Posted in Մայրենի

Ինքնաստուգում

Ինքնաստուգում

5-րդ դասարան

1.Բառերըբաժանի՛րերկուխմբի՝ գոյականների և ածականների:(2միավոր)

Մեծ, սպիտակ, տուն, համակարգիչ, աշխատասեր, հայտնի, կաղնի, աղջիկ, Հայաստան, կրթահամալիր, Աննա, ամենագեղեցիկ, աշնանային, Սարգիս, գարուն,  անսիրտ, սեր, ժողովրդական, պատմություն, ընկերական,  ձմեռային, Սևան:

Գոյական-համակարգիչ, կաղնի, աղջիկ,   տուն, Հայաստան, կրթահամալիր,   Աննա, Սարգիս, գարուն, սեր, պատմություն, Սևան:

Ածական-մեծ, սպիտակ, հայտնի, աշխատասեր, ամենագեղեցիկ, աշնանային, անսիրտ, ժողովրդական, ընկերական, ձմեռային,

2. Գտի՛ր յուրաքանչյուր շարքի օրինաչափությունը: (2միավոր)

Ա) Հայաստան   Բ) մարդ                Գ)Մարդ

Ամերիկա            բժիշկ                    կին

Սևան                  հողագործ            ընկեր

Կրթահամալիր ճարտարապետ ուսուցիչներ                                        

Մխիթար            համակարգիչ         տերև

3. Հյուրանոց, ընկերություն, թխվածք,  գառնուկ, ծաղկաստան, անսիրտ, տհաս բառերից առանձնացրո՛ւ ածանցները,

Յուրաքանչյուր ածանցով կազմի՛ր երեքբառ:(2միավոր)

Հյուրանոց-անոց, հավանոց,գժանոց, զինանոց

Ընկերություն-ություն-բարություն, չարություն, ծուլություն

Թխվածք-ածք-գործվածք, գրվածք,հորինվածք

Գառնուկ-ուկ-գայլուկ, արջուկ, կարմրուկ

Ծաղկաստան-աստան-Հնդկաստան, Հայաստան, Ռուսաստան

Անսիրտ- ան-անխելք, անտրամադիր, անլեզու

Տհաս-տ-տգեղ, տգետ, տձև

4Բացատրի՛ր սիրտը բացել, սիրտ անել, գլուխ տալ, գլուխ ջարդել, ականջին օղ անել, ականջը տանել դարձվածքները։ Սրտի, գլխի և ականջի մասինգրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվի՛րդարձվածքներիբառարանից։(2 միավոր)

Սիրտը բացել- անկեղծանալ, սիրտ անել- համարձակություն ունենալ, գլուխ տալ- խոնարհվել, գլուխ ջարդել-մտածել, ականջին օղ անել- հիշել, ականջը տանել- ձանձրացնել

Սիրտը բացվել-տրամադրությունը լավանալ

Գլուխ գովել- պարծենալ

Ականջ դնել-թաքուն լսել

5.Գրի՛ր տրված նախադասությունները՝ որոշելով տեսակը (պարզ համառոտ, պարզ ընդարձակ): Գտի՛ր  տրված նախադասությունների գլխավոր անդամները, ներկի՛ր (ենթական՝ կարմիր գույնով, ստորոգյալը՝  կապույտ):(1միավոր)

Որդին շատ հմուտ գործակատար է դառնում:-պարզ ընդարձակ

Ժամանակ է անցնում:-պարզ համառոտ

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տուն:- պարզ ընդարձակ

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ: պարզ ընդարձակ

Դահիճները տանում են: պարզ համառոտ

Գալիս է գործակատարը։ պարզ համառոտ

6.  Տրվածնախադասությունները համառոտի՛ր:(1միավոր)

Երկրորդ անգամ է հարցնում թագավորը վաճառականին:

Թագավորը հարցնում է:

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը:

Գործակատարը պատմում է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s