Posted in Մայրենի

Ստեղծագործական շարադրություն

Իմ այգոու աշունը

Нет описания.
Нет описания.

Աշունը ներկել է մեր այգին գեղեցիկ գույներով: Ծառերից դեղին ոսկի է կաթում:Գետինը ասես ծածկած է կարմիր, նարնջագույն և դեղին նախշապատ գորգով: Ծառերը կարծես հագել են իրենց ամենաշքեղ հագուստները և դուրս են եկել վերջին պարահանդեսին: Շուտով հյուր կգա նրանց քամին և նրանք իրենց այդքան սպասված պարը կպարեն չէ որ նրանք գիտեն, որ խելահեղ պարից հետո քամին իրենց կտանի դեպի հեռավոր ու հրաշալի երկրներ: Ու նրանք սպասում են այդ հրաշքին…

Posted in Պատմություն

ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍ

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում և Ասիայի արևմուտքում՝ Սինայի թերակղզում: Ժամանակակից Եգիպտոսի պատմությունն սկսվում է 642 թ-ից, երբ այն գրավեցին արաբները:Հին Եգիպտոսն աշխարհի հնագույն քաղաքակրթության կենտրոններից էր: Ունի մոտ 5 հզ. տարվա պատմություն: Եղել է Հին աշխարհի ամենահարուստ և ամենահզոր պետություններից մեկը: Բնիկները եղել են վայելչակազմ, թխամորթ, սևահեր ու սևաչ ղպտիները, որոնք նստակեցության են անցել դեռևս մ.թ.ա. V–IV հազարամյակներում և հիմնականում զբաղվել են երկրագործությամբ ու անասնապահությամբ: Դեռևս մ.թ.ա. IV հազարամյակում Եգիպտոսում սկսվել է պղնձի մշակումը. հայտնագործվել է բրուտագործական բոլորակը, զարգացել են խեցեգործությունն ու ջուլհակությունը, արտադրվել է հախճապակի: Ղպտիները II հազարամյակից ճանաչել են բրոնզը, ավելի ուշ՝ երկաթը: Ոսկուց և արծաթից պատրաստել են զարդեր, որոնք արվեստի գլուխգործոցներ են: Բավական զարգացած են եղել աստղագիտությունն ու մաթեմատիկան: Առաջին օրացույցները ստեղծվել են Հին Եգիպտոսում, նրանք ունեցել են նաև արեգակնային և ջրային ժամացույցներ: Հին Եգիպտոսում է հայտնագործվել պապիրուսը (որի ցողունների երկայնական շերտերից պատրաստել են գրելու նյութ): Հին Եգիպտոսում որպես շինանյութ ծառայել են կավով շրջածեփված եղեգը և Նեղոսի տիղմից ու ծղոտի համապատասխան խառնուրդից պատրաստված, ամրությամբ աչքի ընկնող հում աղյուսը: Քարից կառուցվել են միայն տաճարներն ու թագավորական բուրգերը: Վերջիններս ծառայել են որպես թագավորների՝ փարավոնների դամբարաններ: Դամբարաններում թաղված գանձերը հետագայում դրանց թալանման պատճառ են դարձել: Սակայն 1922 թ-ին հայտնաբերվել է Թութանհամոն փարավոնի դամբարանը անխաթար վիճակում, որտեղ հրաշալի պահպանված էին պապիրուսի վրա հիերոգլիֆներով գրված արձանագրությունների փաթեթներ, գանձեր, տարբեր իրեր: Այդ արձանագրություններն ու որմնապատկերները մեծապես օգնեցին գիտնականներին՝ ամբողջական պատկերացում կազմելու Հին Եգիպտոսի կյանքի մասին: Եգիպտացիները հաճախ են պատկերել իրենց արևի աստված Ռային, մեռյալների աստված Օսիրիսին և բազմաթիվ այլ աստված-աստվածուհիների:Հին եգիպտացիները հավատացել են նաև սֆինքսներին՝ փարավոնի գլխով ու առյուծի մարմնով արարածներին, որոնցից ամենահայտնին՝ Մեծ սֆինքսը, պահպանվել է Գիզեում` Քեփրեն փարավոնի բուրգի դիմաց:Հին եգիպտական պետության զարգացումը տևել է մոտ 2500 տարի, մինչև այն ժամանակ, երբ մ.թ.ա. 525 թ-ին այն գրավել են օտարները՝ երկաթե զենքերով զինված բանակով: Իսկ ավելի ուշ, երբ մ.թ.ա. 30 թ-ին մահացել է Եգիպտոսի Կլեոպատրա թագուհին, երկիրը դարձել է Հռոմեական կայսրության մաս և անկում ապրել:Եգիպտոսի վիթխարի բուրգերը մարդկանց ապշեցրել են իրենց կառուցման արվեստով ու ճարտարագիտական մտքի թռիչքով: Եվ ի զուր չէ, որ համարվում են Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Եգիպտացիները հավատացել են անդրշիրիմյան կյանքին և մահացած փարավոնի մումիայի հետ թաղել են նաև սնունդ, կահույք ու տարբեր հարստություններ:

Posted in Պատմություն

Առաջադրանք 6-րդ դասարան, սեպտեմբերի 13-19-ը

Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է:-Նապոլեոն I

 Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի:-Լուկիանոս

Երբեք այնքան անհայրենիք չենք, քան երբ դադարել ենք մտածել, գործել, զոհաբերել մեր Հայրենիքի համար:-Գարեգին Նժդեհ

Նկարագրիր Հայկական լեռնաշխարհը, թվարկիր կարևորագույն լեռնաշղթաները , գետերը լճերը:

Հայկական լեռնաշխարհը իր բարձրադիր դիրքի պատճառով հայտնի է եղել հայկական բարձրավանդակ լեռնային երկրի կամ լեռնային կղզի անուններով:Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են հայկական Տավրոսի,արևմութքում Անտիտավրոսի, հյուսիս-արևմուտքում Պոնտոսի լեռներին: Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը Արարատ լեռն է, որը կոչվում է նաև Մասիս: Այն ծովի մակարդակից բարձր է 5165մ: Իսկ Փոքր Արարատը կամ Սիսը 3925 մ բարձրություն: Արարատից արևմուտք ձքվում է Հայկական Պար լեռնաշղթան: Հայաստանի հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է, որն ունի 4096մ բարձրություն:

Հայաստանի երեք խոշոր լճերն են Սևանը, Վանը, ՈՒրմիան:

Հայաստանից են սկզբնավորվում Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը, Կուրը և թափվում են սև ու Կապից Ծովերը և Պարսից ծոցը:

  • Պատմիր Հայկական լեռնաշխարհի օգտակար հանածոների մասին:
  • Օգտակար հանածոներն են պղինձը, երկաթը, բրոնզը, արծաթը և ոսկին:
  • Ինչ գիտես որդան կարմիրի մասին:
  • Հազարամյակներ շարունակ որդան կարմիրի միջատներից ստացել են ամբողջ աշխարհում հայտնի կարմիր ներկը` որդան կարմիրը: Այն լայնորեն օգտագործվել է մանածագործության մեջ թելերի, մանվածքի ներկման, կտորների և գորգերի արտադրության մեջ: 

Առաջին, երկրորդ քարտեզներից օգտվելով երկրորդ քարտեզում փորձիր նշել

Ա.Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար

Բ.Սևանա լիճ, Վանա լիճ, Ուրմիո լիճ

Գ.Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը

Դ.Նշիր նաև լեռան բարձրությունը

Մասիս լեռը, Սիս լեռը, Արագած լեռը, Թոնդրակ լեռը, Սիփան լեռը, Մարութա լեռը, Ջիլո լեռը3[1]-w843qartez (1)419187_4269295340881_920566452_n.jpg

Փանոս Թերլեմեզյան, Աշուն (1929)

Ով է այս նկարի հեղինակը, որ լեռն է ուրվագծվում հեռվում:

Փանոս Թերլեմեզյան, Աշուն (1929)

Posted in Պատմություն

Առաջադրանք սեպտեմբերի 20-26-ը

Օրացույցի ստեղծման պատմությունը

1.Օրացույցների ստեղծման նպատակը, արդիականությունը ժամանակակից աշխարհում, համաշխարհային օրացույցի խնդիրը, օրացույց բառը տարբեր լեզուներում, նշանակությունը

Օրացույցն օրերը խմբավորելու եղանակ է. այն  անհրաժեշտ է մարդկանց՝ գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կյանքը կազմակերպելու համար:

Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը: Եգիպտական քրմերը նկատել էին, որ ամառային արևադարձի ժամանակ, ամենակարճ գիշերվան հաջորդող լուսաբացից առաջ, երկնքում երևում է (Սիրիուս) պայծառ աստղը, և այդ օրն էլ սկսվում էր Նեղոսի վարարումը: Նրանք հաշվեցին և գտան, որ Սիրիուսի մի երևալուց մինչև մյուսն անցնում է 365 օր: Այդ երկար ժամանակահատվածը նրանք բաժանեցին 12 մասի, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, իսկ մնացած 5 օրը, որպես «հավելում», զետեղեցին տարվա վերջում: Այդպես ծնվեց մեր օրացույցի (տոմարի) նախնական տարբերակը:

2.Օրացույցի ստեղծման պատմությունը տարբեր ժողովուրդների մոտ

 մ. թ. ա. 46 թ-ին, եգիպտական օրացույցում ուղղում մտցրեց հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը: Հուլյան օրացույցում, ինչպես անվանեցին այդ օրացույցը, ամիսների տևողությունը միատեսակ չէր. մեկը 30 օր ուներ, մյուսը՝ 31, իսկ փետրվարը՝ ընդամենը 28: Որպեսզի օրացույցն «առաջ չվազեր», 4 տարին մեկ հենց այս ամենակարճ ամսին սկսեցին ավելացնել 1 հավելյալ օր՝ 29 փետրվարի, և տարին անվանեցին նահանջ տարի, որն ուներ 366 օր: 

3.Հայոց Նախահայկեան  օրացույցը

Վաղ անցյալում հայկական նոր տարին սկսվել է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը: Հետագայում տարեսկիզբը տեղափոխվել է օգոստոսի 11-ը՝ ի պատիվ Հայկ Նահապետի այդ օրը տարած հաղթանակի: Հայկական այդ օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, ըստ որի՝ տարին ուներ 12 ամիս, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, և լրացուցիչ 13-րդ ամիս, որն ուներ ընդամենը 5 օր: 

4.Ամիսների, շաբաթների անունների առաջացման պատմությունը, նշանակությունը

Հայկական օրացույցն ուներ իր ամսանունները՝ Հայկ Նահապետի 12 ուստրերի ու դուստրերի անուններով. Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից, 13-րդ ամիսը կոչվել է Ավելյաց: 

Շատ վաղուց է, որ մարդիկ ամիսները բաժանել են 7 օրից կազմված շաբաթների: Ավելի ուշ դա պայմանավորվել է նաև աստվածաշնչյան իրողություններով` Երկրի արարչագործության հետ կապված: Հին հռոմեացիները շաբաթվա օրերն անվանում էին Արեգակի, Լուսնի և մոլորակների անուններով, որոնք իրենց հերթին անվանված էին հռոմեական աստվածների պատվին: 

5.Տալ օրացույց, լուսնային օրացույց, արևային օրացույց, Հուլյան օրացույց, Գրիգորյան օրացույց հասկացությունների բացատրությունը

6.Հետաքրքիր փաստեր այս թեմայի շուրջ

Առաջներում մարդիկ ժամանակի հաշվարկը սկսում էին կեսօրից, ուստի Երկրագնդի տարբեր վայրերում ժամանակը տարբեր էր: 1880 թ-ին Մեծ Բրիտանիայում որպես ժամանակի չափորոշիչ ընդունվեց Լոնդոն քաղաքի շրջաններից մեկի՝ Գրինվիչի երկայնության միջին տեղական ժամանակը: Այն անվանեցին Գրինվիչի միջին ժամանակ (ԳՄԺ): 1884 թ-ին կայացած միջազգային գիտաժողովում որոշվեց երկրագունդը «բաժանել» 24 ժամային գոտիների՝ սկսած Գրինվիչի միջօրեականից` յուրաքանչյուր գոտին 15օ լայնությամբ: ՀՀ գտնվում է 3-րդ ժամային գոտում:

7.Արեգակնային, ավազային  ժամացույց

Այս ժամացույցները հիմնված են այն բանի վրա, որ արևը ստվեր է նետում իրերի վրա, և նրա ուղին երկնքում նույնն է տարբեր տարիների նույն օրերին։ Ժամանակը որոշվում է թվատախտակի վրա ձողի ստվերով և հորիզոնական գծով կազմած անկյունով։ Ձողն անշարժ է և ուղղված երկրագնդի առանցքին զուգահեռ[1]։ Արեգակնային ժամացույցները՝ կախված ձողի դիրքից, կարող են լինել հորիզոնական, ուղղահայաց կամ այլ կողմնորոշման։ 

Այս ժամացույցները հիմնված են այն բանի վրա, որ ճշգրտորեն չափված գետի ավազը մեկական ավազիկներով անցնում է նեղ անցքով նույն ժամանակամիջոցում։ Ընդ որում, մարդիկ արագ կռահեցին օգտագործել 2 խոռոչ՝ միացված նեղ վզիկով ավազի հոսքի համար։ Ապակե անոթի երկու կեսերը ունեին թասի տեսք և նախատեսված էին ոչ մեծ ժամանակահատվածների չափման համր, բայց ունեին թերություն. ավազի վերին խոռոչից ներքինը հոսալուց հետո ստիպված պետք էր շրջել։

Posted in Պատմություն

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Առաջադրանք 1

Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը Արատտան է:Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումը շումերական բնագրերում հիշատակվող Արատտան է (մ. թ. ա. XXVIII-XXVII դդ.), որը համարվում է Արարատի նախաձևը: Այն գոյություն է ունեցել Ք.ա. XXVIII-XXVII դարերում: Այդ մասին են վկայում շումերական արձանագրությունները: Այդ բնագրերից իմանում ենք Արատտայի հզոր բանակի, սեփական գրի մասին: Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը:

Հայստանն ամենից ավելի ճանաչված էր Արմենիա անվամբ, որի անվան հնագույն վկայությունները վերաբերում են Ք.ա. XXIV-XXIII դարերին: Միջագետքի սեպագիր արձանագրություններում այն հիշատակվում է Արմանի,իսկ Սիրիայից գտնված բնագրերում Արմի ձևով և նշվում էր, որ Արմի երկրում ապրում են Հայայի որդիները:

Հայասա թագավորությունը

Ք.ա. XV- XIII դարերում հայաստանից արևմուտք բնակվում էին խեթերը: Նրանք հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին: Մեր երկիրը կոչում էին Հայասա, որը խեթերեն նշանակում է հայերի երկիր: Հայասան ուներ իր արքունիքը, բանակը, քաղաքային կենտրոնները, դիցարանը:

Ք.ա. XIII-X դարերում հիշատակվել է Հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում գտնվող մի երկրի մասին,որը կոչվել է Նաիրի : Ասորեստանի արձանագրություններում Նաիրին իշատակվում է իբրև ընդարձակ,հպատակություն չճանաչող երկիր,որն ուներ 250 հազար քաղաք: Ք.ա. IX դարում Նաիրին արդեն հանդես էր գալիս որպես մեկ միասնական պետություն:

Ք. ա IX դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի կենտրոնում և հյուսիսում հիշատակվում է մեկ այլ մեծ պետություն՝ Ուրարտուն:Դա Հայկի սերունդների՝ Հայկազունիների ստեղծած Արարատյան թագավորությունն էր,որի կենտրոնը Արարատյան դաշտում էր: Ասորեստանյան աղբյուրներում որպես ուրարտական արքա հիշատակվում է Արամը:

Առաջադրանք 2

Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։ Ք.ա. III հազարամյակում և II հազարամյակի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհում ապրում էին տասնյակ և հարյուրավոր ցեղեր։ Նրանց մեծագույն մասը պատկանում էր հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Սկզբնապես հնդեվրոպացիների նախահայրենիքն ընդգրկել է Փոքր Ասիայի արևելյան հատվածը, Հայկական լեռնաշխարհը և Իրանական սարահարթի հյուսիսարևմտյան շրջանները։ Հիշյալ տարածքներում, բացի հայերի նախնիներից, ապրել են նաև գերմանացիների, հույների, ռուսների, հնդիրանական և այլ ժողովուրդների նախնիները։ Նրանց լեզուներն անվանում են հնդեվրոպական լեզվաընտանիք, քանի որ դրան պատկանող ժողովուրդները բնակեցնում են Հնդկաստանից մինչև Եվրոպայի արևմուտքը ձգվող երկրների գրեթե ամբողջ տարածքը։ Հնդեվրոպական ցեղերի տեղաշարժերի հետևանքով ձևավորվեցին հույները, գերմանացիները, ռուսները և սլավոնական մյուս ժողովուրդները, արիացիները, որոնց թվում մեր հարավային հարևան պարսիկները։ Հայերը, փաստորեն, միակ հնդեվրոպական ժողովուրդն են, որ ձևավորվեցին որպես ժողովուրդ հնդեվրոպական նախահայրենիքում և հասան XXI դար։

