Ընտրի՛ր վերնագրերից մեկը և ստեղծագործի՛ր բլոգում․
- Ազատություն
- Ի՜նչ լավ կլիներ, եթե․․․
- Իմ խենթ ու խելառ մտքերը
- Մի բան պատմեմ մանկությունից
- Վերնագիր՝ քո ընտրությամբ
Ինչ լավ կլիներ,եթե…
Ի՜նչ լավ կլիներ, եթե մարդիկ հասկանային կենդանիների ու թռչունների լեզուն: Մենք կկարողանայինք հասկանալ, թե օրինակ ինչի մասին են հաչում շները, ի՞նչ են երգում թռչունները, ունե՞ն արդյոք դպրոց, որտեղ սովորում են ծլվլալ, երգել: Կկարողանայինք հասկանալ սոված կենդանիների ձայները և այն կենդանիներինը, որոնք օգնության կարիք ունեն: Իսկ գազանանոցի կենդանիները մեզ կպատմեին իրենց կատարած հեռավոր ճանապարհորդությունների մասին: Այ թե զվարճալի կլիներ..