- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ծվեններ-փոքիկ կտոր
Բուրմունք- հոտ, բույր
կածան-նեղ ճանապարհ
եղյամ-սառցային տեղում
մամուռ-բույս
տապալել- գցել
ծածանվել- օրորվել
2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:
ա)Անտառում ամպի ծվեններ կային:
Անտառում ամպի փոքրիկ կտորներ կային:
բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:
Երբ ծառերը քամուց սվսվում են, թվում է ծառերը շշնջում են:
գ) Օրոր էր ասում աշունն անտառին:
Աշնանը քամին օրորում է ծառերը:
դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:
Առավոտյան ցողը, որը նստել էր սունկի գլխին, փայլփլում էր արծաթի պես:
3. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Ես պատկերացնում եմ, որ առավոտ վաղ էր, ուժեղ քամին օրորվում էր նշենին և ուր որ է անձրև էր գալու:
4. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:
Աշուն էր: Անտառում ծառերը քամուց օրորվում էին և տերևները թափվում էին գետնին: Ծառերը խշխշում էին ու փոքրիկ ճանապարհի վրա կային մարդու ոտնահետքեր: Ուժեղ քամին օրորում էր նշենին, սնկի վրա փայլում էին ցողի կաթիլները: Փչում էր քամին և որոտում էին ամպերը: Եղնիկի ձագը վազում էր մոր ետևից, իսկ որսորդը նրանց հետքն էր որոնում: Փայտահատը երգելով սղոցում էր կաղնու ծառը իսկ անտառապահը իր տան առաջ կրակ էր վառել: Խոր աշուն էր և տերևաթափ էր անտառում:
5. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները:

6.Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան բառերի հոմանիշները:
Կապույտ-երկնագույն
Մշուշ-մառախուղ
Կածան-ճանապարհ
Եղյամ-ցող
Հողմ- քամի
Որսկան-որսորդ