Posted in Հայրենագիտություն

ԻՄ ՀԵՐՈՍԸ

Ինձ համար հերոսական կերպար է Հայկ Նահապետը:Նա մի քաջ հսկա էր, որ չկամելանով ենթարկվել Բելին,գալիս է և հաստատվում է Արարատի երկրում: Բելը զորք է հավաքում և արշավում Հայկի դեմ: Հայկը հավաքում է իր քաջ զորքին և շարժվում նրան ընդառաջ: Ճակատամարտից առաջ դիմելով իր զորքին Հայկն ասում է. ՛՛ Երբ մենք դուրս կգանք Բելի զորքի դեմ, աշխատանք հարվածել այնտեղ,որտեղ կանգնած կլինի նա: Կամ մենք կմեռնենք, և մեր տոհմը կդառնա Բելի ծառա, կամ կհաղթենք նրան և նրա զորքը կփախչի: ՛՛

Հայկը հաղթում է Բելին, իր լայնալիճ աղեղով խոցելով թշնամուն իսկ Բելի զինվորները փախչում են: Հաղթելով թշնամուն մեր քաջ նախնի Հայկը պաշտպանեց իր և իր տոհմի ազատությունն ու պատիվը: այդ օրվանից Հայկ Նահապետի անունով մեր երկիրը կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստանում:

Այժմ էլ հերոսական պայքար է մղվում մեր Արցախ աշխարհի պաշտպանության համար և մեր հայ զինվորները կռվում են մեր դարավոր թշնամիների դեմ: Մեր տղերքն էլ հերոսանում եմ, բայց ես հավատում եմ, որ քաջն Հայկի տոհմի զավակները հաղթանակած են վերադառնալու: