Posted in Մաթեմատիկա

մաթեմատիկա

1. 1,2,3,4,5 թվանշաններով քանի՞ եռանիշ թիվ է հնարավոր կազմել, որի ոչ մի 2 թվանշաններ նույնը չեն։

2. Աշոտը թղթի վրա գրեց 1-ից մինչև 500 բոլոր թվերը, այնուհետև հաշվեց այդտեղ եղած 11 թվանշանների քանակը։ Ի՞նչ թիվ ստացավ նա։

3. Խանութում առկա են 88 միատեսակ բաժակներ, 44 միատեսակ ափսեներ և 99 միատեսակ գդալներ։ Քանի՞ ձևով է հնարավոր այդ ապրանքներից ընտրել 22 տարբեր տեսակի ապրանքներ։

4. Երկու երեխա լողում էին նավակով: Գետի ափին մոտեցավ զինվորական ջոկատ: Նավակը այնքան փոքր է, որ այն չի կարող տեղափոխել երկու զինվորի, սակայն կարող է տեղավորել մեկ զինվորի, կամ երկու երեխաներին։ Ինչպե՞ս զինվորներին այդ նավակով տեղափոխել մյուս ափ:

5. Հնարավո՞ր է արդյոք 10×1010×10 տախտակը ծածկել L-աձև պատկերներով (տետրիմինոներով):

6. Ռուբենն ընտրել է խորանարդի գագաթներից մեկը: Դուք իրավունք ունեք նրան տալու հարցեր, որոնց նա պետք է պատասխանել “այո” կամ “ոչ”: Նվազագույնը քանի՞ հարց տալով կարող եք պարզել, թե ո՞ր գագաթն է ընտրել նա։

7. Գտնել մեծ ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ փոքր ուղղանկյան պարագիծը 60 է:

Լրացուցիչ առաջադրանքներ

  • Նախագիծ՝ Ֆիբոնաչիի օրեր
    Նախագիծը հրապարակիր առանձին նյութով։ >> Ո՞վ է Ֆիբոնաչին, պատմիր Ֆիբոնաչիի մարդու և գիտնականի մասին։ >> Ներկայացրո՛ւ Ֆիբոնաչիի դերը մաթեմատիկայում։ >> Ֆիբոնաչիի հաջորդականության առեղծվածը։ Ներկայացրո՛ւ հետաքրքիր ինֆորմացիա։
  • Տոներն են մոտենում
    Ամանորի տոնին նվիրված վիճակագրական հետազոտություն։ Թեման ընտրում է սովորողը կամ սովորողների խումբը։ Առաջարկում եմ հետևյալ թեմաները․ Ամանորյա ամենահետաքրքիր նվերը, Սիրում եմ Ամանորը, Նոր տարի նոր ծրագրեր, Ամանորյա հյուրասիրություն, Մենք նշում ենք Ամանորը յուրովի և այլն․․․Վերոհիշյալ թեմաների վերաբերյալ կազմիր մոտ 10 հարց, որոնք չեն ձանձրացնի լրացնողին և միևնույն ժամանակ քեզ կօգնեն հստակ պատկերացում կազմել թեմայի մասին, հետազոտության արդյունքները կդարձնեն որոշակի և կօգնեն ճիշտ վերլուծություն կատարել։
    Հարցերն անցկացրեք google-ի հարցաթերթիկում,որն էլ ուղարկեք ձեր ընկերներին (մոտ 30 պատասխան)։ Վերջում հավաքված պատասխանների հիման վրա կատարեք վերլուծություն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s