Posted in Հայրենագիտություն

Ավանդապատումներ կապված տեղանունների հետ

ՄԱՐՈՒԹԱ ՍԱՐ

Maruta

 

Մարաթուկ կամ Մարութա , լեռը գտնվում է Սասունում:

Լեռան վրա կառուցված է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը։ Իսկ Մարաթուկ սարի ստորոտին է գտնվում Սբ.Պետրոս վանքը: Այս երկու վանքերը Սասունի գլխավոր սրբավայրերն էին:

Ըստ ավանդության՝ Մարութաի պաշտամունքը խիստ զայրացնում էր Անդոկին (սար Սասուն գավառում, Հայկական Տավրոսի գագաթներից մեկը), և նա Մարութա սարին մարտի է հրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակե թրով խփում, ճեղքում է Մարութա սարի գլուխը, և այդ պատճառով էլ նրան ջղլագլուխ (զույգ գլխով) Մարաթուկ են անվանում։ Անդոկի հարվածից վիրավորված Մարութա սարը հսկա մի ժայռ է պոկում իր կողերից և խփում նրան։ Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, թաղվում կողերի մեջ. դուրս է մնում միայն ժայռի երկու ջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրա այժմ էլ երևում են Մարաթուկի ձեռքի հետքերը։

ՍԱՍՈՒՆ

SONY DSC

Map_of_Historical_Armenia_Britannica

Posted in Հայրենագիտություն

ՖԻԼՄ ՛՛ԹԹԵՆԻ՛՛

  • Գրել կարծիք ֆիլմի մասին։
  • Ֆիլմը շատ հետաքրքրիր էր և սովորեցնող:
  • Վերլուծել կոնֆլիկտային իրավիճակները։
  • Կոնֆլիկտային իրավիճակները գալիս էին մեծահասակներից,որոնց կռիվը այն էր, թե թթենին ումն է:
  • Ընդգծել առավել մարդասիրական բնավորության գծերը։
  • Այս ֆիլմում հաղթում է ընկերությունը և հատկապես Սամսոնի արարքը ավելի մարդասիրական էր, քանի որ նա ֆիզիկապես ուժեղ լինելով զիջեց ընկերոջը հանուն իրենց ընկերության և ընկերոջ երեխաների:
  • Առաջարկել իրադարձությունների սեփական ընթացքը(որ իրադրությունը, այլ կերպ պատկերացրեցիք, և ինչպիսի՞ ընթացք կնախընտրեիք)։
  • Կարելի էր այնպես անել, որ բոլորն էլ օգտվեին թթենուց, միասին թափ տային, հավաքվեին  և ուտեին, քանի որ միասին ավելի հավես է:
  • Ձեր կարծիքը ֆիլմի նկատմամաբ(նշել ձեր վերաբերմունքը, և զգացողություները հայական մշակույթի և հայկական ժառանգության վերաբերյալ)։
  • Ֆիլմը պարզ,հասարակ հարաբերությունների ու հարևանության մասին է: Նրանց ամենօրյա շփման, իրար հետ ուրախություններ և խնդիրներ կիսելու մասին,թե ինչպես էին մարդիկ ուրախանում և անհանգստանում միմյանց հոգսերով: Պահպանում էին թութ թափ տալու ավանդույթը և ընդգծում տղա երեխաների առավելությունը:
Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Հայ ժողովրդական մշակույթը

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար այդ ասելով մենք հասկանում ենք ճարտարապետական հուշար ձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։  Հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, ժողովրդական վարպետների ստեղծածը նույնպես արժեքավոր է և հայկական մշակույթի մաս է կազմում։ Ժողովուրդը նրանց վարպետ է կոչել, որ նշանակում է իր գործը լավ իմացող:

477614e331410c9448d14a44788b39819a6311unnamed

Գորգագործություն

Գորգագործությունն ու կարպետագործությունը արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Երբ 13րդ դարի իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում, Իր ուղեգրություններում նա գրել է, որ հայերը հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը։

Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ ունեին։  Նրանց զարդանախշերը շատ գեղեցիկ էին և չէին մոռացվում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերնդից սերունդ։   Զարդերի միջոցով գորգերի վրա ներկայացվում են  առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլորմոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։ Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, իսկ ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։

slug-76927

Գինեգործություն

Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում: Հայ և օտարազգի շատ հեղինակներ Հայաստանը համարել են անուշահոտ, սքանչելի գինիների երկիր:

Գինի ստանում էին խաղողից, նաև՝ պտուղներից ու հատապտուղներից:  Գինուն նվիրված բազմաթիվ քառյակներ ու բանաստեղծություններ են ստեղծվել հայկական, պարսկական, արաբական և այլ ժողովուրդների գրականության մեջ: Որոշ դեպքերում գինի խմելը ոչ սովորական, խորհրդանշական իմաստ է ունենում: Օրինակ՝ պատարագի արարողության ժամանակ ներկաները քահանայի ձեռքից գինու մեջ թաթախված հաց են ընդունում: Կամ՝ եկեղեցում պսակադրության ուխտ կատարելիս նորապսակները միևնույն բաժակից գինի են խմում:

the-stomping-of-the-grapes-mural-hand-painted

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԼՈՌՈՒ      ՄԱՐԶ1200px-Aragatsotn_in_Armenia.svg

Ես ճամփորդություն եմ կատարել դեպի  Լոռու մարզ, որն ինձ շատ-շատ է դուր եկել: լոռու բնությունը շատ հարուստ է ու ծածկված է  խիտ ու կանաչ անտառներով:

lori-2

Լոռին Հայաստանի մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով և 283.9 հազար մարդ բնակչությամբ Լոռու մարզը զիջում է միայն Եևևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ ԴեբեդՁորագետՏաշիր գետՓամբակ և Աղստև։Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ:

Ձմռանը խոնավ է լինում, իսկ ամռանը ոչ շատ շոգ  և հաճելի այնտեղ հանգստանալ: Ես հանգստացել եմ Լոռու մարզի Կաթնառատ գյուղում, որտեղ շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցի:

68886812_474433256449295_7383948972609503232_n67942580_967646643588077_581986270679400448_n68996215_599642607231256_217721908097974272_n

 

 

 

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅ  ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ

Հայ ժողովրդի, նրա մշակույթի մասին խոսելիս հաճախ լսում ենք. հայ մշակույթը գալիս է
դարերի խորքից, կամ՝ մենք՝ հայերս, ունենք հարուստ մշակույթ:
Իսկ ինչ է մշակույթը։Օրինակ մեզ հետաքրքիր է, երբ նայում ենք բոլորովին անծանոթ, ասենք՝հարյուր տարի առաջ ապրած մարդկանց նկարները:
Մեզ դա հետաքրքրում է, որովհետև արտացոլում է անցյալի մարդկանց սանրվածքը,
հագուստը և այլն: Մենք կարծես փորձում ենք հասկանալ այդ մարդկանց, իմանալ նրանց
մասին: Նույն կերպ մեզ հետաքրքրում են անցյալում ստեղծված այլ իրեր, նյութական
(կամուրջ, տուն, կավե կճուճ, հագուստ և այլն) և հոգևոր (գիրք, նկար, երգ, քանդակ և
այլն) արժեքները: Այդպիսի զգացողություն մենք ունենում ենք հատկապես
թանգարաններում: Այնտեղ պահվող յուրաքանչյուր իր մշակութային արժեք է: Բայց միշտ
չէ, որ մշակութային արժեքները պահվում են թանգարաններում: Օրինակ, այդպիսի
արժեքներ են երգը, երաժշտությունը, բանահյուսությունը, գրականությունը: Դրանք
ժողովրդի հոգևոր արժեքներն են, որոնք ստեղծվում են տարբեր ժամանակներում,
տարբեր սերունդների կողմից և մի տեսակ կապող օղակ են հանդիսանում տարբեր
ժամանակներում ապրած մարդկանց միջև: Օրինակ, մեզ բոլորիս էլ հետաքրքիր է, թե ինչ
երգեր են երգել, ինչ գրքեր են կարդացել, ինչ զարդեր են կրել անցյալ ժամանակ: Օրինակ, դարեր առաջ ստեղծված հայ բանաստեղծների տաղերը, ինչպես օրինակ Սայաթ-Նովայի,  պատմում են սիրո, հայրենիքի, ազնվության մասին և այսօր էլսիրով երգվում են:

Այսօր էլ մեր ուսուցիչների շնորհիվ մենք շատ երգեր ենք սովորել և կատարում մեր մեծն Կոմիտասից:
Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ իր մեծագույն տեղն
ունի բանահյուսությունը։
Այն ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, այսինքն՝ բանահյուսության հեղինակը
ժողովուրդն է: Նա պարզ, հասկանալի լեզվով հորինել և պատմել է իր կյանքում տեղի
ունեցած տարբեր իրադարձությունների’ ուրախության, վշտի, պայքարի, հաղթանակների
ու պարտությունների մասին: Դարերի ընթացքում ձևավորվել է ժողովրդական
բանահյուսության կարևոր տեսակներից մեկը’ էպոսը: Այս կամ այն ժողովրդին կարելի է
ճանաչել նրա էպոսով, քանի որ այնտեղ արտացոլվում են ազգային բնավորության գծերը,
ոգին, նկարագիրը: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը այսպես է ասել մեր էպոսի
մասին. «Ահա հայ ժողովուրդը՝ խտացած իր ազգային էպոսի՝ Սասունցի Դավթի մեջ»:
Հայ ժողովրդի ազգային էպոսը կոչվում է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»: Այն
մեր ժողովուրդը սկսել է հյուսել շատ հին ժամանակներում և տարածվել
ասացողների միջոցով: Դրանք այն մարդիկ են, որոնք գիտեն շատ երգեր,
պատմություններ, որ լսել են իրենց պապերից և կարողանում են մեծ վարպետությամբ
պատմել կամ արտասանել: Հետագայում, 19-րդ դարից սկսած,
բանահավաքները1 սկսեցին գրի առնել էպոսը: Առաջին անգամ այն գրի առավ հայ
անվանի բանահավաք Գարեգին Սրվանձտյանցը, որի շնորհիվ պահպանվել և մեզ են
հասել ոչ միայն էպոսը, այլև ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ:
«Սասնա ծռեր» էպոսը վառ կերպով պատկերում է մեր ժողովրդի բնավորության
հիմնական գծերը: Առաջին հերթին դա հերոսությունն է: Բոլոր հերոսները՝ Սանասարը,
Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը, քաջ են, անվախ, կարող են դիմանալ ամենատարբեր
փորձությունների և դժվարությունների: Նրանք բոլորը ծառայում են հայրենիքին ու
ժողովրդին: Հայրենի հողը պաշտպանելու համար պատրաստ են ամենահերոսական
արարքների:

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Որդան կարմիր

 

Հին ժամանակներում գրքերը գրվել են կարմիր գույնի թանաքով, որը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի էր որդան կարմիր անունով: Որդան կարմիրը աշխարհի ամենագեղեցիկ ներկն էր: Նրանով ներկում էին արքաների հագուստները և պատրաստում էին դեղամիջոցներ:

Ժամանակի ընթացքում մարդիկ մոռանում էն այդ միջատից ներկ ստանալու ձևը  և դադաևում են այդ ներկի արտադևումը:

pjimage-1-12images (2)images (1)

Առասպել որդան կարմիրի մասին

Արարատյան դաշտավայրում կարմիր գույնի միջատներ էին ապրում, որոնցից կարմիր ներկ էին ստանում: Հայաստանում դա անվանվում էր որդան կարմիր: Այն շատ թանկ ներկ էր և նույնիսկ ոսկուց թանկ էր համարվում: Հազարամյակներ շարունակ այդ ներկի գույնը պահպանվել է: Դրանով ներկում էին եկեղեցու պատերը, գորգերն ու կարպետները, նկարազարդում էին գրքերը:

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵՎ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ

Գրերի գյուտ։ Ոսկեդար։ Մշակութային հզոր շարժում

images

5-րդ դարում եղել է Ոսկեդարը: Հին դարում մադիկ չեն կարողացել իրար հետ շփվել և գրել են իրար օտար գրերով: Դրա համար Մեսրոպ մաշտոցն ու Սահակ Պարթեվ ստեղծելեն այբուբեն տառերը: Նրանց հովանավորում էր հայոց Վռամշապուհ թագավորը, քանի որ նրանք բարի գործ էին անում:

Վերցնելով իր հետ մի քանի աշակերտներ՝ Մեսրոպը գնում է արտասահման: Վռամշապուհը և Սահակը ճանապարհ են դնում նրան բարեմաղթություններով:

Այսպիսով 5-րդ դարի սկզբին՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը կաթողիկոսը ստեղծոմ են հայոց այբուբենի տառերը:

Հորինելով հայկական տառերը’ Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ գրեց առաջին նախադասությունը  «Ճանաչել զիմաստու- թյուն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Հայրենագիտություն

Բարեկենդանի տոնի մասին

Բարեկենդանի տոնի մասին

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը ավետում էր գարնան սկսիզբը:  Մարդիկ զվարճանում էին և մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն:

Բարեկենդանն  սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որը ուղեկցվում էր խրախճանքներով, ճոխ ու առատ ուտելիքներով, պարերով, խաղերով, զվարճահանդեսներով, թատերախաղերով և տևում էր երկու շաբաթ: Այդ օրերին  Նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:  Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում: Տանտիկիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտանիքի անդամներին և հյուրերին: վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածում էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով. «բերաններս փակում ենք սպիտակ ձվով: Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու»,- ակնարկելով, որ ահա սկսվում է Մեծ պասը, որի 49 օրերի ընթացքում այլևս ձու չպիտի ուտեն մինչև Զատիկ:

