Posted in Մայրենի

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը: Վիլյամ Սարոյան

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Տոհմ-սերունդ

ծայրահեղ-ծայրաստիճան

գերդաստան-ընտանիք

անհեթեթ-անիմաստ

փորը ուտելիքով լցնել-ուտել

հռչակված լինել-հայտնի

ախորժելի-հաճելի

արբեցնել– զմայլել, հափշտակել, հմայել

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

խենթ երակ- խենթ անդամ

շառավիղ-շարունակություն

վիթխարի-հսակա

հուժկու-ուժեղ

վայրագ-վայրենի

դյուրաբորբոք-շուտ բարկացող

կտրում էր ամենքի խոսքը-ընդհատել

խառնվածք-բնավորություն

բաշխում-բաժանում

քմահաճ-կամակոր

խթանել-դրդել,մղել

սլանալ- արագ վազել

սրընթաց-արագընթաց

մտահոգվել-անհանգստանալ

պարծանք-հպարտություն

այցելու-հյուր

մենություն-մենակություն

դարմանել-բուժել

անզոր-անկարող

ճիգ գործ դնել-փորձել

2. Բացատրի՛ր  տղայի արարքը: Քո կարծիքով դա գողությո՞ւն էր, թե՞ ոչ: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Իրականում Մուրադի արարքը գողություն էր, քանի որ նա առանց հարցնելու էր վերցրել ձին: Ինքը Մուրադը դա գողություն չէր համարում, որովեհտև մեկ ամսից վերադրձնելու էր:

3. Բնութագրի՛ր  պատմվածքի գլխավոր հերոսին:

Պատմվածքի գլխավոր հերոսը՝ Մուրադը շատ հոգատար, բարի, կենդանասեր տղա էր, նա նաև շատ ճարպիկ էր, ազնիվ, հետաքրքրասեր և արկածախնդիր :