Posted in Մայրենի

Հազարան հավքը 8-րդ,9-րդ, 10-րդ հատվածներ

ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

1.Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:

Լուռ աշխարհը

 Երկաթե Ձեռքի մահը

Թռչուն աղջիկը

Թռչող ձին

 2.Քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:

Քարսիրտ

Այդ թագավորը շատ քարսիտ մարդ էր:

ձիավոր

Ձիավորը հաղթեց հրեշին:

ծովակն

Ջրից դուրս եկավ ծովակն աչքերով մի աղջիկ:

երկնային

Երկնային թռչնակների ծլվլոցը տարածվել էր այգում:

3. Նամակ գրիր Արեգին:

Սիրելի Արեգ, դու շատ քաջ և անվախ տղա ես ու հերոս: Ես շատ կուզեի քեզ նման լինել ու քեզ նման ընկեր ունենալ:

4. Հատվածը պատմիր Արեգի անունից:

Ես գնացի, գնացի ու հասա մի կապույտ աշխարհ: Այնտեղ մարդիկ շատ նիհար էին ու վախեցած: Նրանք պատմեցին, որ երկաթե ձեռք անունով մի հրեշ է հայտնվել և սովի է մատնում իրենց երկիրը: Ես գնացի իրենց թագավորի մոտ: Նա շատ տխուր էր և ասաց, որ անհնար է հաղթելը: բայց ես դուրս եկա ծով և սպանեցի հրեշին:Մեկ էլ  ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց իմ ոտքի տակ ու ասաց որ ինքը ծովի արքայի աղջիկն է ու ես իրեն ազատել եմ հրեշից: Թագավորը ուզում է որ ես մնամ իր երկրում, բայց ես նրան ասում եմ, որ պետք է գնամ հազարան հավքը գտնելու ու թագավորն ինձ խորհուրդ տվեց ծովի արքայից ուզել  Քամի Ձին: Ես մատանին ձեռքիս մտա ծով և ձեռք բերեցի հրեղեն թևերով այդ ձին, թռա վրան ու սլացա:

5. Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:

Երկաթե ձեռքը շատ, սարսափելի հրեշ էր գնում էր մարդկանց մոտ մտնում էր տունը և գողանում:

6.Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:

7.Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:

Ես էլ Արեգի նման նույն բանը կանեի, բայց նաև հետս կվերցնեի թռչուն աղջկան:

8. Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:

Որովհետև այդ երկրի մարդիկ ու թագավորը թույլ էին ու կռվել չգիտեին:

ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հատվածը համառոտ՝ 5-7 նախադասությամբ փոխադրիր:

Արեգը հայտնվեց կարմիր աշխարհում և իմացավ որ այդտեղ մի վհուկ հափշտակել է թագավորի աղջկան և ամենքին կրակ է դարձնում,ով ուզում է փրկել նրան: Արեգը սպանում է վհուկին և ազատում թագավորի աղջիկներին: Մի աղջիկը, որը Մշտադալար Այգու թագավորի աղջիկն էր, թռչուն է դառնում և եռանում: Իսկ թագավորը առաջարկում է Արեգին ամուսնանալ իր աղջկա հետ և մնալ իր երկրում,բայց Արեգը ասում է, որ պիտի գնա հազարան հավքին գտնելու և նստելով իր Քամի ձին հեռանում է:

ԱՐԵԳԸ ՀՈՒՐԻ-ՓԵՐԻՆԵՐԻ ՄՇՏԱԴԱԼԱՐ ԱՅԳՈՒՄ

Հատվածիդ դուրս գրիր ածականները:

Լուսեղեն,Մշտադալար, անվերջանալի, կանաչ-կարմիր, Անթառամ, երփներանգ, բուրավետ,անմահական, զվարթ , անուշ ,փիրուզե,մեղմ, մարդկային, զմրուխտյա, բյուրեղյա,ուրախ, հնչուն, անտես-աննման, քնքուշ,զմրուխտյա, նեկտարի,  սպիտակ, մութ, երջանիկ,երկնային, կապույտ,  դյութական, ազնիվ, զարհուրելի, խելագար, վտանգավոր,  Կախարդական, անմեռ,սիրուն, Սև,  Լեղի, փշոտ, ոսկի: