ՄայրենիԼինում է չի լինում մի Ձմեռ պապիկ է լինում: Այդ ժամանակ գիշեր է լինում, թաքուն գալիս է,անձայն դնում է նվերները և գնում իր սահնակ է նստում ու վերադառնում է :Հենց առավոտ է լինում երեխաները վեր են կենում ու տեսնում լիքը նվերներ : Դրսում տեսնում են, որ առատ ձյուն է եկել և ուրախ խաղում են: Գալիս են տուն նվերները բացում ու խաղում:
Category: Paint
Մայրենի
Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ
Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ
- Բացատրի՛ր
- Կաղանդ-նոր տարի ,Կաղանդ Պապա-Ձմեռ պապի, չհատնել,-չվերջանալ անուշապուր – քաղցր ապուր :
-
Հայկական ամանորյա հրուշակ. Անուշապուր
Անուշապուրը մատուցվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին: Այն ավանդաբար իր տեղն է գտնում Հայոց Հայրապետների սեղանին և համարվում է պասային հրուշակ:Բաղադրիչներ
Կես բաժակ ցորեն՝ լվացած և չորացրած
6 բաժակ ջուր
¾ բաժակ ծիրանաչիր՝ կիսած
¾ բաժակ չամիչ (քիշմիշ)
1 բաժակ շաքարավազ
1 թ.գ. վանիլին
¼ բաժակ ընկույզ` կտրատած
¼ բաժակ նուշ
¼ բաժակ նռան հատիկ (ըստ հայեցողության)
Պատրաստման եղանակը
Չուգունե կաթսայում խառնել ջուրն ու ցորենը և բարձր կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Հեռացնել կրակից, դնել մի կողմ:
Հաջորդ օրը խառնուրդը մարմանդ կրակի վրա եփել, ավելացնել ծիրանաչիր, չամիչ, շաքարավազ, և, անհրաժեշտության դեպքում, մի փոքր ջուր, որպեսզի լուծվի շաքարը: Եռացնել ևս 30 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Վերցնել կրակից, ավելացնել վանիլին: Անուշապուրը պատրաստ է: Լցնել այն ափսեի մեջ, որով մատուցվելու է, դնել սառնարանը: Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով ու նուշով: Անուշ լինի:
Ամանօրյա շնորհավորանք
Ամանօրյա շնորհավորանք
Մայրենի
Աշնանային պատմություն
Մի անգամ ընկերներով գնացել էինք անտառ կոն հավաքելու: Խորը աշուն էր: Անտառում բոլոր ծառերը դեղնակարմիր շորեր էին հագել: Անտառը ասես հրդեհված լիներ: Շուրջ բոլորը դեղին, կարմիր և նարնջագույն տերևներ էին շաղ տված: Եվ այդ հրդեհի մեջ երևում էին կանաչ հագած հեքիաթային եղևնիները: Գետնին շատ կոներ էին թափված և մենք սկսկսեցինկ հավաքել: Հանկարծ տերևների միջից դուրս եկավ մի հսկա օձ: Բոլորս սարսափած սառեցինք մեր տեղերում:Ամենքս մտածում էինք, թե ում վրա էր առաջինը հարձակվելու: Հենց այդ պահին մի փշոտ գունդ թռավ օձի վրա և նրան տապալեց գետին: Մենք փրկված էինք: Այդ ժամանակ վերևից մի արծիվ սուրաց ներքև, բռնեց օձին և տարավ:
Իմ ուսումնական աշունը
Աշուն գիշեր
Մի փոքրիկ տղա կար, անունը Իշխան, նա իմ ընկերն էր և ապրում էր մի հեռու մոլորակում: Ես շատ էի ուզում հյուր գնալ նրա մոտ: Մի գիշեր երբ իմ ծնողներըս քնած էին և այդ ժամանակ նա եկավ թռչող մեքենայով եկավ ինձ տարավ իր մոլորակ:Այնտեղ երբ ես տեսա հրաշալի աշնանային գիշեր էր, լուսինը այնքան մեծ էր և լուսավոր որ ծառերի վրա երևում էին գույնզգույն տերևները: Հանկարծ քամի փչեց և գետինը պատվեց տերևներով:ինձ շատ դուր եկավ այդ գունզ գույն տերևներով ծածկված գորգը, այնտեղ ինչ հրաշալի օդ էր: Երբ ես առավոտյան արթնացա, ես ուրախացա քանի որ իմ ծնուդն էր ու ես հրավիրեցի իմ ընկերոջր իմ մոլորակ:
Մայրենի
Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի:
սողալ-սահել
բուսել-աճել
թևավոր-թև ունեցող
անհունի-անծայր, անսահման
ճանապարհ-ուղի, ճամփա