Posted in Բնագիտություն

Նոյեմբերի 22- 26

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք։
  2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը։ Լուծել խնդիրներ

1 *200 կմ ճանապարհը գայլը վազում  է 7 ժամում :Որոշել գայլի արագությունը: 200:7=28,4կմ/ժ

2 * Ավտոմեքենան շարժվում է 72կմ/ժ արագությամբ: Ինչ ճանապարհ կանցնի ավտոմեքենան 2 ժ -ում: 2 x 72=144կմ

3 * Սեղանը տեղափոխելու համար տղամարդը կիրառել է 98 Ն ուժ, անցնել 4 մ ճանապարհ: Հաշվել կատարած աշխատանքը: 4 x 98=392, A=392

Դասարանական 1

Նոր թեմա

  1. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի։

Էներգիայի տեսակներից են ջերմային էներգիան,էլեկտրական էներգիան,ատոմային, արեգակնային, քիմիական էներգիաները:

2. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում էլեկտրական էներգիան։

Էլեկտրական էներգիայով են աշխատում գործարանային հզոր հաստոցներերը, կենցաղային սարքերը, փոխադրամիջոցները:

3. Ի՞նչ գիտեք ատոմային (միջուկային) էներգիայի մասին։

Ատոմային էլեկտրակայաններում քիմիական տարրերի միջուկների տրոհումից ստացվում է ատոմային էներգիա, որն էլ վեր է ածվում Էլեկտրական էներգիայի:

4. Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի։

Օրինակ կանաչ բույսերը լուսասինթեզի միջոցով արեգակնային էներգիան փոխակերպում են քիմիական էներգիայի:

5. Թվարկե՛ք մի քանի վառելանյութեր եւ բերե՛ք ջերմային (ներքին) էներ­գիայի օգտագործման օրինակներ։

Գազը, քարածուխը, բենզինը, նավթը, փայտը վառելանյութեր են: Օրինակ գազի վառարանում գազի ներքին էներգիան փոխվում է ջերմային էներգիան:

6. Բերե՛ք էներգիայի՝ մի մարմնից մյուսին հաղորդվելու օրինակներ։

Օրինակ եթե տաք ճաշը լցնենք ափսեի մեջ: