Posted in Մայրենի

Հազարան հավք

Ի՞նչ տվեց-սովորեցրեց քեզ այս հեքիաթը:

Հեքիաթը ինձ սովորեցրեց, որ ոչ մի բանից պետք չէ վախենալ, ու եթե նպատակ ունես, պետք է հաղթահարես դժվարությունները ու ճանապարհի կեսից հետ չդառնաս:

Ո՞ր  հատվածը կառանձնացնեիր, ինչո՞ւ։

-Հե¯յ, Կախարդական աշխարհ, ո՞ւր ես, քեզ եմ գալի: Գնա¯ց, գնա¯ց Արեգը, հասավ Սև-սև քարերին: Ի¯նչ զարհուրելի, ի¯նչ անմարդկային ձեներ հանեցին Սև-սև քարերը: Տեսան, որ Արեգը հետ չի նայում, գոռացին.
-Բռնեցի¯նք, ըհը, բռնեցի¯նք:
Էլ ճղճղացին, էլ հարազատների ձեներով աղերսագին օգնություն կանչեցին… Արեգն առանց հետ նայելու անցավ, ու ձեները լռեցին: Գնա¯ցգ հասավ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.
— Ա¯խ, ի¯նչ անմահական ջուր է,- ու գետն անց կացավ: Մտավ անծայրածիր փշոտ անապատը, ոտքերն արյունոտելով` փշերի միջով առաջ անցավ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասաց.
— Ա¯խ, ի¯նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:

Ինձ դուր եկավ այս հատվածը, որտեղ Արեգը կարողացավ դիմանալ ու ետ չնայել:

Աշխարհներից որո՞ւմ  կցանկանայիր հայտնվել։ 

Ես կցանկանայի հայտնվել կախարդական աշխարհում ինչու, որովհետև հետաքրքիր էր, հետաքրքիր էր, թե արդյոք ես էլ կկարողանայի դիմանալ փորձություններին:

Ո՞ր կերպարը հավանեցիր, ինչո՞ւ։

Ես հավանեցի Արեգի կերպարը, որովհետև նա քաջ էր,անվախ ու բարի:

Հազարան հավքը Հյուսիսի կրթական պարտեզում:

Եթե Հազարան հավքը Հյուսիսի կրթական պարտեզում հայտնվեր, նա կերգեր մեզ հետ և այգին կծաղկեցներ բազմագույն գեղեցիկ ծաղիկներով ու ծառերով:

Հազարան հավքը որտեղո՞վ կցանկանայիր թռչեր-անցներ, ծաղկեցներ։

Ես կուզեի, որ Հազարան հավքը գար մեր քաղաք ու ծաղկեցներ մեր քաղաքի բոլոր այգիները ու ամենուր մարդիկ բարի և ուրախ լինեին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s