Երկու-երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Ծերունիներն առանց քաշվելու միանում էին այս կամ այն խմբին` «թոփ» խաղալու: Երիտասարդները «սուրմագիլի» կամ «կունդի» էին խաղում: Շատ տարածված էր ճլորթին կամ ճոճախաղը, որը հաճախ դառնում էր մրցակցություն:

Բարեկենդանի օրը մինչև իսկ չքավորներն ու աղքատներն էին վայելում տոնական սեղանը:  Այդ օրվա խնջույքին բոլոր պահպանողական հայ ընտանիքները միասին սեղան էին նստում ՝ մեծերով ու փոքրերով:

Ուրախ պարերը Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին: Պարերը սկսվում էին առաջին օրվանից  զուռնա – դհոլի նվագի տակ, ինչպես նաև պարերգերի, որ բազմաթիվ էին:

Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին : Ներկայացումների ժամանակ ծիծաղախառն կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:  Փաստորեն, Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էւն տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի:

Շատ էին կատարվում կենցաղային թեմաներով թատերախաղեր: Օրինակ, «խնամախոս» գնալու ներկայացումը. դերակատարները կանացի զգեստով տղամարդիկ էին,որ գալիս էին մի տուն, որտեղ հարսնացու աղջիկ չկա, սակայն կան երիտասարդ տղաներ կամ երիտասարդ կանայք: Հարսնացուի փոխարեն դերակատարներին ներկայացնում են տան տղային կամ նույնիսկ տանտիրուհուն:

Մարաշի հայերի սիրված ներկայացումներից էր «Թլխաղիր»-ը: Կանայք բահը կամ թին հագցնում էին կնոջ, բայց հատկապես նորահարսի հագուստ, գլուխը հարդարում զանազան քողերով ու ծածկոցներով. այս մարդ-տիկնիկը կոչվում էր «թլխաղիր»: «Թլխաղիրին» այնուհետև հագցնում էին իրենց զարդերը և կատակերգերով պտտվում գյուղի թաղերում` տնետուն: Բայց շատ ավելի տարածված էր «ուղտ խաղացնելը»:

Բարեկենդանի օրը խելահեղության են հասնում խնջույքները, պարերը, խաղերը:  Տղաները հրապարակ են դուրս գալիս գլխավոր ձիարշավի, որը պիտի ավարտվի «Ուտիս տատին» վռնդելու, «Պաս պապին» հրավիրելու ծեսով: «Ուտիս տատը», որը Բարեկենդանի օրերին կերած–խմած տեսքով բոլորին ուտել–խմելու էր հրավիրում, այժմ արդեն գզգզված, քրքրված տիկնիկ է: Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, Ուտիս տատը հանդիսավոր գլորվում է սարի գլխից` այստեղ երիտասարդների բարեկենդանյան վերջին խնջույքը հովանավորելուց հետո: Նրան գալիս է փոխարինելու Պաս պապին: Սա իրենից ներկայացնում է մի սոխ կամ կլոր խնձորաչափ կարտոֆիլ` վրան յոթ փետուր խրած և թելով առաստաղից կախ տված: Այն առաստաղից կախելիս երգում էին.

– Տատը գնաց շերեփը ձեռին,
Պապը եկավ չոմբախն ուսին:

 

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Նշել Արցախի Հանրապետության սահմանակից երկրները

Արցախի հարապետությունը արևմուտքում սահմանակից է Հայաստանին, արևելքում Ադրբեջանին, իսկ հարավում սահմանկից է Իրանի իսլամական հանրապտությանը:

Նշել Արցախի անվան ստուգաբանությունը

Արցախ անվանումը ըստ ստուգաբանության նշանակում է Առանի ծառաստան:

Լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել Արցախի հանրապետության վերաբերյալ։

Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ
դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում: Պատմական
Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան
Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։
Posted in Հայրենագիտություն, Uncategorized

ՔԱՐՏԵԶՆԵՐ

Աշխարհի ֆիզիկական քարտեզ

Աշխարհի քաղաքական քարտեզ

Картинки по запросу Աշխարհի քաղաքական քարտեզ

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական քարտեզ

Картинки по запросу հայաստանի ատլաս

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային քարտեզ

Похожее изображение

Հայկական լեռնաշխարհի ֆիզիկական քարտեզ

Похожее изображение

Աշխարհի ուրվագծային քարտեզ

World_map_blank.png

ՀՀ ուրվագծային քարտեզ

Похожее изображение