Posted in Մաթեմատիկա

Տասնորդական կոտորակներ։ Կրկնողություն

1. Տրված կոտորակներից որո՞նք են տասնորդական.
1/10; -1/110; 23/16; 34/100; 1/101; 24/100; 34/18; 5/1009; -798/10000

2. Տասնորդական կոտորակը ներկայացրեք դիրքային գրառմամբ․

3. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե
ա) a = 10,71; b = 5,09; 10 ⋅ (a + b) — 3;
բ) a = 7,8; b = 100,5; (a – 4) ⋅ (b – 0,5)+3,33:

Առաջադրանքներ (տան)

4. Տասնորդական կոտորակը գրե՛ք սովորական կոտորակի տեսքով.

ա) 456,23,           դ) 10,656,              է) 0,69344,

բ) 1,456,              ե) 31,7452,            ը) 1245,38,

գ) 0,8921,            զ) 204,3005,          թ) 7632,56472։

5. Հաշվե՛ք․
ա) (–3,96) + (+2,5)
բ) |20,1| – |1,986|
գ) –1,8 – 9,342 
դ) |– 22,3| – |– 9,81|
ե) |8,05| + |– 99,2|:

6. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե
ա) a = 1,1; b = 3,5; 100 ⋅ (a — b) + 9,3;
բ) a = 2,4; b = 8,4; (a + 7,6) ⋅ (b – 4,05)+7,88:

7. Տասնորակներից որո՞նք են տասնորդական։ Դուրս գրեք տասնորդական կոտորակները և ներկայացրեք դիրքային գրառմամբ․
96/110; 36/10; -23/100; 34/1000; 191/101; 24/10000; -34/180; 5/1009; -8/10

Լրացուցիչ առաջադրանքներ

8. Պետրոսը պատրաստել էր մի քանի ձնագնդիկ մինչև խաղը սկսելը: Խաղի ընթացքում նա
պատրաստեց ևս 17 ձնագնդիկ, իսկ մյուս տղաների վրա շպրտեց 21 ձնագնդիկ: Խաղից
հետո նրա մոտ մնաց 15 ձնագնդիկ: Քանի՞ ձնագնդիկ էր պատրաստել Պետրոսը խաղից
առաջ:

9. A, B, C և D կետերը նշված են ուղիղ գծի վրա ինչ-որ հաջորդականությամբ: Հայտնի է,
որ AB = 13, BC = 11, CD = 14 և DA = 12: Որքա՞ն է ծայրակետերի միջև եղած հեռավորությունը:

10. Ամենաշատը քանի՞ թվանշան կարելի է ջնջել 20082008…2008 հազարանիշ թվից,
որպեսզի մնացած թվանշանների գումարը լինի 2008:

Անդրադարձ Մաթեմատիկական ամսագրին

Բոլոր երկրաչափական պատկերների, մարմինների անվանումները ի սկզբանե կոչվել են ինչ- որ առարկաների անուններով, շատ թե քիչ մոտ լինելով տվյալ մարմնի կառուցվածքին։

Բուրգ– Հունարեն բառի πυραμίδα լատիներեն ձևն է, որով հույները անվանել են եգիպտական բուրգերը։ Այս բառը գալիս է հին եգիպտական «Պուրամա» բառից, որով էլ անվանել են այդ բուրգերը։ Ժամանակակից եգիպտացիները բուրգերը կոչում են «Ախրամ», որը նույնպես գալիս է այդ հին եգիպտական բառի արմատից։

Բուրգ բառի բացատրությունն ըստ Հրաչյա Աճառյանի արմատական բառարանի՝

Բուրգ-1.Երկրաչափական մարմին, որն ունի բազմանկյունի նիստ և որի եռանկյունաձև կողերը միանում են մի կետում: 2.Քառակուսի նիստով և հետզհետե նեղանալով բարձրացող քարե մեծ կառույց: 3.Աշտարակ կամ աշտարակաձև կառույց:

Սեղան բառը ծագում է լատինական trapezium բառից, հունարեն բառի τραπέζι լատիներեն ձևն է: Հունարեն տրապեզիում բառը նշանակում է «սեղան» : Հենց այդ արմատից է գալիս մեր բառը՝ «տրապեզա», որը հունարեն նշանակում է սեղան :

Նայենք բառի բացատրությունը ըստ Հրաչյա Աճառյանի արմատական բառարանի՝

Սեղան-1.Ճաշի սեղան: 2. Հացկերույթ: 3. Զոհասեղան:

Շեղանկյուն բառը ծագում է լատիներեն «rombus» բառից, հունարեն բառի διαγώνιος լատիներեն ձևն է: Ռոմբուս բառը նշանակում է երաժշտական գործիք՝ բուբեն։ Մենք սովոր ենք, որ այդ գործիքը պետք է լինի շրջանաձև, բայց առաջ այն ունեցել է քառակուսու կամ շեղանկյան ձև, ինչի մասին են վկայում խաղաքատերի վրայի նկարները:

Կետ-Լատիներեն լեզվից punkt «պունկտ» բառն է, որը նշանակում է ներարկում: Այդ բառի արմատից է ծագում բժշկական պունկցիա՝ ներկարկում բառը:

Գիծ բառը ծագում է լատիներեն linea բառից որը նշանակում է թել:

Ուղիղ բառի բացատրությունն ըստ Հրաչյա Աճառյանի արմատական բառարանի.

Ուղիղ-առանց ծռվելու, թեքվելու մի գծով ձգված ուղղություն:

Նյութի աղբյուրը տե՛ս այստեղ:

Author:

I'm studing in Mxitar Sebastaci school.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s