Posted in Uncategorized

Դասարանական աշխատանք

Երևան, երգ, քայլում ենք, գրում են, երդում, ծովեզեր, աներևույթ, օգտակար, օթևան, ովքեր, ինքնաեռ, նորաոճ, մեղավոր, թագավոր, բանվոր, վայրէջք, մանրէ, տերևաթափ, ինքնաեռ, հայելի, ճանփորդություն, բաճկոն:

Posted in Uncategorized

մաթեմ

1. Երեք տարբեր բնական թվերի գումարը ութ է։ Նշեք այդ թվերից ամենամեծը։

2.Գտիր օրինաչափությունը և պարզիր, թե ինչ թիվ պետք է տեղադրել դատարկ վանդակում։

Подпись отсутствует

3.Պարկում 4 սև, 5 կարմիր, 6 դեղին, 7 նարնջագույն մատիտ կա: Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ է հարկավոր հանել պարկից, որ չորս գույնի մատիտներից էլ դուրս գա։19

4. Հյուսիսային դպրոցի 4-1 դասարանի բոլոր սովորողները մասնակցել են Դիջիթեք 2021 և Բնագիտատեխնիկական ստուգատեսերին։ Նրանցից 19-ը մասնակցել է Դիջիթեքին, 16-ը՝ բնագիտատեխնիկական ստուգատեսին, իսկ 7-ը՝ երկու ստուգատեսերին միաժամանակ։ Քանի՞ սովորող կա այդ դասարանում։

5.Կարենը մի թիվ մտապահեց։ Այդ թվի եռապատիկից հանեց 8, տարբերությունը փոքրացրեց երկու անգամ, հետո 5-ով մեծացրեց և բաժանելով՝ 10-ի ստացավ 1։ Ի՞նչ թիվ էր մտապահել Կարենը։

6. 2կգ խնձորի և 1կգ սալորի համար վճարեցին 1800 դրամ։ Որքա՞ն արժեն մեկ կիլոգրամ խնձորը և մեկ կիլոգրամ սալորը միասին, եթե խնձորի մեկ կիլոգրամն 150 դրամով թանկ է սալորի մեկ կիլոգրամից։

7. Արտադրամասում 800լ մասուրի հյութի մի մասը լցրեցին 3լ տարողությամբ տուփերի մեջ, և այդ տուփերը, 5-ական տեղավորելով 40 արկղերի մեջ, ուղարկեցին խանութ: Քանի՞ լիտր հյութ մնաց արտադրամասում:

8․ Օգտագործելով 1, 4, 5, 8 թվանշանները՝ քանի՞ քառանիշ թիվ կարելի կազմել, որ բաժանվի 11-ի և թվի գրության մեջ թվանշանները չկրկնվեն։

9. Քառանիշ թիվը, որի գրառման մեջ չկա 0 թվանշանը, բաժանվում է 54-ի։ Երբ ջնջեցին նրա թվանշաններից մեկը՝ ստացված եռանիշ թիվը նույնպես բաժանվեց 54-ի։ Այնուհետև ջնջելով եռանիշ թվի թվանշաններից մեկը, ստացվեց 54։ Գտեք այդ քառանիշ թիվը։

10. Կարինեի պապիկը 66 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 6 անգամ։ 5 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։

Posted in Uncategorized

Անհատական ուսումնական պլան

Արամ Սարքիսսյան

Դասարան – 5-2

Ճամբարային խումբ- IT մեդիագրագետիկների ջոկատ

Ընտրության գործունեության լրացուցիչ կրթություն- հաստոցային գրաֆիկա

Երկարօրյա ծառայություն-չեմ օգտվում

Երթուղային ծառայություն- չեմ օգտվում

Posted in Uncategorized

Դասարանում

47.

ջարդել-փշրել, կտոր-կտոր անել, կոտրել

հավաքել-ժողովել, ամբարել, գումարել

հասկանալ-գլխի ընկնել, պարզել, կռահել

պահել-ծածկել, քողարկել, պատսպարել

48.

երկիր-պետություն-թագավորություն-կայսրություն-տերություն

մազ-ծամ-հեր-հյուսք

դեպք-եղելություն-պատահար-իրադաձություն-միջադեպ

արշալույս-ծեգ-այգաբաց-լուսաբաց

Posted in Uncategorized
  1. Կազմի՛ր 5 հարց Ստեփան Զորյանի  «Մի գիշեր անտառում» պատմվածքի համար:

Ինչի՞ց է անտառի խշշոցը:

Ինչու՞ է հատկապես գիշերը անտառից տարօրինակ ձայներ գալիս:

Ինչու՞ է անտառը սարսափելի գիշերը:

Ինչպե՞ս տարբերել գայլին շնից:

ինչու՞ տղան ծիծաղեց իր վախի վրա:

 2. Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառում: 

Մի անգամ ես անտառ էի գնացել և կորցրել էի տան ճանապարհը: Գնալով մթնեց: Սկզբում ես չէի վախենում, բայց հետո սկսեց տարօրինակ ձայներ գալ անտառի խորքից: Ծառերը ասես թե գազաններ ու հրեշներ լինեին ու ինձ թվաց ամեն կողմից փայլուն աչքեր են ինձ նայում: Ես բարձր գոռալով վազեցի դեպի տուն:

3.Գրի՛ր տրված բառերի հնչյուններն ու տառերը:

Այսպես՝  որովհետև -8 տառ, 10 հնչյուն

ամենևին- 7 տառ 8 հնչյուն

որպեսզի-7 տառ 7 հնչյուն

եռանդ- 5տառ 6 հնչյուն

թևեր- 4 տառ 5 հնչյուն

ճանապարհ-8 տառ 7 հնչյուն