1․ Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:
ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:
Ծաղկանոց, հյուրանոց, ավազականոց, մեղուանոց:
բ) Գոգ, ձեռ, մատ:
Գոգնոց, ձեռնոց, մատնոց:
զ) Կապել, խարտել, սփռել:
Կապոց, խարտոց սփռոց:
դ) Դրամ, կիլոգրամ, մետր:
Դրամանոց, կիլոգրամանոց մետրանոց:
ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ:
Խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց:
2․ Առաջին շարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բաղադրի՛ր (բադադրալ բառեր կազմիր) երկրորդ շարքի ածանցների հետ:
Ա. Հյուսիսային, լեզվանի, հայրական, դրախտային, տոնական, նկարչություն, մեղավոր, հարս(ն)ացու, օտարական, բազում-բազմություն, բն(ական)-ություն, հան(ել)-ածո, հաս(նել)-հասույթ, դր (դնել)ածո, շահ(ել)ույթ, պահ(ել)-ածո:
Բ. Ույթ, ածո, ական, ային, անի, (ա)բար, ոտի, (ա)վոր, (ա)ցու, ություն:
3․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչ և Ատլանտյան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկյան մի համալսարանի գիտնականներ պնդում են, որ այդ իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:
4․ Ընտրի՛ր փակագծում գրված տարբերակներից մեկը։
… (ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է… (հնարների, հնարքների, գյուտերի) ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է… (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտք գցել, … (շրջել, թավալել, գլորել, գցել): … (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով … (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու … (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից … (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում … (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը:Սկզբում քաշային … (անջատումներ, ճյուղավորումներ, բաժանումներ) չկային:
5․Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:
Օրինակ՝
ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:
Ծովասուն, ձեռնամարտ: -Ծովամարտ, ձեռնասուն
Բևեռախույզ, երկրամերձ: – Բևեռամերձ, երկրախույզ
Ձկնակեր, մարդավաճառ: – ձկնավաճառ, մարդակեր
6․ Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Պատկերազարդ-պատկեր-զարդ, բազկաթոռ-բազուկ-աթոռ, ոսկեվառ-ոսկի-վառել, մաքսանենգ, կաղնեփայտ-կազնի-փայտ, գրկել-, լեռնաշղթա-լեռան-շղթա, պատուհան, ամառնամուտ-ամառ-մուտք, մարդամոտ-մարդ-մոտիկ, ժամացույց-ժամ-ցույց տալ, հողագունդ-հող-գունդ, ջերմանավ-ջերմ-նավ, սրտապատառ-սիրտ-պատռել, ցուցանակ-ցույց-անակ, սիրառատ-սեր-առատ, գինեվաճառ-գինի-վաճառք, գերեվաճառ-գերի-վաճառք, բարեգութ-բարի-գութ, մատենագիր-մատյան-գիր, լուսամուտ-լույս-մուտք:
7․ Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:
Պոչավոր մի կենդանի էր գալիս:
Չգիտեի, որ այդքան զորավոր ունեցող հսկա ես:
Այդտեղ որսորդները երկոտանի զարմանալի կենդանի են տեսել:
Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը կարճ էր, գույնն էլ՝ դեղնավուն:
Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի: հայրաբար
Մտերմաբար հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:
Եղբոր նման – եղբայրաբար օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:
Թշնամաբար եք խոսում:
Հարցը իր (յուր) ձևով-յուրովի լուծեց ու գնաց:
8․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
Սահման չունեցող հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջին դարերում ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենից մեծ պարտեզում և մեկ ամիս որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շուրջը գտնվող գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույն-ամենից մեծ քաղաքները ամենից փոքեր տեսներ: