Posted in Բնագիտություն

Կլիմա: Կլիմայի հիմնական տիպերը

Հարցեր և առաջադրանքներ  

Ի՞նչ է կլիման:

Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

Որո՞նք  են կլիմա ձևավորող հիմնական գործոնները:

Աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն դրանք կլիմա ձևավորող հիմնական գործոններն են:

Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։

  Կլիման կախված է տեղանքի բացարձակ բարձրությունից: Օրինակ Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երևանը՝ չոր ու տաք: 

Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:

Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային: Մեր բնակավայրին բնորոշ է ցամաքային տիպը:

Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:

Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը` տաք,  տեղումները քիչ են:

Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Միջերկրածովային կլիման բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին:

Posted in Բնագիտություն

Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը

  1. Ի՞նչ է եղանակը:

Մթնոլորտի վիճակի փոփոխություններիը, երբ երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը  դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է, այդ վիճակը կոչվում են եղանակ:

2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից և քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է:

3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

 Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Այդ դիտարկումները կատարում են  օդերևութաբանական կայաններում: Եղանակի կանխատեսումները անհրաժեշտ են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Posted in Բնագիտություն

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլորշիներով հագեցած:

 Ջրային ավազաններից, հողից, բույսե­րից   տեղի է ունենում գոլորշացում և արեգակի շատ տաքանալուց գոլորշացումը մեծանում է:

Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:

Երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած: Այդ դեպքում օդի բացարձակ խոնավությունը կախված է ջերմաստիճանից:

Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:

Օդի խոնավությունը  առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որը ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:

Խոնավաչափը մի սարք է, որը չափում է հարաբերական խոնավությունը: Առավել կիրառականը մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում:

Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:

Մառախուղը և ամպը ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:Դրանք առաջանում են ջրային գոլորշիների խտացումից:

Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:

Ամպերը տարբերվում են իրենց արտաքին տեսքով և բարձրութ­յամբ: Ամպերի երեք հիմնական տեսակներն են կույտավոր ամպերը (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր ամպերը (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր ամպերը (տեղումներ չեն առաջացնում):

Posted in Բնագիտություն

Մթնոլորտային տեղումներ

Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:

Ամպերում կուտակված ջրային գոլորշիները  սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների իսկ օդի բացասական ջերմաստիճանի դեպքում վերածվում սառցաբյուրեղների: Այնուհետև Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): 

Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °C-ից ցածր ջերմաստիճանում: 

Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։

Ցողը ջրի մանր կաթիլներն են, որոնք նստում են բույսերի վրա:Դրանք առաջանում են տարվա տաք եղանակին օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում:

Գիշերը, երբ օդը  սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:

Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա: Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է:

Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:

Մեր բնակավայրում առավել շատ դիտվում են անձրև,կարկուտ և ձյուն:

Posted in Բնագիտություն

Զատկածես

Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է: Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը մարտի 21-ից ապրիլի 26-ը: Հատկանշական է, որ այդ օրը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, բնության արթնությունը, այդ իսկ պատճառով այն տոնում են նաև ոչ հավատացյալ մարդիկ:Հայերը, ինչպես և բոլոր քրիստոնյաները, հավկիթ են ներկում Զատկին: Տոնական սեղանին անպայման գինին է որպես փրկության խորհրդանիշ, կանաչեղեն, ձուկ՝ ի հիշատակ անապատում ժողովրդի կերակրվելուն հացով և ձկով: Այդ օրվա համար պատրաստվում է նաև բրինձ չամիչով և չորամրգերով:

Սուրբ Զատիկի ավանդական սեղան - VNews
Ստեփանակերտում Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում է կազմակերպվելու |  Artsakhpress.am | Արցախի անկախ լրատվական գործակալություն

Posted in Բնագիտություն

Մթնոլորտի տաքացումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքանում Արեգակի ճառագայթներից:
  2.  Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է:
  3. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:
  4. Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: 
  5. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
  6.  Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է նրանով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
  7. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:
  8. +250C150C=+100C
Posted in Բնագիտություն

Մթնոլորտի կազմը և կառուցվածքը

Հարցեր և  առաջադրանքներ

  • Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
  • Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է:Մթնոլորտը կազմված է ազոտից(մոտ 4/5 մաս) և թթվածնից (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: 
  • Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
  • Երկրի ձգողական ուժի շնորհիվ օդը չի ցրվում:
  • Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
  • Վերնոլորտը  տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այս­տեղ օդն ավելի նոսր է:
  • Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
  • Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: 
  • Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
  • Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
  • Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
  • օզոնի շերտը  կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

Posted in Բնագիտություն

Մթնոլորտի սահմանները և բաղադրությունը

Հարցեր
1. Ի՞նչ  է մթնոլորտը:

Մթնոլորտը  Երկիրը  շրջապատող և նրա  հետ պտտվող օդային թաղանթն է: 
2. Որտեղի՞ց  է սկսվում մթնոլորտը և ի՞նչ  բարձրության  է հասնում:

 Մթնոլորտը սկսվում է երկրագնդի մակերևույթի ստորին սահմանից: Նրա հաստությունը 1500-2000 կմ է:
3.  Ինչու՞ մթնոլորտը  չի  ցրվում:

Մթնոլորտը  մնում  է երկրագնդի շուրջը և Տիեզերքում  չի ցրվում երկրագնդի ձգողության  շնորհիվ:


4.  Ի՞նչ  է օդը:  Ո՞ր  գազերն են  կազմում օդի բաղադրության  հիմնական  մասը:

 Մթնոլորտային օդը  մի  շարք գազերի  խառնուրդ է: Օդի բաղադրության  հիմնական  մասերն են ազոտը  և  թթվածինը


5. Ի՞նչ  նշանակություն  ունի  մթնոլորտը Երկրի  վրա  կյանքի գոյության  համար:

Մարդը և  կենդանիներն օդից  յուրացնում են թթվածին,  իսկ բույսերը՝ նաև  ածխաթթու  գազ: Դրանց շնորհիվ էլ երկրի վրա կյանք գոյություն ունի:

Posted in Բնագիտություն

Ամփոփիչ թեստային աշխատանք. ջրոլորտ

  1. ծովածոցերը օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ.
  2. Համաշխարհային օվկիանոսի ջրի մակերևույթի մակարդակն անվանում են ….
  3. Գլխավոր գետերի մեջ թափվող գետերը դրանց գետաբերանն են.
  4. Ըստ հոսակարգի, լճերը լինում են Մնացորդային և Սառցադաշտային, ըստ քիմիական կազմի,  խառնարանային և արգելափակման:
  5. Առաջին ջրամերժ շերտի ջրերն անվանում են գռունտային, իսկ երկու ջրամերժ շերտերի միջև  եղած ջուրը, արտեզյան:
  6. Այն բարձրությունը, որից վեր ավելի շատ ձյուն է գալիս, քան հալվում է, կոչվում է ….
  7. Ջրոլորտի բաղադրամասերն են …………..:
  8. Կղզիները դա ցամաքային տարածքներ են, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, թերակզղիները մի կողմով է միացած ցամաքին, նեղուցները —ջրային նեղ տարածքներ են ,որոնք իրար են միացնում ջրային ավազանները կամ ցամաքային տարացքները իրարից բաժանում են բնական ջրային նեղ տարածքներով:

Ընտրեք ճիշտ տարբերակը.

Համաշխարհային օվկիանոսի մակերևույթին ջրի շարժման պատճառներից են,

ա) քամիները, անձրևները, հրաբուխները, Արևի ու Լուսնի ձգողականությունը

բ) քամիները, երկրաշարժերը, հրաբուխները, Արևի ու Լուսնի ձգողականությունը

գ) քամիները, երկրաշարժերը, մառախուղը, Արևի ու Լուսնի ձգողականությունը

Ընտրեք ճիշտ պնդումերը:

ա) Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը միայն ստորջրյա երկրաշարժերն են.

բ) Մակընթացություն և տեղատվություն առաջանում են Լուսնի եւ Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ.

գ) Լեռնային գետերը հոսում են արագ, իսկ հարթավայրայինները՝ դանդաղ.

Posted in Բնագիտություն

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:

Ջուրը երկրագնդի վրա օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով, բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով:

Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:

Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: 

Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում:

 Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտը մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց ա­ռաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն ընդունվում, մաքրվում և նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:

Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:

 Ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և բավա­կանին աղտոտված է:Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որի պատճառով մարդիկ հիվանդանում են:

Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք:

Պետք է խնայողաբար օգ­տագործել և պահպանել ջրային պաշարները: Չպետք է ջուրը աղտոտել թափոններով և թունավոր նյութերով: