Posted in Մայրենի

Առաջադրանքներ

  1. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս  սովորաբար  խոր էր քնում,  մինչև չհրեիր չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին` արթնացրեց հորս

 Տես մի էն ինչ է,  որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց,  նորից մեկը դիպավ դռանը  և լսվեց զսպված կլանչոց։

-Շուն է, –  հարցրեց հայրս տարակուսած  անկողնում նստելով: Ապա վեր կացավ,  արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

2. Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հատընդհատ-ընդհատումներով

Տարակուսով-կասկածելով

Հախուռն-կատաղի,անզուսպ

Պատկառանքով-հարգանքով,մեծարանքով

Գզիր-կարգադրություններ կատարող պաշտոնյա

քյոխվա-տանուտեր

Քաշվել-ամաչել

Չարդախ-ծածկ

Թափանչա-հրացան

Աչք ածել-շուրջը նայել

3. 10-12 նախադասությամբ գրավոր պատմի՛ր ստեղծագործությունը:

Պատմությունը մի խելացի շան մասին էր։ Նա ամեն մի մարդու վրա տարբեր ձեվով էր հաչում։ Նրա անունը Չալանկը էր։ Նա գոմը պահպանում էր գողերից։ Մի անգամ Չալանկը եկավ դռանը մոտեցավ, ճանռոտեց դուռը։ Հայրը պատուհանից դուրս նայեց ևտեսավ, որ շունը կապը քանդել էր և եկել էր դռան մոտ։ հայրը հրացանը վերցրեց և դուրս եկավ Չալանկի մոտ։ Չալանկը դեսուդեն էր վազում և առաջնորդում դեպի գոմ։ Հայրը գնաց գոմը և տեսավ որ կովը ծնել է։ Նա գովեց շանը և ասաց,ոև Չալանկը իզուր տեղը չեր հաչա։ Հավատարիմ շանը պետք է սիրել եղբոր պես։

4. Գտի՛ր այս պատմվածքի.

ամենահետաքրքիր հատվածը

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով

ամենահուզիչ հատվածը

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

ամենազարմանալի հատվածը

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

5. Ո՞րն է այն նախադասությունը, որն ստեղծում է սպասումի, լարված իրավիճակ:

6. Նկարագրի՛ր Չալանկին:

Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին։

7. «Առածանի» հավելվածից դո՛ւրս գրիր առածներ շան մասին: Բացատրի՛ր դրանք:

Շան անունը տուր ու փետը վերցրու ձեռքդ կամ Շան անունը տուր՝ փետն առ ձեռդ մեկի մասին խոսում են հայտնվում է։

Շան անունը տուր ու փետը վերցրու ձեռքդ կամ Շան անունը տուր՝ փետն առ ձեռդ մեկի մասին խոսում են հայտնվում է։

Շանը հետ հնգերաց, մհակը ձեռքատ վեր մե քցել։ (Արցախ)

Ընկերություն արա բայց զգյուշեղիր։

8. Հորինի՛ր պատմություն` այդ առածներից մեկը վերնագիր դարձնելով (աշխատանքդ հրապարակիր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր a.nersisyan@mskh.am հասցեին):

Շան հետ ընկերացիր բայց փայտը մի գցիր։

Երկու ընկերներ կային, որոնք շատ մտերիմ էին և շատ էին սիրում իրար։ Նրանք միասին էին խաղում, միասին ուտում էին, միասին ճամփորդում էին։ Մի անգամ նրանք միասին ճամբար էին գնացել և այնտեղ ծանոթացել էին մի նոր տղայի հետ։ Մի անգամ գնացել էին երեքով անտառ զբոսնելու, արդեն մթնում էր։ Մեկ էլ տեսան մի զույգ պսպղացող աչքեր իրենց դիմաց։ Ընկերներից մեկը գոռաց, որ գայլ է ու փախավ, թողնելով հին ընկերոջը ու նոր տղային։ Տղաներից մեկը լապտերը վառեց և տեսան, որ դա մի սովորական շուն է։ Այստեղից կարելի է հասկանալ, որ ինչքան էլ ընկերոջդ վստահես պետք է զգույշ լինել, որովհետև ամենակարևոր պահին նա կարող է քեզ մենակ թողնել։

9.  Բնութագրի՛ր Չալանկին` հաստատելով ասածներդ համապատասխան հատվածներով:

Զարմանալի շունը- Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով։

Մարդկանց նմանակող շունը-Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։

Պահապան շունը-Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Հասկացող շունը-Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Խելացի շունը-Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

10. Ի՞նչ գիտես շների մասին:

Շները կարողանում են հասկանալ մարդկային զգացողությունները: Շները միակ կենդանու տեսակն են, որ բացի մարդկանցից կարողանում են հասկանալ մեր զգացողությունը: Նրանք հերիք է մեկ հայացք, որպեսզի նրանք հասկանան դուք ուրախանում եք, բարկանում, թե տխրում: Նրանք ունակ են վերապրել մարդկանց հետ այն զգացողությունները, որը զգում է մարդը:

  1. Շները կարող են հիշել հարյուրավոր բառեր
  2. Միջին շունը այնպես հեշտ է սովորում, ինչպես մարդկային երեխան և կարող է սովորել 200 մինչև 500 բառ: Ավելին շները կարող են սովորել մաթեմատիկայի հիմքերը, հաշվել և դասավորել թվերը ըստ աճման կարգի:

11. Ընտրի՛ր վերնագրերից մեկը և պատմություն հորինի՛ր (աշխատանքդ հրապարակիր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր a.nersisyan@mskh.am հասցեին):

Իմ կենդանին

Իմ սիրած կենդանին

Ինչ կենդանու եմ ես նման

Իմ կենդանին

Ես մի շուն ունեի գյուղում, անունը Չապի էր: Նա շատ խելացի շուն էր ու մենք նրան շատ էինք սիրում: Մենք, երեխաներով ուր որ գնում էինք նա գալիս էր մեզ հետ։ Նա շատ էր սիրում զբոսնել: Մի օր մենք մենք որոշեցինք Չապիից թաքուն գետ գնալ: Երբ արդեն գետի մոտ էինք հասել, տեսանք, որ նա վազելով մեզ մոտ է գալիս: Նա մեր հարազատ ընկերն էր և մենք հասկացանք, որ ուր էլ որ գնանք մեր ընկերոջը չպետք է մոռանանք:

12. Ստեղծագործական աշխատանք` «Ընկերություն»․․․

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s