Posted in Հայրենագիտություն

Մովսես Խորենացի

Հարցեր և առաջադրանքներ

Ինչպե՞ս են անվանում Մովսես Խորենացուն։

Մովսես Խորենացուն անվանում են Պատմահայր, Քերթողահայր և փիլիսոփա։ 

Ո՞րն է Խորենացու <<Հայոց պատմության>> առանձնահատկությունը։

Մովսես Խորենացին գրել է հայոց պատմությունը սկզբից մինչև իր օրերը՝ 5-րդ դար: Նա առաջինն էր, որ բացատրեց, թե ովքեր են հայերը, ինչ ծագում ունեն, որտեղից են գալիս։

Ի՞նչ գիտեք Խորենացու կենսագրության մասին։

Մովսես Խորենացին եղել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից և նրանց կողմից ուղարկվել Ալեքսանդրիա՝ ուսում ստանալու։

Ո՞րն է Խորենացու երազանքը, ինչպիսին էր նա ցանկանում տեսնել մեր ազգին։

Խորենացու երազանքն էր փառավոր, անկախ, հզոր հայրենիք ունենալը:

Դուք ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը տասը տարի հետո։

Ես կուզենայի Հայաստանը տեսնել հզոր, ուրախ և հարուստ:

Posted in Բնագիտություն

Կլիմա: Կլիմայի հիմնական տիպերը

Հարցեր և առաջադրանքներ  

Ի՞նչ է կլիման:

Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

Որո՞նք  են կլիմա ձևավորող հիմնական գործոնները:

Աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն դրանք կլիմա ձևավորող հիմնական գործոններն են:

Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։

  Կլիման կախված է տեղանքի բացարձակ բարձրությունից: Օրինակ Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երևանը՝ չոր ու տաք: 

Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:

Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային: Մեր բնակավայրին բնորոշ է ցամաքային տիպը:

Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:

Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը` տաք,  տեղումները քիչ են:

Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Միջերկրածովային կլիման բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին:

Posted in Բնագիտություն

Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը

  1. Ի՞նչ է եղանակը:

Մթնոլորտի վիճակի փոփոխություններիը, երբ երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը  դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է, այդ վիճակը կոչվում են եղանակ:

2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից և քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է:

3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

 Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Այդ դիտարկումները կատարում են  օդերևութաբանական կայաններում: Եղանակի կանխատեսումները անհրաժեշտ են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Posted in Բնագիտություն

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլորշիներով հագեցած:

 Ջրային ավազաններից, հողից, բույսե­րից   տեղի է ունենում գոլորշացում և արեգակի շատ տաքանալուց գոլորշացումը մեծանում է:

Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:

Երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած: Այդ դեպքում օդի բացարձակ խոնավությունը կախված է ջերմաստիճանից:

Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:

Օդի խոնավությունը  առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որը ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:

Խոնավաչափը մի սարք է, որը չափում է հարաբերական խոնավությունը: Առավել կիրառականը մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում:

Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:

Մառախուղը և ամպը ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:Դրանք առաջանում են ջրային գոլորշիների խտացումից:

Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:

Ամպերը տարբերվում են իրենց արտաքին տեսքով և բարձրութ­յամբ: Ամպերի երեք հիմնական տեսակներն են կույտավոր ամպերը (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր ամպերը (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր ամպերը (տեղումներ չեն առաջացնում):

Posted in Ռուսերեն

Про умную собаку

Ответьте на вопросы:

  1. Какая была собака?
  2. Собака   была   умная.
  3. Кого она любила?
  4. Она   любила мою маму.
  5. За что мама похвалила собаку?
  6. Потму что она принесла тапочки.
  7. Почему мальчику стало стыдно?
  8. Потому что он забыл поставить чайник.
  9. Что общего между мальчиками из рассказов «Яблоко» и «Про умную собаку»?