Posted in Uncategorized

Տառային կամ հանրահաշվական արտահայտություններ։ Կրկնողություն

Դասը կարդա՛ և վերհիշի՛ր նախորդ նյութից։

Առաջադրանքներ( դասին և տանը)

1) a տառն օգտագործելով՝ կազմե՛ք այնպիսի արտահայտություն, որի արժեքը a = 2 դեպքում հավասար լինի 25‐ի։

a x 10+20

2) Կատարե՛ք գործողությունները՝ թվերը գրի առնելով թվանշաններով, թվաբանական գործողությունները՝ համապատասխան նշաններով.

ա) քառասուներեք ամբողջ յոթ տասներորդին գումարած տասնյոթ ամբողջ ութ տասնհինգերորդ,

43 7/13 + 17 8/15

բ) քսան ամբողջ ինը տասնչորսերորդից հանած տասներկու

ամբողջ երեք յոթերորդ,

20 9/14-12 3/7

գ) վեց ամբողջ հինգ վեցերորդը բազմապատկած երկու ամբողջ

երեք քառորդով,

6 5/6 x 2 3/4

դ) երեսուն ամբողջ վեց քսանհինգերորդը բաժանած քսան ամբողջ

երկու հինգերորդի։

30/6 25:20 2/5

3) 78 զբոսաշրջիկների համար նախապատրաստված էին վեցտեղանոց և չորստեղանոց նավակներ։ Յուրաքանչյուր չափի քանի՞  նավակ կար, եթե բոլոր զբոսաշրջիկները տեղավորվեցին 15 նավակում, և բոլոր տեղերը զբաղեցվեցին։

4) Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման 156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր՝ 90000 դրամ ընդհանուր արժեքով։ Որոշե՛ք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից 3 անգամ էժան է։

5) Մի գծագրում կան 8 չհատվող եռանկյուններ և քառանկյուններ։ Նրանք ունեն ընդամենը 26 կողմ։ Քանի՞ եռանկյուն և քանի՞ քառանկյուն կա գծագրո6) Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու և մի քանի միանման կոստյում՝ օգտագործելով ընդամենը 100 մ 40 սմ գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3 մ 35 սմ գործվածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25 սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում է կարվել։