Posted in Բնագիտություն
    1. Ի՞նչ բնութագրական հատկանիշներ ունեն քիմիական ռեակցիաները։
    2. ………… ռեակցիաների ժամանակ մեկ բարդ նյութից առաջանում են երկու եւ ավելի նյութեր։
    1. Ձեզ հայտնի ի՞նչ պայմանների դեպքում են տեղի ունենում քայքայման ռեակցիաները։
    2. ………… ռեակցիաների դեպքում երկու կամ ավելի նյութերից ստաց­վում է մեկ նոր նյութ։
    3.  Բերե՛ք միացման ռեակցիաների օրինակներ:
    4. …………… ռեակցիա է, որն ուղեկցվում է լույսի եւ ջերմության անջատումով։ 
    5. Ի՞նչ պայման է անհրաժեշտ այրում տեղի ունենալու համար:
    1. Ո՞ր նյութերն են կոչվում վառելանյութեր:
      Թվարկե՛ք պինդ, հեղուկ եւ զազային վառելանյութերի տեսակներ:
    1. Քիմիական ռեակցիաների ընթանալու անհրաժեշտ պայմաններ են ……… ։
    2. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում էջրածնի եւ թթվածնի։ Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։ Գրի՛ր հավասարումը: 11.  Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիաներ.ա) C + O2 =CO2 գ) H2 + O2 =H2O. բ) CH4 = H2 + C  դ) Si+O2=SiO2                                             
  1. Հետեւյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական, որո՞նք՝ քիմիական.

ա) բենզինի այրվելը, բ) եղյամի առաջացումը, գ) կաթի թթվելը,դ) ջրի եռալը, ե) հայելու փշրվելը:13. Ո՞րն է ֆիզիկական երեւույթ.ա)    Արեւածագը,բ)  բնական գազի այրում գ) 2500 աստիճանում ջրի քայքայումը14. Ո՞րն է քիմիական երեւույթ.1) փայտի վառվելը 2) ջրի եռալը, 3) մոմի հալվելը 4) պողպատի ժանգոտվելը խոնավ օդում
15.Ֆիզիկական երեւույթների տարատեսակներ են ……………:16.Բերե՛ք ֆիզիկական և քիմիական երևույթի օրինակներ

Posted in Uncategorized

Մաթեմատիկա

Ամբողջ թվերի գումարումը

Տեսական նյութ
Կանոն 1. Միեւնույն նշանն ունեցող ամբողջ թվերի գումարը գտնելու համար պետք է`

  1. գումարել գումարելիների բացարձակ արժեքները,
  2. ստացված թվից առաջ դնել գումարելիների նշանը։

Օրինակ՝ +7+(+2)=+(7+2)=+9=9

               -6+(-3)=-(6+3)=-9

Կանոն 2. Տարբեր նշաններ ունեցող ամբողջ թվերի գումարը գտնելու համար պետք է`

  1. այդ թվերի բացարձակ արժեքներից ավելի մեծից հանել ավելի փոքրը,
  2. ստացված թվից առաջ դնել այն գումարելիի նշանը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է։

Oրինակ՝ -6+(+4)=-(6-4)=-2

                -6+(+7)=+(7-6)=+1=1:

Առաջադրանքեր դասարանում

1. Կատարե՛ք գումարում.
ա) (+27) + (+33),60
բ) (-14) + (+12),
գ) (–21) + (–12),
դ) (–8) + (+23),
ե) (–17) + (+4),
զ) (–9) + (–51)։

2. Քառակուսու պարագիծը 52 սմ է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին:

Առաջադրանքեր տանը

3. Գումարե՛ք հետեւյալ թվերը.
ա) –10, +7 եւ –3,
բ) -7, -3 եւ –4,
գ) +23, –40 եւ +6,
դ) –18, -11 եւ –10,
ե) +18, –27 եւ –5,
զ) –29, +40 եւ +30։

4. Կատարե՛ք գումարում.
ա) (+3) + (–4),       դ) (+15) + (–6),          է) (–18) + (+7),
բ) (–11) + (+5),      ե) (–8) + (+7),            ը) (–21) + (+8),
գ) (–10) + (+3),      զ) (+31) + (–10),        թ) (+19) + (–12)։

5. Գտեք 20 հայտարարով կոտորակ, որը մեծ լինի 4/13-ից և փոքր լինի 5/13-ից:

Լրացուցիչ առաջադրանքներ
6. Երկու բանվոր, միասին աշխատելով, կարող են աշխատանքը կատարել 12 օրում։ Քանի՞ օրում նրանցից առաջինը միայնակ կկատարի այդ աշխատանքը, եթե երկրորդն այն կատարում է 18 օրում։

7. Առավոտյան ծաղկավաճառը բերեց 200 վարդ։ Օրվա կեսին վարդերի կեսից ավելին վաճառվեց։ Նա մնացած վարդերով ցանկանում էր պատրաստել ծաղկեփնջեր։ Եթե նա կազմեր 3,4,5 կամ 6 վարդերից կազմված փնջեր, ապա մեկ վարդ կավելանար: Քանի՞ վարդ էր վաճառել ծաղկավաճառը առավոտյան։