Posted in Բնագիտություն

1.Ինչպե՞ս է որոշվում աշխատանքի մեծությունը:2.Էներգի

յի ի՞նչ տեսակներ գիտեք:3.Օրգանական նյութերի քայքայման ժամանակ անջատվող էներգիան ինչո՞ւ է կոչվում քիմիական:4.Արագության չափման ի՞նչ միավորներ են ձեզ հայտնի:5.Մարմինների ձեւափոխության ո՞ր տեսակի դեպքում է առաջանում առաձ­գականության ուժը:6.Ուժի չափման ի՞նչ միավորներ են ձեզ հայտնի: Արդյո՞ք այդ նույն միավոր­ ներով է չափվում մարմի կշիռը:________________________7. Ընտրե՛ք ճիշտ պնդումերը:1. Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն այն ժամանակ, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ։2. Կատարված աշխատանքի մեծությունը կախված է ինչպես մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից, այնպես էլ ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից։3. Երկրի վրա կյանքի գոյությունը պայմանավորված է միայն արեգակ­ նային էներգիայով։4. Կենդանի օրգանիզմների համար օրգանական նյութերը էներգիայի աղբյուր են: _______________________________8. Լրացրե՛ք նախադասությունները:1. Էներգիան բնութագրում է մարմնի …. հնարավորությունը։2. Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբպայմանավորված էներգիան անվանում են …. ։3. Ի պատիվ անգլիացի գիտնական …. աշխատանքի միավորը կոչվում է …. :
___________________________________9. Լուծե՛ք խնդիրները:ա) Որքա՞ն ճանապարհ կանցնի շնաձուկը 2 ժամում, եթե ընթանա 50 կմ/ժ արագությամբ:բ) Որքա՞ն ժամանակում ինքնաթիռը կթռչի Երեւանից Հռոմ, եթե այդ քաղաքների միջեւ օդուղու երկարությունը 3600 կմ է, իսկ ինքնաթիռի արագությունը` 800 կմ/ժ: