Posted in Պատմություն

Վանի թագավորություն


Մ. թ. ա. 830-ական թթ-ին Սարդուրի Ա-ն (մ. թ. ա. մոտ 835-825) հիմնադրել է Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը, որի շուրջը կազմավորվել է Վանի համա­հայկական թագավորությունը:

տուշպա

Քաղաքի հիմ­նադրման ասուրերեն արձանագրու­թյուններում Սարդուրին իրեն անվանում է «Նաիրի երկրի արքա» և ներկայանում Մեծ արքա, Հզոր արքա, Արքաների ար­քա, Տիեզերքի արքա և այլ տիտղոսնե­րով: Մ. թ. ա. 833-ին Սարդուրի Ա-ին հի­շատակում է Ասորեստանի արքա Սալմանասար lll-ը (մ. թ. ա. 859/858-824)՝ վերջինիս զորքերին դիմակայելու առնչությամբ: Այդ ժամանակ Վանի թագավո­րությունը, ընդգրկելով Վանա լճի ավա­զանը, տարածվել է Հայկական Տավրոսից հա­րավ’ Տիգրիսի վերին հովտում:

Ասորեստանն իր առաջնակարգ դիրքն Առաջավոր Ասիայում հարկադրա­բար զիջել է Վանի թագավորությանը: Արգիշտի Ա-ի թագավորությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջա վախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափ­նյա շրջաններ (ներառյալ Մելիտեա ու Թաբալ երկրները), Մասիոա և Կորդվաց լեռներից մինչև Պարսից ծոց՝  ներառյալ Բաբելոնիան: Արգիշտի Ա-ի ռազմաքաղաքական ազդե­ցությունը տարածվել է մինչև Հյուսիսային Կովկաս, որտեղ նրա անունով սեպագիր ար­ձանագրությամբ հայտնաբերվել է սա­ղավարտ (պահվում է Բեռլինի Առաջավորասիական թանգարանում):

Արգիշտի Ա-ի օրոք Արարատյան դաշ­տում մ. թ. ա. 782-ին հիմնադրվել է երե­րունի (Երևան) քաղաքը, իսկ 776-ին՝ Արգիշտիխինիլին (Արմավիր):

Վանի թագավորության հզորությունը շարունակվել է Արգիշտի Ա-ի որդու՝ Սարդուրի Բ-ի օրոք (մ. թ. ա. 764-735): Վերջինս կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորնե­րի՝ համադաշնային կառավարման հա­մակարգից անցնելով գերկենտրոնացված պետության:

Սարդուրի Բ-ի օրոք տերությունն ու­նեցել է առավելագույն տարածքը, հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում’ Կուր գետ, արևելքում’ Կասպից ծով, արևմուտքում’ Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում՝ Բաբելոնով՝ Պարսից ծոց, և Դամասկոսի թագա­վորությունով՝ Միջերկրական ծով:

Մենուայի օրոք  Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:

Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված):

 Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված): 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s