Հայոց լեզվի ծագումը

 Հայոց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Հայոց գրերի գյուտից անմիջապես հետոՀայոց լեզուն համարվում է յուրատեսակ և ինքնատիպ: Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան խմբին և իր հատկանիշներով նման է սլավոնական, հնդիրանական և բալթյան լեզուներին: 

Այսօր հայոց լեզուն հարուստ բառարան ունի: Պարսկական բազմադարյան լուծն իր հետքն է թողել լեզվի վրա, ինչով բացատրվում է պարսկական մեծաքանակ բառերի առկայությունը արդի հայոց լեզվում: Քրիստոնեության զարգացման հետ լեզվում կիրառական դարձան սիրիական և հունարեն բառերը:  Իսկ Օսմանական պետության ազդեցությամբ պայմանավորված են թյուրքալեզու բառերի օգտագործումը թե խոսակցական և թե գրական հայերենում: Չնայած այդ ամենին, հայոց լեզուն պահպանել է 11 000 բառարմատ, որոնցից 900 — ը պատկանում են հենց հնդեվրոպական լեզվախմբին:

Գրավոր խոսքը  Հայաստանում սկսել է զարգանալ 4 — րդ դարավերջին, հայկական այբուբենի ստեղծման հետ միաժամանակ: Գրավոր լեզուն հիմք դրեց թարգմանչական գործունեությանը: Սկսեց թարգմանվել մեծ քանակությամբ հոգևոր գրականություն այլ լեզուներից: Ի շնորհիվ դրա մինչ մեր օրերն են հասել անտիկ գրականության գոհարներ, հայերեն թարգմանված և մենք դրանք փոխանցում ենք հաջորդ սերունդներին, քանի որ այդ թարգմանությունների բնօրինակները վաղուց ոչնչացված են: Առաջին հայ թարգմանիչը համարվում է Մեսրոպ Մաշտոցը, իսկ առաջին հայերեն թարգմանված գիրքը Աստվածաշունչն է:

Հայոց լեզվի զարգացման հաջորդ փուլը դա միջնադարյան հայոց լեզուն է: 5 — րդ դարում, գրաբարին զուգահեռ սկսեց օգտագործվել միջնադարյան հայոց լեզուն:  Միջնադարյան հայերենն էլ ժամանակի ընթացքում վեր ածվեց արդի հայոց լեզվի, որով այսօր աշխարհում խոսում են մոտ 10 միլիոն մարդ:

Ժամանակակից հայոց լեզուն երկու ճյուղ ունի-արևմտյան (կոնստանտինոպոլսյան բարբառով) և արևելյան (արարատյան բարբառով): Արևմտահայերենը  ԱՄՆ — ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիբանանում ապրող հայերի գործածական լեզուն է:  Ի տարբերություն արևմտահայերենի, արևելահայերենը 1920 — ական թվականներից համարվում է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն:

Posted in Պատմություն

Պետության առաջացումը

Պետությունը քաղաքակրթության հնագույն ինստիտուտներից մեկն է։
Այն առաջացել է մոտ 10000 տարի առաջ՝ Միջագետքի առաջին
հողագործական համայնքներում։ Ցեղախմբերը կարիք ունեին կառավարման նոր համակարգի և նրանք միավորվելով կազմեցին ցեղային միություններ:Հետագայում ցեղային միություններից ձևավորվեց պետությունը:Այնհամախմբում էր մարդկանց և կազմակերպում հասարակական աշխատանքներ:Պետությունը ապահովում էր երկրի պաշտպանությունը թշնամիներից, կարգավորում նույն տարածքում ապրող մարդկանց համատեղ կյանքը: Առաջին պետությունները ձևավորվել են ք.ա IV հազարամյակի վերջերին:

«Պետությունը կարգուկանոնի պահպանման մասնագիտացված և
կենտրոնացված ուժ է։ Պետությունը ինստիտուտ է կամ ինստիտուտների
խումբ, որոնց հիմնական խնդիրը (անկախ այլ խնդիրներից) կարգի
պահպանությունն է։ Պետությունը գոյություն ունի այնտեղ, որտեղ կարգի
պահպանման մասնագիտացված ինստիտուտները, օրինակ՝
ոստիկանությունը և դատարանը, անջատ են հասարակական կյանքի մյուս
ոլորտներից։ Հենց նրանք էլ պետությունն են»։

Posted in Պատմություն

Մարդկանց կրոնական պատկերացումները

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ: Այն դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ:Կրոնական պաշտամունքի տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը:  

Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները: 

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներն են ՝

Մոգություն

Կախարդություն

Ոգեպաշտություն

Բնապաշտություն

Տոտեմիզմ

Ֆետշիզմ

Անիմիզմ

Posted in Բնագիտություն

Հոկտեմբերի 18-22

Ինչո՞վ է պայմանավորված «ջերմոցային էֆեկտը»: Ի՞նչ գիտես դրա մասին:

Ջերմոցը ապակուց կամ պոլիէթիլենային թաղանթից կազմված մի տնակ է, որտեղ ձմռանը աճեցնում էն բույսեր և բանջարեղենները: այդ ապակե պատուհանների միջով արեգակի ճառագայթները ներս են թափանցում և բարձրացնում ներսի ջերմաստիճանը: Նույն կերպ էլ երկրի մթնոլորտը պարունակում է ջերմոցային գազեր,որոնք երկիրը տաք են պահում, ինչպես ջերմոցի ապակին ջերմոցը: Հիմնական ջերմոցային գազերն են ջրային գոլորշիները(H2O), ածխածնի երկօքսիդը(CO2),մեթանը(CH4),քլորոֆտոր ածխածինները(CFS),ազոտի երկոքսիդը(N2O),օզոնը(O3):Այս գազերը երկրի համար ծածկոցի դեր են կատարում և ջերմաստիճանը պահպանում նպաստավոր ջերմաստիճանում: Արեգակի էներգիայի մի մասը անդրադառնում է տիեզերք մթնոլորտի վերին սահմանից: Այդ գործընթացն էլ հենց կոչվում է ջերմային եֆեկտ:

Posted in Բնագիտություն

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

  1. Հողի ու ջրի, թռչունների ու ձկների, վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում։ Հողի ու ջրի, թռչունների ու ձկների, վայրի գազանների պահպանման համար ստեղծվում են անտառներ, կանաչ պուրակներ, արգելանոցներ:
  2. Որո՞նք են թթվային անձրեւների առաջացման պատճառները, եւ ի՞նչ հե­տեւանքներ կարող են դրանք ունենալ։ Մթնոլորտ արտանետված թունավոր գազերը որոշակի պայմաններում միանալով ջրին վերածվում են թթվային նյութերին և անձրևին միանալով թափվում երկրի մակերևույթի վրա: Դրանք շատ վնասակար են և կարող են քայքայել հողը և շինությունները:
  3. Ինչո՞ւ չի կարելի այրել կենցաղային աղբը։ Որովհետև կենցաղային աղբի այրումից առաջանում են թունավոր նյութեր:

Posted in Բնագիտություն

Հոկտեմբերի 11-15

Դիտե՛լ  վիդեոնյութը,թարգմանել, փորձել շարադրել միտքը մի քանի նախադասությամբ։

Այրման ընթացքում տեղի է ունենում քիմիական ռեակցիա և ուղեկցվում է էներգիայի անջատումով: Այրման ժամանակ տարբեր առարկաներ այրվում են տարբեր ջերմաստիճաններում:

Պատասխանե՛լ հարցերին


1. Բնապահպանական տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են առավել
նախընտրելի։

Բնապահպանական տեսակետից առավել նախընտրելի են գազային վառելանյութի օգտագործումը:

2. Վառելանյութն այրելիս պետք է այնպես անել, որ վառարան մտնող օդը լինի այնքան, որքան անհրաժեշտ է այրման համար։ Ինչո՞ւ:

Որովհետև օդի ավելցուկի դեպքում կունենանք ջերմության կորուստ իսկ օդի քանակի պակասի դեպքում տեղի է ունենում վառելիքի թորայրում և առաջանում է շմոլ գազ, որը թունավոր է: