Posted in Մաթեմատիկա

Մի քանի խնդիր մտածելու համար

  1. 24 տետրը 120գ են կշռում։ Նման քանի՞ տետր է կշռում 180գ ։
  2. 120:24=5 180:5=36
  3. 5 մարդ 1 աշխատանքը 8 օրում կատարեցին։ Նույն աշխատանքը 20 մարդը քանի՞ օրում կկատարեն։
  4.  8 միանման  գրքույկները 144 դրամ արժեն։ Այդպիսի 39 գրքույկը որքա՞ն կարժենա։
  5. Նույն արագությամբ աշխատող 2 օպերատոր, օրական 8 ժամ աշխատելով, 3 օրում 600 էջ են մուտքագրում։ Ամեն էջում 32 տող կար, ամեն տողում ՝ 50 նիշ։ Մի օպերատորը 4 օրում , օրական  7 ժամ աշխատելով, քանի՞ էջ կմուտքագրի, եթե նոր էջում 70 տող պետք է լինի և ամեն տողում ՝ 40 նիշ։
  6. 6 ձկնորս 6 ձուկը 6 օրում կերան։ Քանի՞ օրում 10 ձկնորսը 10ձուկը կուտեն։ /Բոլորն ուտում են հավասարաչափ/
  7. Ժամը 4։ 30 -ին ուղղաթիռը Ա կետից Բ կետ թռավ ՝ անցնելով 1 ժամում 240կմ։ Բ քաղաքում 30 րոպե կանգ առնելով՝ նա ժամը 11։45-ին ետ թռչեց դեպի Ա քաղաք 180կմ/ժ արագությամբ։ Որոշի՛ր ժամը քանիսին  հասավ Ա կետ և Ա-ից Բ կետ քանի կմ ճանապարհ է։
  8. 13 վարպետը տունը կառուցեցին 130 օրում։ Նույն աշխատանքը 26 վարպետը քանի՞ օրում կավարտեն։
  9.  Ամանորի 26 նվերի համար  վճարեցին 9620 դրամ։ 14430 դրամով քանի՞ այդպիսի նվեր կարելի է գնել։
  10. 35 գիրքը 25 կգ 200 գ են կշռում։ Քանի՞ այդպիսի գիրք կկշռի 31 կգ 680գ։
  11.  Օպերատորը 4 օրում ավարտեց գիրքը , որն ուներ 300 էջ։ Նույն արագությամբ աշխատելու դեպքում քանի օրում կմուտքագրի 75 էջը։
  12. 3 հավը 3 օրում 3ձու է ածում։ Քանի՞ ձու կածեն
    ա․ 6 հավը 6 օրում
    բ․ 4 հավը 9 օրում։
  13. 9 ձիերին 5օր կերակրելու համար 900կգ խոտ է հարկավոր։ 4 ձի 1 շաբաթ պահելու համար  գյուղացուն որքա՞ն խոտ է անհրաժեշտ։
  14. Երկու գյուղերից, որոնց միջև հեռավորությունը 18կմ է, միարժամանակ 2 մարդ իրար ընդառաջ շարժվեցին և 2 ժամ հետո հանդիպեցին։ Եթե նրանցից մեկը 1 ժամում 4կմ էր անցնում, ապա քանի՞ կմ ճանապարհ կանցնի 1 ժամում մյուսը։
  15. Մի մարդ մեկ պարկ թեյ էր ուզում գնել։ Դրա համար նրանցից 234 դոլար էին ուզում, բայց գնորդն ուներ 195 դոլար, և նրան 85 կգ թեյ տվեցին։ Պարկում քանի՞ կգ թեյ կար։
  16.  Հետիոտն օրական 8 ժամ քայլելով, 15 օրում 480կմ ճանապարհ կարող է անցնել։ Օրական քանի՞  ժամ պետք է քայլի հետիոտը, որ 2 շաբաթում անցնի 560կմ ճանապարհ։

8. Հաշվի՛ր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s