Posted in Մայրենի

Համո Սահյան Ժայռից մասուր է կաթում

Դեղին ներկի՛ր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Կարդա՛,  վերլուծի՛ր Համո Սահյանի  «Ժայռից մասուր է կաթում…» բանաստեղծությունը:

Ժայռի մոտ շատ մասրենիներ էին աճել և հեռվից նման էին կարմիր կաթիլների: Մասուրները թափվել էին առվակի մեջ և ջուրը քշում էր: Առվի ջուրը շատ մաքուր էր: Առվակը ժայռից ուժգին ներքև էր թափվում: Մի աղջիկ կուժը ձեռքին առվից ջուր էր լցնում: Խոր աշուն էր:

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

սարսուռ-դող, (փխբ)-ծփալ

աշխույժ-կայտառ

Ահռելի-սարսափելի

երկնչել- վախենալ

Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Կարմիր սարսուռ է տանում:
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի:

Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի:

Գրի՛ր  ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

  • Անտառում
  • Աշուն օր
  • Աշնան մշուշում

ԱՆՏԱՌՈՒՄ

Մի անգամ աշնանը ես և շնիկս գնացել էինք անտառ սունկ հավաքելու: Անտառը շատ գեղեցիկ տեսք ուներ: Ծառերը ծածկված էին դեղին,կարմիր, նարնջագույն տերևներով: Կարծես ես հայտնվել էի մի կախարդական աշխարհում: Ծառերը խորհրդավոր խշխշում էին: Ու հենց այդ պահին կաղնու ծառի վերևից մի ուժեղ չխկոց լսեցի: Ես նայեցի վերև ու ծառի վրա մի սկյուռիկի տեսա: նա կաղիններ էր տանում ու հենց ինձ տեսավ, փախավ: Կաղինները թափվեցին ներքև:Վախեցած սկյուռիկը մտավ իր բույնը: Ես արագ հավաքեցի կաղինները, բարձրացա ծառը ու կաղինները դրեցի բույնը: