Զատկական բացիկների ստեղծում
Day: March 27, 2021
Մթնոլորտի տաքացումը
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքանում Արեգակի ճառագայթներից:
- Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է:
- Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջերմաստիճանը:
- Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օդի ջերմաստիճանը նվազում է: Յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով:
- Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
- Երկրագնդի վրա Արեգակից ստացվող ջերմությունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է նրանով, որ աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթները տարբեր անկյան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
- Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:
- +250C–150C=+100C
Մթնոլորտի կազմը և կառուցվածքը
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
- Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է:Մթնոլորտը կազմված է ազոտից(մոտ 4/5 մաս) և թթվածնից (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:
- Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
- Երկրի ձգողական ուժի շնորհիվ օդը չի ցրվում:
- Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
- Վերնոլորտը տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այստեղ օդն ավելի նոսր է:
- Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
- Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահմանում, գտնվում է օզոնային շերտը:
- Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
- Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգվածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
- Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
- օզոնի շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթները:
Ուսումնական գգարուն նախագիծ
ԵՐԵՎԱՆԻ ՊՈՒՐԱԿՆԵՐՆ ՈՒ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԸ
Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն: Գտնվում է Արշակունյաց պողոտայում:

Թումանյանի անվան այգի
Թումանյանի անվան այգի: Գտնվում է Աջափնյակ թաղամասում։ Հիմնվել է Հովհ. Թումանյանի 100-ամյակի առթիվ՝ 1970թ.։ 1973թ. այգում տեղադրվել է Անուշի և Սարոյի արձանը

Մարտիրոս Սարյանի անվան պուրակ

Մ. Սարյանի անվան պուրակը գտնվում է Մաշտոցի պողոտայի և Ստ. Զորյան փողոցի հարևանությամբ` Ֆրանսիայի հրապարակին կից։ Պուրակի կենտրոնում տեղադրված է Մարտիրոս Սարյանի մարմարյա արձանը:
Կոմիտասի անվան պուրակ
Կոմիտասի անվան պուրակը գտնվում է Կոմիտասի անունը կրող պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում։


Գտնվում է Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում` Ֆ. Նանսենի փողոցում: Այգին սկսվում է Գայի պողոտային հարող հատվածից: Այգու մուտքի մոտ` բարձր պատվանդանի վրա, տեղադրված է Գայի (Հայկ Բժշկյանց) արձանը: