Posted in Կենսաբանություն

Բարձրակարգ սպորավոր բույսեր՝ մամուռներ

Բարձրակարգ բույսերը ցամաքը գրաված բուսական օրգանիզմներն են: Սպորավոր բույսերը գլխավորապես սպորներով բազմացող և տարածվող բույսեր են։ Սպորավոր բույսերի մեծամասնությունը սպորի վիճակում է դիմանում արտաքին անբարենպաստ պայմաններին:Երբեմն սպորավոր բույսերը բաժանում են ստորակարգերի՝ջրիմուռներ, բակտերիաներ, սնկեր, քարաքոսեր:

 Հարմարման շնորհիվ բարձրակարգ բույսերը պարբերաբար կատարելագործվել են՝ մամուռներից հասնելով մինչև ծածկասերմ բույսեր:

Բարձրակարգ բույսերը բաժանվում են երկու հիմնական խմբի՝

Սպորավոր բույսեր

Սերմնավոր բույսեր Սպորավոր բույսերի ցամաքային ներկայացուցիչներն են՝ մամուռներըպտերանմաններըձիաձետերըգետնամուշկերը:

Մամուռները պատկանում են բարձրակարգ բույսերի առաջին բաժնին: Նրանք ավելի բարդ են կազմավորված, քան ջրիմուռները:Կանաչ մամուռները տարածված են խոնավ անտառների կիսաստվերոտ, ստվերախիտ մասերում, որտեղ առաջացնում են համատարած փափուկ ծածկոց: Աճում են նաև մարգագետիններում, ճահիճներում, տունդրաներում, կարող են հանդիպել նաև քարերի ու ժայռերի վրա:  Մամուռները ֆոտոսինթեզ կատարող ոչ մեծ բույսեր են, որոնք ունեն վեգետատիվ օրգաններցողուն և տերև, իսկ ձևավորված արմատներ չունեն, դրանց փոխարինում են ռիզոիդները:

Մամուռներն ունեն լայն բազմազանություն և հաջորդում են ծաղկավոր բույսերին` ներկայացուցիչների թվով: Ներկայումս գիտությանը հայտնի է մամուռների գրեթե 25 հազար տեսակ: Մամուռներից են կկվավուշը, տորֆամամուռը, մարշանցիան, թելամամուռը:

Չոր եղանակին սպորները թափվում են տուփիկից և քամու միջոցով տարածվում: Ընկնելով խոնավ հողի վրա՝ դրանք ծլում են և առաջացնում նուրբ, կանաչ, ճյուղավորված թելիկներ, որոնցից զարգանում են մամուռի ♂ և ♀ բույսերը:

Մամուռների սպորից առաջացած կանաչ թելերը նման են թելանման ջրիմուռներին, որը վկայում է մամուռների և ջրիմուռների ազգակցական կապի մասին:

Advertisement

Author:

I'm studing in Mxitar Sebastaci school.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s