Առաջադրանքներ
- Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Տոհմ-սերունդ
ծայրահեղ-ծայրաստիճան
գերդաստան-ընտանիք
անհեթեթ-անիմաստ
փորը ուտելիքով լցնել-ուտել
հռչակված լինել-հայտնի
ախորժելի-հաճելի
արբեցնել– զմայլել, հափշտակել, հմայել
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
խենթ երակ- խենթ անդամ
շառավիղ-շարունակություն
վիթխարի-հսակա
հուժկու-ուժեղ
վայրագ-վայրենի
դյուրաբորբոք-շուտ բարկացող
կտրում էր ամենքի խոսքը-ընդհատել
խառնվածք-բնավորություն
բաշխում-բաժանում
քմահաճ-կամակոր
խթանել-դրդել,մղել
սլանալ- արագ վազել
սրընթաց-արագընթաց
մտահոգվել-անհանգստանալ
պարծանք-հպարտություն
այցելու-հյուր
մենություն-մենակություն
դարմանել-բուժել
անզոր-անկարող
ճիգ գործ դնել-փորձել
2. Բացատրի՛ր տղայի արարքը: Քո կարծիքով դա գողությո՞ւն էր, թե՞ ոչ: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Իրականում Մուրադի արարքը գողություն էր, քանի որ նա առանց հարցնելու էր վերցրել ձին: Ինքը Մուրադը դա գողություն չէր համարում, որովեհտև մեկ ամսից վերադրձնելու էր:
3. Բնութագրի՛ր պատմվածքի գլխավոր հերոսին:
Պատմվածքի գլխավոր հերոսը՝ Մուրադը շատ հոգատար, բարի, կենդանասեր տղա էր, նա նաև շատ ճարպիկ էր, ազնիվ, հետաքրքրասեր և արկածախնդիր :