Պատասխանել հարցերին
- Ի՞նչ է նշանակում «Մարմինները փոխազդում են» արտահայտությունը:
- Մարմնի փոխազդեցությունը այն է, երբ մի մարմինը ազդում է մյուսի վրա փոխադարձաբար:
- Ո՞ր մարմիններն են փոխազդում.
1) դուռը հրելիս, 2) ծանրաձողը բարձրացնելիս, 3) քայլելիս: - Ուժի ազդեցությունը առաջացնում է մարմինների ձևափոխությունը:
- Ներկայացրե՛ք հեռավորության վրա փոխազդող մարմինների օրինակներ: Դասարանական 1 Նոր թեմա Հարցեր
- Ի՞նչն են անվանում դեֆորմացիա:
- Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:
- Ներկայացրե՛ք դեֆորմացիայի օրինակներ:
- Դեֆորմացիան կարող է լինել առաձգական և պլաստիկ:
- օրինակ ռետինե երիզը ձքելիս այն վերականգնում է իր նախկին տեսքին իսկ օրինակ պաստիրինի կամ կավի ձևափոխությունից տեղի է ունենում մարմինների պլաստիկ ձևափոխություն:
- Ո՞ր ուժն են անվանում առաձգականության ուժ:
- Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը: Այդ ուժն անվանում են առաձգականության ուժ:
- Մի՞շտ է արդյոք դեֆորմացիայի ընթացքում առաջանում առաձգականության ուժ:
- Ոչ, առաձգականության ուժը առաջանում է միայն առաձգական ձևափոխության ընթացքում:
- Ինչպե՞ս է կոչվում ուժ չափող սարքը:
- Ուժ չափող սարքը ուժաչափն է:
- Ի՞նչ միավորներով է արտահայտվում ուժը:
- Ուժի մեծության չափման միավոր կոչվում է նյուտոՆ:Ուժի միավոր է նաև կիլոնյուտոնը կն: 1 կն = 1000ն
Դասարանական 2
Նոր թեմա
ՀարցերՈ՞ր ուժն են անվանում ծանրության ուժ:
Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ:
Ինչի՞ց է կախված մարմնի ծանրության ուժը:
Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:
Ինչպե՞ս է ուղղված ծանրության ուժը:
Ծանրության ուժը ուղղված է դեպի ներքև:
Ո՞ր ուժն են անվանում մարմնի կշիռ:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։