Posted in Բնագիտություն

ՄԹՆՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

1. Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:

Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: 

2.Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:

Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին: Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երեույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:

3.Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:

Մթնոլորտն աղտոտվում է գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:

4.Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:

 Արեգակի, քամու էներգիայի օգտագործումը, նպաստում են մթնոլորտի մաքրմանը: Այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավ­տոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքը բարելավելու ուղ­ղությամբ,որի շնորհիվ կնվազի թունավոր արտանետումների քանակը: 

5.Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։

Աղտոտված նյութերը առաջացնում են մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:

6. Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:

Աղբամանի տարածքում թափթփված աղբը, փողոցով անցնող մեքենաների արտանետած ծուխը:

Posted in Մայրենի

Ես հեքիաթային աշխարհում

Մի ագամ ես հայտնվել էի կախարդական աշխարհում: Ես անտառում զբոսնում էի, երբ իմ առջևը տեսա ծաղկապատ մի դուռ: Դուռը բացվեց ես ներս մտա և հայտնվեցի մի տարօրինակ այգում: Թեև Գարուն էր, բայց այդ այգու ծառերը չորացած էին, ծաղիկներ չորացած էին, ծիտիկներ քարացել էին ծառերի վրա: Դուռը փակվեց և ես մնացի շրջապատված չորացած ծառերով: Մեկ էլ հանկարծ մի քար այտնվեց: Վրան գրված էր,որ ով մտավ այս այգին էլ չի կարող ետ գնալ: Նա պետք է գտնի կախարդական բանալին և այգին նորից կծաղկի: Գնացի պատը շոշափեցի և պատահական տեսա մի ծառ , գնացի այդ ծառի մոտ և ծառի անցքի մեջ գտա կախարդական բանալին: Գնացի դռան մոտ, բացեցի դուռը և հայտնվեցի մի այլ պարտեզում, որտեղ շատ գեղեցիկ էր և կապույտ գետ էր հոսում: Ես այդ ջրով ջրեցի չորացած այգին և այն իսկույն ծաղկեց ու կանաչեց և թռչունները արթնացան: