Posted in Բնագիտություն

Բնագիտություն Նյութերի երեք հիմնական վիճակները

Նյութերը լինում են երեք տեսակի՝ հեղուկ, գազային և պինդ։ Կախված պայմանների փոփոխությունից՝ նրանց վիճակները կարող են փոփոխվել:

Օրինակ՝ ջուրը տնային պայմաններում հեղուկ վիճակում է, սառեցնելիս հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի՝ սառույցի, իսկ տաքացնելիս՝ գազային վիճակի՝ գոլորշու: Սառույցը ջրի պինդ վիճակն է, իսկ գոլորշին՝ գազային: Ոսկին սովորական պայմաններում պինդ վիճակում է, շատ բարձր ջերմաստիճանում հալվում է և վերածվում հեղուկի, իսկ ջերմաստիճանն ավելի բարձրացնելու դեպքում սկսում է եռալ և վերածվել գազի։
Պինդ մարմինները պահպանում են իրենց ձևն ու ծավալը։
Սա պինդ մարմինների հատկություններից է։

Հեղուկները պահպանում են իրենց ծավալը, բայց ձևը՝ ոչ։ Սա հեղուկների հատկություններից է: Օրինակ 50 մլ ծավալով որևէ հեղուկ, օրինակ՝ մասուրի հյութը եթե լցնենք բաժակի նա կընդունի բաժակի ձևը։ Եթե լցնենք մեկ այլ անոթի մեջ, ապա կընդունի այդ անոթի ձևը, բայց նրա ծավալը կրկին կմնա 50 մլ։ Դա նշանակում է, որ մի անոթից այլ անոթ տեղափոխելիս հեղուկի ծավալը պահպանվում է, բայց ձևը փոխվում է:
Դիտարկենք գազային վիճակում գտնվող նյութերից օրինակ՝ օդի նմանատիպ հատկությունը: Եթե օդով լի գնդակը սեղմենք, ապա նրա ձևը կփոխվի, և բնականաբար այդ նույն ձևը կստանա նաև նրանում եղած օդը: Եթե գնդակի ծավալը փոքրացնենք՝ նրա մի մասը սեղմելով, ապա այդ նույն ծավալը կստանա նաև նրանում եղած օդը: Այսինքն գնդակի մեջ լցված օդն ընդունում է տվյալ գնդակի ձևն ու ծավալը:
Գազերը չեն պահպանում ոչ իրենց ձևը, ոչ ծավալը և զբաղեցնում են իրենց տրամադրված ողջ տարածքը։
Սա գազերի հատկություններից է:

Առաջադրանք 1
Թվարկե՛ք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ բ) հեղուկ գ) գազային

ա) սառույց, ապակի

բ) ջուր, կոլա

գ) գոլորշի գազ

Առաջադրանք 2
Թվարկե՛ք առնվազն 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։

ապակի, պլաստիկ, ստվարաթուղթ, կավ, փայտ

Առաջադրանք 3
Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում` պինդ —  հեղուկ  — գազային
Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին, փայտ, պողպատ, արծաթ, ոսկի:

պինդ – պղինձ, ոսկի, ապակի, փայտ, պողպատ, արծաթ

հեղուկ- ջուր, կաթ, նավթ

գազային- թթվածին, գոլորշի, ջրածին

Posted in Uncategorized
  1. Կազմի՛ր 5 հարց Ստեփան Զորյանի  «Մի գիշեր անտառում» պատմվածքի համար:

Ինչի՞ց է անտառի խշշոցը:

Ինչու՞ է հատկապես գիշերը անտառից տարօրինակ ձայներ գալիս:

Ինչու՞ է անտառը սարսափելի գիշերը:

Ինչպե՞ս տարբերել գայլին շնից:

ինչու՞ տղան ծիծաղեց իր վախի վրա:

 2. Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառում: 

Մի անգամ ես անտառ էի գնացել և կորցրել էի տան ճանապարհը: Գնալով մթնեց: Սկզբում ես չէի վախենում, բայց հետո սկսեց տարօրինակ ձայներ գալ անտառի խորքից: Ծառերը ասես թե գազաններ ու հրեշներ լինեին ու ինձ թվաց ամեն կողմից փայլուն աչքեր են ինձ նայում: Ես բարձր գոռալով վազեցի դեպի տուն:

3.Գրի՛ր տրված բառերի հնչյուններն ու տառերը:

Այսպես՝  որովհետև -8 տառ, 10 հնչյուն

ամենևին- 7 տառ 8 հնչյուն

որպեսզի-7 տառ 7 հնչյուն

եռանդ- 5տառ 6 հնչյուն

թևեր- 4 տառ 5 հնչյուն

ճանապարհ-8 տառ 7 հնչյուն