Posted in Ֆիզիկա

Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:Հավասարաչափ  շարժում:Արագություն:

Պատասխանել հետևյալ  հարցերին..

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Մեքենայի շարժվելը փողոցում, ամպերի շարժվելը, քամու շարժումը, շարժվում են մոլորակնները, աստղերը և այլն:

3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին:

4.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

Նյութական կետը ֆիզիկական մարմին է, որն օժտված է որոշակի հատկություններով դա ցույց է տալիս, որ տվյալ մարմինը նյութական կետ համարելը կախված է դիտարկվող խնդրի պայմաններից: օրինակ մոլորակններն ու արեգակը կարող ենք դիտարկել որպես նյութական կետեր իսկ դրանց կառուցվածքը չի կարելի համարել նյութական կետեր:

6.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը:

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

10..Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

v=s/t

11..Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

1մ/վ

12..Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

S=VT

13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

T=S/V

Advertisement

Author:

I'm studing in Mxitar Sebastaci school.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s