Posted in Մայրենի

Մայիսի 24, Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Այս մարդը շատ բարի մարդն էր:Նա բուժում էր մարդկանց իր սրինգով:

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Այս մարդը ճանապարհին գայլերին տեսավ, հանեց սրինգը և սկսեց նվագել:

4. Վերնագրի՛ր տեքստը:

Մարդը և սրինգը

5. Կազմի՛ր նոր բառերաշխարհ,ճանապարհ բառերով:

Աշխարհաբար, աշխարհակալ, ճանապարհորդ, ճանապարհորդություն

6.Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

Ամենաբարի-ածական

սրինգ-գոյական

նա-դերանուն

քաղցր-ածական

մխիթարում էր-բայ

անտառի-գոյական

սթափվեց-բայ

կախարդական-ածական

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի քաղցր
 մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա մխիթարում էր:

8.Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

մարդը-ենթակա

վերադառնում էր-ստորոգյալ

9. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝մխիթարել, պսպղալ, թշնամի:

մխիթարել-ամոքել

պսպղալ-փայլել

թշնամի-ոսոխ

10.Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

Երկու հազար ինըսունինը

երեսունյոթ

քառասունհինգ

յոթ հարյուր վաթսունվեց

ութսունչորս