքը վերադարձնելու:

4.Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր

Կորած դրամապանակըն

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:


«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:

Կես մարկանոցի շահումը

Հիշեց Բեռլինը:1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:

Պարտքի վերադարձը

«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
–  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
– Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
– Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
– Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
– Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

5. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:

քամին ոռնում է, գլխում միտք ծնվեց:

6. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:

բարի, մեծահոգի, խղճով, պատասխանատու,կարեկցող:

7.Ընտրի՛ր Կոմիտասի երգերից մեկը, լսի՛ր և 5-8 նախադասությամբ գրի՛ր տպավորություններիդ, ապրումներիդ մասին, ի՞նչ էիր զգում և մտածում երգը լսելիս: Այս աշխատանքդ տեղադրիր քո բլոգում:

8Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:

Բեռլինյան տարիների ապրումները նրա մեջ պարտքի և կարեկցանքի զգացումներ էին արթնացրել դեպի այլ մարդիկ:

9.Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:

Ինչպես որ Մեսրոպ Մաշտոցն է պեղել և գտել հայոց տառերը, այնպես էլ Կոմիտասն է մաքրել և նոր շունչ տվել ժողովրդական և եկեղեցական երաժշտությանը:

10.Ընտրի՛ր Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, անգիր սովորիր , չմոռանաս նաև անծանոթ բառերի բացատրությունը նայել:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Опубликовано  автором Արևիկ Ներսիսյան

Տեքստի մեջ գտի՛ր ուղղագրական սխալները և ուղղի՛ր.

Ծույլի հանգստյան օրը

Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում թախտին պառկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արթնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.

-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:

Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:

Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարևանը մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոգին ու ասաց.

-Տեղիցդ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:

-Ի՜նչ ես ասում, ես այսօր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողջ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:

2.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս, սառնորակ, անուշահամ, կենսագիր, զբոսանավ, կարմրազգեստ, գայլաձուկ:

Արագահոս, բարձրորակ, դառնահամ, նկարագիր, առագաստանավ, ճերմակազգեստ, շնաձուկ:
3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս, դեղնակտուց, ջրաղաց, աշխարհամարտ, ծովածոց, լեռնագնաց, սրբավայր:

Բարձրաձայն, դեղնակատար, ջրաման, աշխարհակալ, ծովահեն, լեռնաշղթա, սրփագրիչ: