Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում շատ պարզ էին:
Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռևս մ.թ.ա. 6-5-րդ դարերում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը ապացուցեց , որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:
Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:
1.Ի՞նչ են միջօրեականները և զուգահեռականները:

Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը: Երկրի մակերևույթի այն կետերը, որոնցով անցնում է առանցքը, կոչվում են բևեռներ: Երկրի ամենամեծ շրջանագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավասար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջանագծերը կոչվում են զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող երևակայական կիսաշրջանագծերը միջօրեականներ: Միջօրեականները և զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: 00-ի զուգահեռականը հասարակածն է: Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:
Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշխարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությունը և երկայնությունը:
Աշխարհագրական լայնությունը լինում է հյուսիսային (հս. լ.), և հարավային (հվ. լ.):
2. Ի՞նչ է գլոբուսը:
Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչվում է գլոբուս, որը լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորություն է տալիս երկրագունդը տեսնելու ամբողջությամբ:
3. Ի՞նչ է հասարակածը:
Հասարակածը դա այն գիծն է, որը երկրագունդը բաժանում է երկու մասի: