Posted in Մայրենի

Գրաբարյան օրեր

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.

լաւ — լավ

կոյր — կույր

Բառարան

աչօք — աչքով

մտօք — մտքով

Հարցեր և առաջադրանքներ

1․Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:

2․ Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:

3․ Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):

4․ Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:

5․ Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):

***

Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

լաւ — լավ

զթագաւոր — ըզթագավոր

(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր — քան թագավորը

Հարցեր և առաջադրանքներ

Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:

Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:

Եթե կարող ես, շրջի՛ր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`

Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը: Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան — ին հաջորդող բառի վրա:

***

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն

զխրատ — ըզխրատ

զբանս — ըզբանըս

հանճարոյ — հանճարո

Բառարան

զիմաստութիւն — իմաստությունը

 զխրատ — խրատը

բան — խոսք

զբանս — խոսքերը

Հարց և առաջադրանք

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:

Նախադասությունը գրավոր փոխադրիր:

***

Մի՛տայք զսրբութիւն շանց. եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:

Կարդա այսպես.

զսրբութիւն – ըզսրբություն

զմարգարիտս — ըզմարգարիտս

Բառարան

մի՛ տայք — մի՛ տաք

շանց — շներին

մի՛ արկանեք — մի՛ գցեք

զմարգարիտս ձեր — ձեր մարգարիտները

առաջի խոզաց — խոզերի առաջ

Առաջադրանքներ

Աշխարհաբար գրի՛ր ասույթը:

Համեմատի՛ր Ա և Բ շարքի բառակապակցություններն ու հետևությո՛ւն արա.

Ա. մանուկ աղքատ և իմաստուն                              Բ. աղքատ և իմաստուն մանուկ

թագավոր ծեր և անմիտ                               ծեր և անմիտ թագավոր

զբանս հանճարոյ                                        հանճարի խոսքերը

զմարգարիտ ձեր                                         ձեր մարգարիտները

առաջի խոզաց                                            խոզերի առաջ

***

Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

Կարդա այսպես.

իւրաքանչիւր — յուրաքանչյուր

ի պտղոյ — ի պտղո

 իւրմէ — յուրմե

Բառարան

ի պտղոյ իւրմէ — իր պտղից

ճանաչի — ճանաչվում է

Առաջադրանքներ

Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:

***

Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի:

Բառարան

ամենայն — ամեն, ամեն մի

ոչ առնիցէ — չտա, չի տա, չպիտի տա, չի տալու (այստեղ` չի տալիս)

հատանի — հատվում է, կտրվում է

ի հուր — հուրը, հրի մեջ

արկանի — գցվում է, նետվում է

Հարցեր և առաջադրանքներ

Նախադասությունը գրավոր ազատ, ընդարձակ փոխադրիր:

Այս նախադասությունը ծանոթ ո՞ր ասույթի հետ է մտքով կապվում:

Հետևյալ նախադասությունը փորձիր գրաբար փոխադրել.

Ամեն (մի) ծառ, որ բարի պտուղ է տալիս, չի կտրվում: (տալիս է – գրաբ` տայ)

***

Ոչ է պիտոյ բժիշկ կարողաց` այլ հիւանդաց:

Կարդա այսպես.

պիտոյ — պիտո

Բառարան

ոչ է պիտոյ — պետք չէ

կարողաց — ուժ ունեցողներին, առողջներին

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ — ը բառավերջում (հիշիր նաև հանճարոյ, ի պտղոյ բառաձևերը):

Աշխարհաբար ինչպե՞ս կլինի հիւանդաց բառաձևը:

Աշխարհաբար գրիր նախադասությունը:

Այս ասույթը գործածիր իբրև շարադրության վերնագիր:

***

Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս:

Կարդա այսպես.

Աստուած — Աստված

լոյս — լույս

Բառարան

եղիցի — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է (ո՞րը կընտրես այս նախադասությունը փոխադրելու համար)

եղեւ — եղավ

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ — ը բաղաձայնից առաջ (նաև կոյր բառը հիշիր):

Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

***

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:

Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):

Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ — որ բան խորհրդանշող:

Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն: Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:

Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրու:

Posted in Մայրենի

Լրացուցիչ աշխատանք

Դիտե՛ք « Մատիլդա» ֆիլմը:

Առաջադրանքներ

  1. 12-13 նախադասությամբ գրավո՛ր պատմիր ֆիլմը:
  2. Առանձնացրո՛ւ այն կերպարը, որն ամենաշատը քեզ դուր եկավ, բնութագրի՛ր նրան:
  3. Ո՞ր հատվածն ամենաշատը դուր եկավ, ինչո՞ւ:
  4. Համեմատի՛ր դպրոցի տնօրենին քո դպրոցի տնօրենի հետ:
  5. Համեմատի՛ր Մատիլդայի ուսուցչին քո ուսուցչի հետ:
  6. Համեմատի՛ր Մատիլդայի դպրոցը քո դպրոցի հետ:
Posted in Մայրենի

Հոկտեմբերի 6

Դասարանում

Ստեղծագործական աշխատանք (ընտրի՛ր վերնագրերից մեկը և ստեղծագործի՛ր)

  • Եթե բոլորը մտածեին այդ մասին․․․
  • Իմ սիրած վայրը
  • Կորած ծիծաղը
  • Տխուր աշունը
  • Վերնագիր՝ քո ընտրությամբ
Posted in Պատմություն

Առաջադրանք 1

1.Երեք նախադասությամբ ներկայացրու ՝ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

2.Տեսաֆիլմ- Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը

ա. Տեսաֆիլմը դիտելուց հետո հինգ նախադասություն ավելացրու առաջին առաջադրանքին՝ ամբողջացնելով հարցի պատասխանը՝ հիմնավորելով քո տեսակետը:

2.Ինչ նպատակ եք հետապնդում «Պատմություն» առարկան ուսումնասիրելու արդյունքում:

 «Պատմություն» առարկայի շրջանակում ինչ թեմաներ են ձեզ հետաքրքրում:

Ինչ կարողություն. հմտություն կուզեիք ձեռք բերել ուսումնական տարվա ավարտին:

Առաջադրանք 2

Ծանոթացում-Ինչ է պատմական ժամանակագրական սանդղակը:

Համաշխարհային պատմության առաջին խոշոր շրջափուլը Հին աշխարհի պատմությունն է: Պատմական ժամանակը ենթաբաժանվում է տարիների, տասնամյակների, դարերի, հազարամյակների: Ստեղծվել է հատուկ ժամանակագրական սանդղակ, մեկնակետ է համարվում 1 թվականը` Հիսուս  Քրիստոսի ծննդյան տարեթիվը, դրանից առաջ ընկած ժամանակահատվածը կոչվում է Քրիստոսից առաջ/Ք.ա./, իսկ հետո ընկածը` Քրիստոսից հետո/Ք.հ./: Քրիստոսից առաջ ընկած ժամանակը հաշվարկվում է յուրահատուկ ձևով՝ տարեթվերի նվազման կարգով: Ք. ա. 200 թվականից մինչև 101 թվականը Ք. ա. II դարն է, 100 թվականից մինչև 1 թվականը՝ Ք. ա. I դարը:

Փորձիր պատասխանել

մեկ դարը— 100-տարի է

մեկ հազարամյակը—— 10 դար է

մեկ տարին —365 օր ունի

մեկ օրը ՝—-24ժամ

2.Փորձիր գտնել/

www.unrv.com/images/400width/roman-numerals.png

22թ..-առաջին դար առաջին կես

100թ,—Առաջին դար—— ———————               Ք.ա.150թ.—երկրորդ դար———————————

151թ.—երկրորդ դարի երկրորդ կես—————————               Ք.ա.400թ.—————չորրորդ դար——————

451թ.———հինգերորդ դար————————             Ք.ա.550թ._—վեցերորդ դար——————————

1000թ.——Տասներորդ—Դար———————-            Ք.ա.854թ._———իներորդ դար————————

2008թ.————քսանմեկերորդ դար——————-            Ք.ա2000թ.—————քսաներորդ դար—————

Ծանոթանալ -,Ընտանիքի անդամների ծննդյան տարեթվերը ներկայացրու հայոց այբուբենի տառերի թվային արժեքով:

Ռջկբ, ռջհե, սժ, սժե։

Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - aybuben.png

Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ: Այդ տառ-թվերով են ստեղծվել միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:

ա = 1 ժ = 10 ճ = 100 ռ = 1000
բ = 2 ի = 20 մ = 200 ս = 2000
գ = 3 լ = 30 յ = 300 վ = 3000
դ = 4 խ = 40 ն = 400 տ = 4000
ե = 5 ծ = 50 2 = 500 ր = 5000
զ = 6 կ = 60 ո = 600 ց = 6000
է = 7 հ = 70 չ = 700 ւ (ու) = 7000
ը = 8 ձ = 80 պ = 800 փ = 8000
թ = 9 ղ = 90 ջ = 900 ք = 9000

Այս 36 տառերի զուգորդմամբ կարելի է գրել 1-ից մինչև 9999 բոլոր ամբողջ թվերը, օրինակ. ծա = 51, ռջղ = 1990, քջղթ = 9999: Հետագայում հայկական այբուբենում ավելացված օ տառը նշանակել է 10000: Մեծ թվերի համար հայերենն ունեցել է հատուկ անվանումներ և պայմանանշաններ: Օրինակ, 10000-ն անվանել են բյուր և նշանակել ^, որը դրվելով տառաթվանշանի վրա, այն մեծացրել է 10000 անգամ: Այսպես՝

      ^                   ^              ^             ^
ա = 10000 բ = 20000 ժ = 100000 ք = 90000000

Posted in Uncategorized

Рубрика: Առաջադրանքներ. 6-րդ դասարան

Հոկտեմբերի 11-15

Տնային 1

Սովորե՛լ

Դիտե՛լ  վիդեոնյութը,թարգմանել, փորձել շարադրել միտքը մի քանի նախադասությամբ։

Պատասխանե՛լ հարցերին
1. Բնապահպանական տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են առավել
նախընտրելի։

2. Վառելանյութն այրելիս պետք է այնպես անել, որ վառարան մտնող օդը լինի այնքան, որքան անհրաժեշտ է այրման համար։ Ինչո՞ւ:

Դասարանական

Հարցեր

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

  1. Հողի ու ջրի, թռչունների ու ձկների, վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում։
  2. Որո՞նք են թթվային անձրեւների առաջացման պատճառները, եւ ի՞նչ հե­ տեւանքներ կարող են դրանք ունենալ։
  3. Ինչո՞ւ չի կարելի այրել կենցաղային աղբը։