Posted in Մայրենի

Հոկտեմբերի 6

Դասարանում

Ստեղծագործական աշխատանք (ընտրի՛ր վերնագրերից մեկը և ստեղծագործի՛ր)

  • Եթե բոլորը մտածեին այդ մասին․․․
  • Իմ սիրած վայրը
  • Կորած ծիծաղը
  • Տխուր աշունը
  • Վերնագիր՝ քո ընտրությամբ
Posted in Մայրենի

Հրաշքների այգին

Մի ագամ ես հայտնվել էի կախարդական աշխարհում: Ես անտառում զբոսնում էի, երբ իմ առջևը տեսա ծաղկապատ մի դուռ: Դուռը բացվեց ես ներս մտա և հայտնվեցի մի տարօրինակ այգում: Թեև Գարուն էր, բայց այդ այգու ծառերը չորացած էին, ծաղիկներ չորացած էին, ծիտիկներ քարացել էին ծառերի վրա: Դուռը փակվեց և ես մնացի շրջապատված չորացած ծառերով: Մեկ էլ հանկարծ մի քար այտնվեց: Վրան գրված էր,որ ով մտավ այս այգին էլ չի կարող ետ գնալ: Նա պետք է գտնի կախարդական բանալին և այգին նորից կծաղկի: Գնացի պատը շոշափեցի և պատահական տեսա մի ծառ , գնացի այդ ծառի մոտ և ծառի անցքի մեջ գտա կախարդական բանալին: Գնացի դռան մոտ, բացեցի դուռը և հայտնվեցի մի այլ պարտեզում, որտեղ շատ գեղեցիկ էր և կապույտ գետ էր հոսում: Ես այդ ջրով ջրեցի չորացած այգին և այն իսկույն ծաղկեց ու կանաչեց և թռչունները արթնացան:

Posted in Մայրենի

Կոմիտաս

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։ Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։

Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։ 1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։

Իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։

Ճանապարհի ընկեր
Կոմպոզիտոր, բանահավաք Նիկողայոս Տիգրանյանը հիշում է մի դեպք, երբ Կոմիտասի հետ Լենինականի Չլու գյուղից ոտքով վերադառնալիս տեղատարափ է սկսվում, քայլելը դժվարանում է, և Կոմիտասը իր ուրախ-զվարթ բնավորությամբ ցանկանում է վիճակը մեղմել`երգելով: Եվ հանկարծ գյուղացու երգային ձայնով սկսում է օգնության կանչել հեռվից անցնող կառապանին` խնդրելով մինչև քաղաք հասցնել: Կոմիտասի հրաշալի ձայնի համար սայլապանը համաձայնում է: Ն. Տիգրանյանն ասում է, որ այդ օրը Կոմիտասի երգած գեղջուկ ու ժողովրդական երգերը կարծես մարմին էին առնում իրենց շուրջը: եվ երբ տեղ են հասնում, սայլապանը, համբուրելով Կոմիտասի ձեռքը, ասում է.
– Հազար ափսոս, որ կյանքիս այս երջանիկ օրն այսքան շուտ անցավ:

Posted in Մայրենի

Ստեղծագործական աշխատանք Իմ շունը

Ես մի շուն ունեի գյուղում, անունը Չապի էր: Նա շատ խելացի շուն էր ու մենք նրան շատ էինք սիրում: Մենք, երեխաներով ուր որ գնում էինք նա գալիս էր մեզ հետ։ Նա շատ էր սիրում զբոսնել: Մի օր մենք մենք որոշեցինք Չապիից թաքուն գետ գնալ: Երբ արդեն գետի մոտ էինք հասել, տեսանք, որ նա վազելով մեզ մոտ է գալիս: Նա մեր հարազատ ընկերն էր և մենք հասկացանք, որ ուր էլ որ գնանք մեր ընկերոջը չպետք է մոռանանք:

Posted in Մայրենի

Իմ կարդացած գիրքը

Ամռան ընթացքում ես կարդացել եմ Բառնեթ Հադսոնի ՛՛Խորհրդավոր պարտեզ՛՛ վիպակը: այն շատ հետաքրքիր պատմություն էր մի փոքրիկ աղջկա մասին, որը կամակոր երեխայից վերափոխվում է մի բարի և հոգատար աղջկա: հասկանում է թե ինչ է ընկերությունը, կարեկցանքը և իր հոգատարությամբ ու քաջությամբ օգնում իր քեռու տղային ոտքի կանգնել, որը երկար տարիներ պառկած էր անկողնում:

Posted in Մայրենի

Սեպտեմբերի 24

Ինչևէ, որևիցե, մյուս, դաստիարակել, անօթևան, հագնվել, ճանապարհորդ, համարյա, միլիոն, կեղտ, դրախտ բառերով նախադասություններ կազմի՛ր կամ պատմություն հորինի՛ր:

Ինչևիցե ես կպատմեմ մի պատմություն մի հետաքրքիր մարդու մասին: Նա ճանապարհորդ էր և շատ երկրներում էր եղել: Նա անօթևան էր, հագնված էր մի փոքր կեղտոտ, բայց երևում էր, որ դաստիարակված մարդ է: Նա ասում էր, որ մենք ապրում ենք դրախտում և դա մեր մոլորակն է իսկ երկնքում առկայծում են համարյա միլիոնից ավել աստղեր: Նա խոստացավ, որ մյուս անգամ որևիցե մի հետաքրքիր դեպք կպատմի իր ճամփորդություններից:

Posted in Մայրենի

Սեպտեմբերի 23

Ընտրի՛ր վերնագրերից մեկը և ստեղծագործի՛ր բլոգում․

  • Ազատություն
  • Ի՜նչ լավ կլիներ, եթե․․․
  • Իմ խենթ ու խելառ մտքերը
  • Մի բան պատմեմ մանկությունից
  • Վերնագիր՝ քո ընտրությամբ

Ինչ լավ կլիներ,եթե…

Ի՜նչ լավ կլիներ, եթե մարդիկ հասկանային կենդանիների ու թռչունների լեզուն: Մենք կկարողանայինք հասկանալ, թե օրինակ ինչի մասին են հաչում շները, ի՞նչ են երգում թռչունները, ունե՞ն արդյոք դպրոց, որտեղ սովորում են ծլվլալ, երգել: Կկարողանայինք հասկանալ սոված կենդանիների ձայները և այն կենդանիներինը, որոնք օգնության կարիք ունեն: Իսկ գազանանոցի կենդանիները մեզ կպատմեին իրենց կատարած հեռավոր ճանապարհորդությունների մասին: Այ թե զվարճալի կլիներ..

Posted in Մայրենի

Դանիել Պենակ ”Կարդալ բայը չի սիրում հրամայական”

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտեսնենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:—  Կարդալ… Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

1․ Համացանցի օգնությամբ ստեղծագործության հեղինակի մասին տեղեկություններ գտե՛ք և կարդացե՛ք։

Դանիել Պեննակը ֆրանսիացի ժամանակակից գրողներից է: Գրականության ուսուցիչ է Փարիզից ոչ հեռու գտնվող Սուասոն քաղաքում և, ինչպես ինքն է ասում՝ կրքոտ ընթերցող:

Նա ծնվել է 1944թ Կասաբլանկայում և մանկավարժական կրթություն է ստացել Ֆրանսիայում։ Նա ուներ հատուկ մանկավարժական մոտեցումներ, գրչի թեթևությամբ, ասելիքի՝ չպարտադրանքով, ռեալ կյանքի հետ կապվող մոտեցումներով ու իրական կյանքից վերցված օրինակներով էր ստեղծագործում։ Նրա հայտնի ստեղծագործություններից են “Կարդալ բայը չի սիրում հրամայական”, “Դպրոցական տառապանք”, “Մեկ մարմնի օրագիր”:

2․ Դո՛ւրս գրեք անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։

օրակարգ։

Խոչընդոտ։

Բարոյախոս

Կենսակերպ

3․ Դո՛ւրս գրեք այն հատվածը, որտեղ խտացած է ստեղծագործության գլխավոր ասելիքը։

Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:

Posted in Մայրենի

Էդմոնդո դե Ամիչիս. Սիրտը

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին, թիկունքում, աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց. -Այլևս նման բան չանես,- և վերադառնալով իր գրասեղանի մոտ  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ. հետո շատ դանդաղ, իր խիստ բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա — դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:

Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:

Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն է ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.

—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:

Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներ — կայությամբ և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:

Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.

—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:

—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:

— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:

— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին:

Սիրի՛ր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրի՛ր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանի՛ր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Առաջադրանքներ

  1. Համոզի՞չ էր հոր նամակը: Այո, համոզիչ էր:
  2. Ամենաշատը ո՞ր հատվածը հավանեցիր: Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:
  3. Ընտրությունդ պատճառաբանի՛ր: Ուսուցչին պետք է հարգել, որովհետև նա պատրաստ է կրթել երեխաներին ինչքան էլ իրեն վատ զգա։
  4. Նամակի ո՞ր մասում է խտացած ստեղծագործության գլխավոր ասելիքը (կարող ես մի քանի հատված ընդգծել): Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է։
  5. Ո՞վ է քեզ համար ուսուցիչը: Ինձ համար ուսուցիչը երկրորդ ծնող է, որովհետև ծնողի պես խնամում և հոգ է տանում։
  6. Ստեղծագործական աշխատանք՝ «Իմ ուսուցիչը»… Իմ ուսուցիչը շատ բարի է և հոգատար։ Նա մեզ կրթություն է տալիս, սովորեցնում է նոր տարբեր թեմաներ։ հետաքրքիր պատմություններ է պատմում։Ես հարգում եմ և սիրում եմ իմ ուսուցչին։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Опубликовано  автором Արևիկ Ներսիսյան

  1. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր ական կամ ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական

Լեռն-լեռնային, քաղաք-քաղաքային, անձրև-անձրևային, բարեկամ-բարեկամային, շուն-շունային, անձ(ն)ական, զինվորային, ցամաք-ցամաքային, ծնունդ-ծնունդական, տուն-տունային, անապատ-անապատային, դև-դևային, դյուցազն-դյուցազնական, աղաչ(ել)-աղաչելական, հրեշտակ-հրեշտակային, ստրուկ-ստրուկստրկական, պետ-պետական, տոհմ-տոհմական, հանրապետ(ություն)-հանրապետություն, խորհուրդ- խորհուրդական:

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել) Սանր

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել) Սանրել

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել) Սանր

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ) կախարդ

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ) կախարդ էր

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ) կախարդ

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ) կախարդներ

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար) նկար

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար) նկարեր

3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ էական հարցեր: Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենսական աշխարհի պահպանության խնդիրը:

4. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:

Օրինակ՝

գգույշ + անալ — գգուշանալ (ույ-ը դարձել է ու):

Ա. Բազում, ամուր, բույր, կապույտ, բույս, ողջույն, որդի, ոսկի.

Բ. -պատիկ, -անալ, -ավետ, -ական, ակ, յա:

Բազում+պատիկ_բազմապատիկ,ամուր+անալ_ ամրանալ, բույր+ավետ_բուրավետ կապույտ+ակ_կապուտակ բույս+ական_բուսկան ողջույն+ել_ողջույել որդի+ակ_որդյակ ոսկի+յա_ոսկյա

 5. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ: