ԿԱԼԱՆԽՈԵ ԵՎ ԱԼՈԵ
Կալանխոեն ունի հակաբորբոքային, վերականգնող, արյունը կանգնեցնող հատկություններ: Այս բույսի հյութը կարելի է օգտագործել թրջոցների ու քսուքների տեսքով` թարախային պրոցեսներ բուժելու համար: Կալանխոեի թարմ հյութով կարելի է կանգնեցնել արյունահոսությունը, բուժել մաշկի տարբեր բնույթի ցաները: Գրիպի դեպքում կաթեցնում են քթի մեջ իսկ այրվածքների ժամանակ պատրաստուկ են սարքում և քսում այրված տեղին:
Սենյակային պայմաններում աճեցվում է մի շատ հետաքրքիր ծառանման բույս, որն արժեքավոր դեղաբույս է համարվում։ Նրա անունը ալոե է, որի տերևները և թուրմը պարունակում են վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։ Ալոեի պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, վնասվածքների և այլ դեպքերում։