Posted in Բնագիտություն

Մթնոլորտի սահմանները և բաղադրությունը

Հարցեր
1. Ի՞նչ  է մթնոլորտը:

Մթնոլորտը  Երկիրը  շրջապատող և նրա  հետ պտտվող օդային թաղանթն է: 
2. Որտեղի՞ց  է սկսվում մթնոլորտը և ի՞նչ  բարձրության  է հասնում:

 Մթնոլորտը սկսվում է երկրագնդի մակերևույթի ստորին սահմանից: Նրա հաստությունը 1500-2000 կմ է:
3.  Ինչու՞ մթնոլորտը  չի  ցրվում:

Մթնոլորտը  մնում  է երկրագնդի շուրջը և Տիեզերքում  չի ցրվում երկրագնդի ձգողության  շնորհիվ:


4.  Ի՞նչ  է օդը:  Ո՞ր  գազերն են  կազմում օդի բաղադրության  հիմնական  մասը:

 Մթնոլորտային օդը  մի  շարք գազերի  խառնուրդ է: Օդի բաղադրության  հիմնական  մասերն են ազոտը  և  թթվածինը


5. Ի՞նչ  նշանակություն  ունի  մթնոլորտը Երկրի  վրա  կյանքի գոյության  համար:

Մարդը և  կենդանիներն օդից  յուրացնում են թթվածին,  իսկ բույսերը՝ նաև  ածխաթթու  գազ: Դրանց շնորհիվ էլ երկրի վրա կյանք գոյություն ունի:

Posted in Բնագիտություն

Ամփոփիչ թեստային աշխատանք. ջրոլորտ

  1. ծովածոցերը օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ.
  2. Համաշխարհային օվկիանոսի ջրի մակերևույթի մակարդակն անվանում են ….
  3. Գլխավոր գետերի մեջ թափվող գետերը դրանց գետաբերանն են.
  4. Ըստ հոսակարգի, լճերը լինում են Մնացորդային և Սառցադաշտային, ըստ քիմիական կազմի,  խառնարանային և արգելափակման:
  5. Առաջին ջրամերժ շերտի ջրերն անվանում են գռունտային, իսկ երկու ջրամերժ շերտերի միջև  եղած ջուրը, արտեզյան:
  6. Այն բարձրությունը, որից վեր ավելի շատ ձյուն է գալիս, քան հալվում է, կոչվում է ….
  7. Ջրոլորտի բաղադրամասերն են …………..:
  8. Կղզիները դա ցամաքային տարածքներ են, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, թերակզղիները մի կողմով է միացած ցամաքին, նեղուցները —ջրային նեղ տարածքներ են ,որոնք իրար են միացնում ջրային ավազանները կամ ցամաքային տարացքները իրարից բաժանում են բնական ջրային նեղ տարածքներով:

Ընտրեք ճիշտ տարբերակը.

Համաշխարհային օվկիանոսի մակերևույթին ջրի շարժման պատճառներից են,

ա) քամիները, անձրևները, հրաբուխները, Արևի ու Լուսնի ձգողականությունը

բ) քամիները, երկրաշարժերը, հրաբուխները, Արևի ու Լուսնի ձգողականությունը

գ) քամիները, երկրաշարժերը, մառախուղը, Արևի ու Լուսնի ձգողականությունը

Ընտրեք ճիշտ պնդումերը:

ա) Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը միայն ստորջրյա երկրաշարժերն են.

բ) Մակընթացություն և տեղատվություն առաջանում են Լուսնի եւ Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ.

գ) Լեռնային գետերը հոսում են արագ, իսկ հարթավայրայինները՝ դանդաղ.

Posted in Բնագիտություն

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:

Ջուրը երկրագնդի վրա օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով, բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով:

Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:

Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: 

Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում:

 Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտը մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց ա­ռաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն ընդունվում, մաքրվում և նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:

Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:

 Ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և բավա­կանին աղտոտված է:Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որի պատճառով մարդիկ հիվանդանում են:

Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք:

Պետք է խնայողաբար օգ­տագործել և պահպանել ջրային պաշարները: Չպետք է ջուրը աղտոտել թափոններով և թունավոր նյութերով:

Posted in Բնագիտություն

Սառցադաշտեր

Հարցեր   և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:
  2. Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:
  3. Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:
  4. Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:
Posted in Բնագիտություն

Ճահիճների առաջացումը: Ճահիճների դերը մարդու կյանքում

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:

 Երկրի մակերևույթի վրա կան տեղեր, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը կուտակվում են որևէ գոգավորությունում, որտեղ քիչ է գոլորշացումը և այդտեղ սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ և գոյանում է տորֆի շերտ:

2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

Ճահիճներ կարող են առաջանալ չորային շրջաններում: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ:

3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Օրինակ այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: 

4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

Ճահիճների բուսականությունը հսկայական քանակությամբ թթվածին  է տալիս  մթնոլորտին: Իսկ չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

 Քանի որ ճահիճները մարդու համար անօգտագործելի տարածքներ են, այնտեղ բազմանում են հիվանդածին մանրեներ: 

Posted in Բնագիտություն

Գետեր

Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ է գետը:

  1. Մթնոլորտային տեղումների այն մասը, որը հոսում է փոքր առվակների տեսքով, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:


2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:
Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք:


3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

 Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը:  Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Ամեն տարի նույն սեզոնին, երբ գետի ջրի մակարդակը բարձրանում է կոչվում է հորդացում: 

Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ձնհալքից, կոչվում է վարարում:

Posted in Բնագիտություն

Ջրի շարժումն օվկիանոսում, օվկիանոսային հոսանքներ

Հարցեր և առաջադրանքներՀամաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։

Ջրի շարժման տեսակներից են ալիքավորումը և ցունամին:Ալիքավորումը առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ցունամին առաջանում է օվկիա­նոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից և շատ հա­ճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝

Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:

Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա ընթացքում դիտվում է երկու մակընթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:

Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:

Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառը մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:

Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: : Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից:

Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:

Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

Posted in Բնագիտություն

Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը

Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:

Համաշխարհային օվկիանոսը դա Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունն է, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը :Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ: 

Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ:Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Ցամաքներն իրարից բա­ժանող ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Իսկ  թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրանք մի կողմով միացած են ցամաքին:

Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:

Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:  Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:

Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): 

Posted in Բնագիտություն

Հաշվետվություն

Բնագիտություն

Բնագիտության առարկայից սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ես կատարել եմ շատ հետաքրքիր աշխատանքներ: Ես կատարել եմ ուսումնական աշուն 2020 նախագիծը:

Ուսումնական աշուն

Կատարել եմ սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների ֆլեշմոբերը և մի հետաքրքիր փորձի միջոցով իմացել եմ, թե ինչպես են արհեստական ճանապարհով ծիածան ստեղծում:

Բնագիտության ֆլեշմոբ

Բնագիտության դասերի ընթացքում շատ հետաքրքիր բաներ սովորեցի մեր Երկիր մոլորակի, նրա կառուցվածքի, լուսնի մասին: Ինձ ամենից շատ դուր եկավ երկրի տարեկան պտույտը արեգակի շուրջը թեման, որտեղ իմացա թե ինչպես են առաջանում տարվա եղանակները երկրի պտտվելու հետևանքով:

Երկրի տարեկան պտույտը Արեգակի շուրջը

Posted in Բնագիտություն

Ամփոփիչ աշխատանք: Քարոլորտ

1.Ի՞նչ շերտերից է կազմված Երկիրը:

Երկիրը կազմված է միջուկից ,   միջնապատյանից և երկրակեղևից:


2.Ի՞նչ է քարոլորտը:

Քարոլորտը կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են գտնվում: Դրանք կոչվում են քարոլորտի սալեր:


Ո՞ր պատասխանն է ճիշտ.
1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:

ա) հարթակներում բ) երկրածալքերում

2. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային բ) բազալտային գ) գրանիտային

Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են  երկրածալքեր  :
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ՝ մայրցամաքային և օվկիանոսային:
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ:
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ:
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են հարաբերական բարձրություն:
Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է :(ճիշտ է)
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:(սխալ է)
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում:(ճիշտ է)
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:( սխալ է)
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ: (ճիշտ է)