Posted in English
am going to sleep.
You are going to win.
He is going to have a bath.
She is going to play.
It is going to rain.
We are going to travel.
You are going to eat.
They are going to work.
The cat is going to go fishing.
The girls are going to be dentists
 

Posted in Մայրենի

Վահագնի ծնունդը

Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։Իր հերոսական արարքների շնորհիվ Վահագնը հին հայերի համար քաջության և հաղթական կռիվների խորհրդանիշ էր դարձել։ 

Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

Ծիրանի, բոց, զկարմրիկն, արեգակունք, խարտեաշ, հուր:

Բանաստեղծության մեջ իշխող գույնը ծիրան գույնն է:

Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:

Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Նրանք կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրամք բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երբ ամպերը որոտում են, լուսավորվում կայծակից ու փայլակից, երկնային ծիրանագույն ծովի մեջ, իբր, կարմիր եղեգ է վառվում, որի բոցերի ու ծխի միջից ծնվում է խարտիշահեր, բոցամորուս և Արեգակի նման փայլող աչքերով մի պատանեկիկ։

Վահագնը ջրի և կրակի տարրերի ծնունդ էր:

Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Վահագնը ուներ կրակե մազեր, բոցե մորուք, արեգակի նման փայլփլող աչքեր:

Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:

Իմ կարծիքով Վահագնի ծնունդը երևակայական է:

Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:

 Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,

Երկնում էր և ծովը ծիրանի.

Երկունքը ծովի մեջ ուներ և կարմիր եղեգնիկ:

եղեգի փողից ծո՛ւխ էր ելնում,

եղեգի փողից բո՛ց էր ելնում.

Եվ բոցի միջից վազում էր մի խարտյաշ պատանի:

Նա ուներ հրեղեն մազեր,

Բոցե մորուք,

Եվ աչքերը արեգակների պես էին: