Posted in Մայրենի

Ղ.Աղայան ՛՛Զանգի, Զրանգի՛՛

Քո ցանկությամբ ընտրի՛ր Ղ․ Աղայան փաթեթից որևէ ստեղծագործություն (հեքիաթները,պատմվածքները, զրույցները,  բանաստեղծությունները) և կարդա՛, բլոգումդ վերլուծի՛ր, դասարանում պատմի՛ր, հիմնավորի՛ր ընտրությունդ։

Հեքիաթը վիշապ աղջկա, նրա եղբոր և երկու առյուծանման շների մասին է: Քույրը, երբ դեռ հինգ ամսեկան չկար ուտում էր տան բոլոր ուտեիքները: Մի օր Թաթուխը տեսնում է ,որ քույրն է ուտում և հեռանում է տանից: Նա հանդիպում է մի ծեր հովվի և իր կնոջը և ապրում է նրանց մոտ որդու պես: Թաթուխը հաղթում է դևերին և վերադարձնում իր նոր ծնողների աչքերը: Նա հանդիպում է առյուծանման շանը և վերցնում նրա երկու ձագերին, պահում է և շները շատ հավատարիմ են լինում նրան: Նրանց անունները դնում է Զանգի,Զրանգի: Երբ գնում է իր ծննդավայր և հանդիպում է վիշապ քրոջը, որը ընկնում է տղայի հետևից, Զանգին և Զրանգին հասնում են օգնության և փրկում նրան: