Posted in Uncategorized

Պարզ և բաղադրյալ թվեր

Տեսական մաս

Պարզ անվանում են այն բնական թվերը, որոնք 1-ից և իրենից բացի այլ բաժանարար չունեն: Պարզ թվեր են` 2; 3; 5; 7…. 

Կարող եք պարզ թվերի մասին լրացուցիչ ինֆորմացիա կարդալ Մաթեմատիկական ամսագրի 14-րդ թողարկման մեջ:

Բաղադրյալ անվանում են այն թվերը, որոնք ունեն երկուսից ավելի բաժանարար (իրենից ու 1-ից բացի ունեն այլ բաժանարար կամ բաժանարարներ):

Ցանկացած բաղադրյալ թիվ կարելի է ներկայացնել պարզ թվերի արտադրյալի տեսքով:

2. Զույգ և կենտ թվեր

Այն թվերը. որոնք բաժանվում են 2-ի առանց մնացորդի անվանում ենք զույգ թվեր:

Այն թվերը, որոնք չեն բաժանվում 2-ի առանց մնացորդիկենտ թվեր են:

Զույգ թվերը ունեն 2n տեսքը, իսկ կենտ թվերը` (2n+1):

3. Բաժանելիության հայտանիշներ

  • Առանց մնացորդի 2-ի բաժանվում են այն թվերը, որոնք զույգ են` վերջանում են 0; 2; 4; 6; 8 թվանշաններով:
  • Առանց մնացորդի 5-ի բաժանվում են այն թվերը, որոնց վերջին թվանշանը կամ 5 է, կամ 0:
  • Առանց մնացորդի 10-ի բաժանվում են այն թվերը. որոնց վերջին թվանշանը 0 է:
  • Թիվն առանց մնացորդի բաժանվում է 4-ի, եթե նրա վերջին երկու թվանշանները 0-եր են` 00 (օրինակ` 1500; 198700…) կամ վերջին երկու թվանշաններով կազմված թիվը բաժանվում է 4-ի (օրինակ` 1244; 3316; 1234564…):
  • Թիվն առանց մնացորդի բաժանվում է 8-ի, եթե նրա վերջին երեք թվանշանները 0-եր են` 000 (օրինակ` 15000; 1987000…) կամ վերջին երեք թվանշաններով կազմված թիվը բաժանվում է 8-ի (օրինակ` 12328; 33168; 12345864…):
  • Առանց մնացորդի 3-ի բաժանվում են այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 3-ի:
    Օրինակ` ստուգենք 16482 թվանշանը բաժանվում է արդյոք 3-ի: Դրա համար գումարենք թվի թվանշանները` 1+6+4+8+2=21, վերջինս` 21 բաժանվում է 3-ի, հետևաբար ամբողջ թիվը, այս դեպքում` 16482-ը բաժանվում է 3-ի:
  • Առանց մնացորդի 9-ի բաժանվում են այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 9-ի:
  • Առանց մնացորդի 6-ի բաժանվում են այն թվերը, որոնք բաժանվում են և’ 3-ի, և’ 2-ի:

Առաջադրանքներ

  1.  56*4 թվի *-ի փոխարեն  գրիր ամենամեծ թվանշանն այնպես, որ ստացված թիվը բաժանվի`
    ա. 3-ի- 5634        բ. 4-ի-   5644    գ. 8-ի -5664     դ. 9-ի- 5634
  2. 2031172; 2657784; 76518420 և 29583675 թվերից որոնք են բաժանվում
    ա. 2;      բ. 3;       գ. 4;       դ. 5;      ե. 6;    զ.8;
    է. 9;    ը. 10:
  3. 2031172:2; 2657784 : 2,3,4,6; 76518420 :10,4,5,2; 29583675 : 5
  4. *-ի փոխարեն  գրիր թվանշաններ այնպես, որ
    ա. 52*4 թիվը բաժանվի 12-ի;    5244
    բ. 56*2  թիվը բաժանվի 36-ի : 5652
  5. Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների.
    ա. 70;    բ. 55;    գ.98;     դ. 108:
  6. Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների.
    ա. 21   բ.  2000 
  7. *-ի փոխարեն  գրիր թվանշաններ այնպես, որ
    ա. 6*2* թիվը բաժանվի 45-ի;    
    բ. *57*  թիվը բաժանվի 72-ի  :

Author:

I'm studing in Mxitar Sebastaci school.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s