Posted in Մայրենիի ստուգատես

Իմ երևակայական պատմությունը

Աստղ մոլորակի նվերը

Ամեն ինչ սկսվեց նրանից,որ ես սովորականի պես նայում էի պատուհանից դուրս: Գիշեր էր: Ես նայում էի աստղերին և լուսնի ճերմակ մահիկին: Աստղերից մեկը այնպես մոտիկ էր ու այնքան պայծառ էր վառվում,որ ցանկացա հասնել նրան: Ես դեռ չէի հասցրել մտածել, թե ինչպես հասնեմ աստղին,երբ հանկարծ այն ինքը սկսեց մոտենալ,մոտենալ,որ ես կարողացա տեսնել մի կանաչ գունդ: Գունդը մոտեցավ,կանգ առավ ուղիղ իմ պատուանի դիմաց և մի փոքրիկ դուռ բացվեց: Հետաքրքրությունս ստիպեց ինձ ներս մտնել, քանի որ ես վաղուց էի ցանկանում այլմոլորակայինների հետ հանդիպել: Եվ ես առանց վարանելու ներս մտա: Ներս մտա և մնացի ապշած: Ի՜նչ այլմոլորակային, ի՜նչ բան: Սեղանի մոտ նստած էր մի կատու և ծխամորճ էր ծխում,մյուս ձեռքին բռնել էր սուրճի գավաթը: Հանկարծ նա բացականչեց.

_ Ի՞նչ ես աչքերդ չռել, ես քո իմացած մուկ բռնողներից չեմ, ես Աստղ մոլորակի թագավորն եմ:

Ես չէի հասցրել ինչպես հարկն է զարմանալ,երբ դուռը նորից բացվեց և մենք հայտնվեցինք մի մեծ հրապարակում: Մեզ դիմավորեցին մի խումբ կատուներ՝ նստած ինչ-որ թռչող կենդանիների վրա: Երբ մի քիչ մոտեցան,տեսա,որ դրանք թռչող իշուկներ էին: Կատուներից մեկը իշուկին մոտեցրեց և թագավորը հրավիրեց ինձ նստել: Ես քթիս տակ ժպտացի և թռա իշուկի վրա:

Մենք թռչում էինք այդ զարմանալի քաղաքի վրայով և աչքերս գնալով չռվում էին. հորիզոնի վրա իրար ետևից հայտնվեցին երեք արևներ՝ երկնագույն,կանաչ և նարնջագույն: Մինչ բերանս բաց նայում էի,հանկարծ պայթեց ամպրոպն ու վերևից շրմփաց առաջին …ծովատառեխը: կատուների թագավորության վրա ծովատառեխի հորդառատ անձրև սկսվեց: Կատուները վայրէջք կատարեցին և սկսեցին խորովածի պատրաստություն տեսնել:Եղանակը շատ վատացավ և սկսեց իսկական անձրև տեղալ, միայն թե կարմիր գույնի: Ես իմ աչքով տեսա,թե ինչպես կարմիր գինու անձրևը թափվում էր մեր գլխին: Կատուները իրենց գլխին պահեցին գավաթանման անձրևանոցները և խորովածի վրայից խմեցին: Այդ ամենը այնքան տարօրինակ էր ու այնքան զվաճալի,որ ես մինչև օրս էլ դժվարանում եմ հավատալ: Բայց ես երբեք չեմ մոռանա այն թանկագին օրը, որ կատուները նվիրեցին ինձ իրենց թագավորությունում:                                                        Ես ավելի լավ է շարունակեմ պատմությունս և դուք ամեն ինչ կհասկանաք:                                 Երեկո էր իջնում կատուների թագավորության վրա: Կատուներն ինձ հրավիրեցին քաղաքի հրապարակը՝ հրավառությունը դիտելու: Մենք նորից նստեցինք թռչող իշուկների վրա և հայտնվեցինք հրապարակում: Հրապարակում խաժամուժը շատ էր: Ես հանկարծ զարմանքով տեսա ոստիկանի համազգեստ հագած շների՝ ձեռքներին մի-մի մեծ ոսկոր: Շները, տեսնելով թագավորին և պալատականներին գլուխ տվեցին և կարգի հրավիրեցին ամբոխը: Հանկարծ երկնքում երևաց դեղին մի կետ, որը գնալով սկսեց մեծանալ նմանվելով մեր լուսնին,բայց շուտով այդ լուսնի վրա հայտնվեցին գունավոր շերտեր և հետո մեկը մյուսի ետևից, ասես հրաշագործի կախարդական փայտիկով, մեկը մյուսի ետևից վառվեցին գունավոր աստղերը: Աստղերը գնալով բազմանում էին և շուտով ծածկեցին շերտավոր լուսինը: Կարծես իսկապես հրավառություն էր: Ես ասես երազում լինեի: Ինձ ասացին, որ տարին մի անգամ այսպիսի հրավառություն է լինում:                            Հանկարծ ինչ-որ տեղից երաժշտության ձայն լսվեց: Ինձ հասավ սրինգի և ջութակի մեղմանուշ նվագը: Ես շրջվեցի, որպեսզի տեսնեմ, թե որտեղ է նվագախումբը, բայց թագավոր կատուն ցույց տվեց երկինքը: Ես զարմացած նյեցի նրան:

__ Մի՞թե այդ աստղերն են,–հարցրի ես:

__ Բա ի՞նչ էիր կարծում; Այս գիշեր դու կարող ես ցանկանալ քո կյանքի ամենաերջանիկ օրը և քո ցանկությունը կիրականանա: Դա էլ կլինի մեր Աստղ մոլորակի ամենաթանկագին նվերը մեր թանկագին հյուրին: Բայց հիշի՛ր,քո ցանկությունը կկատարվի միայն այս գիշեր իսկ հետո երազի նման կանէանա: Շտապի՛ր,երբ լուսինը սկսի երկնագույն դառնալ քո ցանկությունը կիրականանա:                                                           Ես պահեցի…                                                                                                                                              Երաժշտությունը գնալով ավելի մեղմ ու զրնգուն էր հնչում: Կատուներն իրար գրկած պարում էին,իսկ շները ոսկորները գրկած օրորվում: Եվ այդ ժամանակ լուսինը սկսեց կապտին տալ: Ես սրտատրոփ սպասում էի:                                                                                      Եվ երբ լուսինը լրիվ երկնագույն դարձավ ես հայտնվեցի իմ բնակարանում: Դուռը կամաց բացվեց և իմ հեռավոր տատիկն ու պապիկը մի մե՜ծ արջուկ գրկած ներս մտան:

 Այդ օրը իմ ծննդյան երեկոն էր…

Posted in Մայրենիի ստուգատես

Ընտանեկան նախագծեր

 

Խորհուրդ կտայի նրանց, որ եթե երբևիցէ ճանապարհորդելիս լինեն անապատում, իրենց հետ անձրևանոց չվերցնեն և պատրաստ լինեն այսպիսի չոր,անապատային անձրևների:

Իսկ եթե հայտնվեն Մեծ Բրիտանիայում ապա վայելեն երկնքից թափվող ձկների տեսարանին:

Թեև այս նյութի մեջ չկային անծանոթ բառեր, բայց ես հիմնականում օգտվում եմ Նաիրի ժամանակակից բացատրական բառարանից:

Նյութը ինձ համար շատ հետաքրքիր էր, բայց մայրիկս պատվիրեց բազմակի անգամ կարդալ և պատմել,քանի որ այդքան էլ գոհ չէր: Ես կարողացա ի վերջո հաղթահարել կարդալու և արտահայտելու իմ դժվարությունները, քանի որ ես նյութը հասկանում եմ, բայց դժվարանում եմ արտահայտել:

Բացի իմ ուսուցիչներից, իմ ընտանեկան դպրոցի անդամներն են դարձել հայրիկս մայրիկս  և նույնիսկ փոքրիկ քույրիկս: Ես և սովորում եմ և իրենց եմ սովորեցնում: Մենք միասին շատ ընտանեկան նախագծեր ենք իրականացրել և քույրիկս ու մայրիկս նույնպես մասնակցել են: Միասին աշխատելը շատ օգտակար է: Մայրիկս վերհիշում է հին նյութերը և նոր բաներ սովորում: Միասին նաև ստեղծագործում ենք և երևակայում: Մայրիկս  Շատ է սիրում մեր տեսադասերը և ինձ հետ սիրով մանակցում է, քանի որ  մեր ուսուցիչները շատ հետաքրքիր տեսադասեր են  անցկացնում:

 

 

 

Posted in Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես

Զարմանալի անձրևներ

Չոր անձրև

-Երբևէ լսել ես չոր անձրևի մասի՞ն:

_ Չոր անձրև՞, զարմանալի է,-ասում է ընկերս, դա անձրև չէ, այսինքն ջրի կաթիլներ չեն, այլ ինչ-որ ուրիշ բան:

_Ոչ, իսկական ջրի կաթիլներ, պատասխանում եմ ես,-մի զարմանա,մեր մոլորակի վրա կան այնպիսի վայրեր, որտեղ մարդը անձրևի տակ չի թրջվում: Մնում է բոլորովին չոր:

_ Այդ դեպքում մարդը պաշտպանված է լինում հովանոցով կամ անջրանցիկ թիկնոցով:

_ Ոչ հովանոց և ոչ էլ թիկնոց, մարդն այդ անձրևի ժամանակ դրանց կարիքը չի զգում:

Այդ ի՞նչ երևույթ է,-հետաքրքրվում է ընկերս:

_ Բնության այդ հրաշքին հաճախ հանդիպում ենք անապատներում: Օդի տաք ու չոր լինելու պատճառով անձրևների կաթիլները մինչև գետին իջնելը գոլորշիանում, չորանում են: Դրան անվանում են չոր անձրև:

Երկրի վրա շատ այլ զարմանալի անձրևներ են տեղում: Օրինակ Անգլիայի քաղաքներից մեկում անցորդների գլխին կենդանի ծովատառեխներ թափվեցին:

samye-neveroyatnye-osadki-v-mire_c9f0f895fb98ab9159f51fd0297e236d

Հիշատակվումեն նաև որդերի, թրթուրների,ու գորտերի անձրևներ: Հայտնի է նաև հին պղնձադրամների անձրևներ:

փող

Լինում են նաև գունավոր անձրևներ. արյան պես կարմիր կամ կաթի պես ճերմակ:

Իսկ այդ ամենի պատճառը քամին է: Ծովերի ,լեռների ու անտառների վրայով սլանալու ժամանակ ուժեղ մրրիկները բարձրացնում ու մինչև ամպերն են հանում մեկ ձկների վտառներ, մեկ թրթուրների կամ գորտերի կուտակումներ, իսկ ինչ որ մի տեղից հողի մեջ թաղված հին դրամների գանձարան, իսկ հետո մեկ այլ վայրում թափում զարմացած մարդկանց գլխին: Կարմիր անձրևն առաջանում է երկինք բարձրացրած փոշի կարմրահողից իսկ կաթնավուն անձրևը կրափոշուց:

 

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

ՄԱՅՐԵՆԻ ԶԱՏԿԱԾԵՍ

a7fc286654f85ba61450c91feced0a70

   

                                Գարնան և Քրիստոսի Հարության տոն
Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է: Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը մարտի 21-ից ապրիլի 26-ը: Հատկանշական է, որ այդ օրը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, բնության արթնությունը, այդ իսկ պատճառով այն տոնում են նաև ոչ հավատացյալ մարդիկ:
Հայերը, ինչպես և բոլոր քրիստոնյաները, հավկիթ են ներկում Զատկին: Տոնական սեղանին անպայման գինին է որպես փրկության խորհրդանիշ, կանաչեղեն, ձուկ՝ ի հիշատակ անապատում ժողովրդի կերակրվելուն հացով և ձկով: Այդ օրվա համար պատրաստվում է նաև բրինձ չամիչով և չորամրգերով:
-2-728

                       

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԶԱՏԿԱԲԱՌԱՐԱՆ

Հիսուս Քրիստոս

պահք

ժամերգություն

հավկթախաղ

չամիչով փլավ

ձուկ

կուլիչ

գինի

7e0dc67183315f1af684c13cb4897777

                             

                                       ԶԱՏԿԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

Այն ինչն է, ինչը,

Ինձնով կռվում են երեխաները, իսկ հետո՝ ուտում:

Հագիս սպիտակ շոր ունեմ, իսկ ներսումս՝ դեղին արև:

Ինձ ներկում են և գեղեցիկ բաներ նկարում վրաս,  բայց ես թուղթ չեմ:

ինձ ներկում են գույնզգույն ու ինձ հետ նշում են տոն:

kakogochislapasxav20142015201620172018go_B8C13E9C

 

                                           ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏԱՏԻԿԻՍ ՀԵՏ

 

 

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես, Uncategorized

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

                 

                     Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Մրմունջ- մեղմ ձայն,կարկաչ

անուրջ-երազ