Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
- Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է:Մթնոլորտը կազմված է ազոտից(մոտ 4/5 մաս) և թթվածնից (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:
- Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
- Երկրի ձգողական ուժի շնորհիվ օդը չի ցրվում:
- Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
- Վերնոլորտը տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այստեղ օդն ավելի նոսր է:
- Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
- Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահմանում, գտնվում է օզոնային շերտը:
- Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
- Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգվածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
- Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
- օզոնի շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթները: