- Ուղղագրական բառարանից դո՛ւրս գրիր բառեր, որոնք բավարարեն տրված պայմաններին:
Օրինակ՝
5 տառ, 6 հնչյուն — երանգ:
4 տառ, 6 հնչյուն: 5 տառ, 6 հնչյուն: 6 տառ, 7 հնչյուն: 8 տառ, 10 հնչյուն:
2․ Նախադասությունները լրացրո´ւ:
Հայերենի ձայնավոր հնչյուններն են՝ ա,ի,օ,է,ու,ը:
Հայերենի բաղաձայն հնչյուններն են՝ : բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց,փ,ք, ֆ
3․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:
Օրինակ՝
տպագիր, գրաճանաչ — ի-ն դարձել է ը:
Հայրենասեր, սիրալիր: Սպառազեն,զինավառ: Անիղձ, ըղձալի: Լայնասիրտ, սրտագին: Մեծատուն, տնական: Բազմագույն, գունագեղ: Հետախույզ, հետախուզել:
4․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Ոսկի + ա + գույն, փոշի + ա + կուլ, տարի + ա + վերջ, այգի + ա + պան, բարի + ա + կամ:
5․ Պարզի՛ր, թե ուղղագրական կամ ուղղախոսական ի՛նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո՛ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Աներազ, մեներգ, աներևույթ, երեսուներեք, խուռներամ, ամենաերազկոտ, աներևակայելի:
Բ. Առէջ, ելևէջ, ուրևէ, ովևէ, մանրէաբանության, քառասուներկու, ինչևէ:
6․ Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: Ո՞ր դեպքում գրեցիր յ—ն:
Հայացք, հայելի, հոյակապ, մի.ացում, ձի.արշավ, տի.եզերական, փակե.ի, կայարան, խաբե.ություն, է.ի, գնա.ի, տղայի, Մարոյի:
7․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը շատ պաղ էր, ճիշտ օրվա նման:
Ալեկոծված ծովը ծեծում էր ափերը:
Ինչո՞ւ ես այդպես անշարժ նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո, սիրտ առավ ու մոտ եկավ:
Ի վերջո այնպիսի մի տաճար կերտեց, որ բոլորին զարմացրեց իր արվեստով:
8․ Տրված բառերն, ըստ հոմանիշության, բաժանի՛ր հինգ խմբի:
Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:
9․ Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Պատի ծեփ դառնալ-վախենալ, պայման կապել, քիթը կախել-տխրել, բերանը բաց մնալ-զարմանալ, իրեն պատեպատ տալ:
10․ Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:
Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել: