Հարցեր
1. Ի՞նչ է մթնոլորտը:
Մթնոլորտը Երկիրը շրջապատող և նրա հետ պտտվող օդային թաղանթն է:
2. Որտեղի՞ց է սկսվում մթնոլորտը և ի՞նչ բարձրության է հասնում:
Մթնոլորտը սկսվում է երկրագնդի մակերևույթի ստորին սահմանից: Նրա հաստությունը 1500-2000 կմ է:
3. Ինչու՞ մթնոլորտը չի ցրվում:
Մթնոլորտը մնում է երկրագնդի շուրջը և Տիեզերքում չի ցրվում երկրագնդի ձգողության շնորհիվ:
4. Ի՞նչ է օդը: Ո՞ր գազերն են կազմում օդի բաղադրության հիմնական մասը:
Մթնոլորտային օդը մի շարք գազերի խառնուրդ է: Օդի բաղադրության հիմնական մասերն են ազոտը և թթվածինը
5. Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի վրա կյանքի գոյության համար:
Մարդը և կենդանիներն օդից յուրացնում են թթվածին, իսկ բույսերը՝ նաև ածխաթթու գազ: Դրանց շնորհիվ էլ երկրի վրա կյանք գոյություն ունի: