Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:
Ջուրը երկրագնդի վրա օգտագործում են ոռոգման, կոմունալ կենցաղային նպատակներով, բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով:
Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:
Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերական ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրերով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թունաքիմիկատներով:
Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշխատանքներ են կատարվում:
Կառուցում են ջրամաքրման կայաններ: Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտը մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց առաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն ընդունվում, մաքրվում և նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:
Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:
Ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և բավականին աղտոտված է:Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որի պատճառով մարդիկ հիվանդանում են:
Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք:
Պետք է խնայողաբար օգտագործել և պահպանել ջրային պաշարները: Չպետք է ջուրը աղտոտել թափոններով և թունավոր նյութերով: